ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 178 |
քաղ. Մոսկվա |
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի օգոստոսի 31-ի թիվ 17 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ալեքսանդր Միխայիլի Սուբբոտինը նախագահում է Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 19-ի «Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 113 որոշման 3-րդ կետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: