ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 854-Ա |
«04» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.89/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԻՇԽԱՆԻ ՏՈՆՈՅԱՆԻ, ՍԻՐՎԱՐԴ ԻՇԽԱՆԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Իշխանի Տոնոյանի (ծնված 20.10.1954թ.), Սիրվարդ Իշխանի Տոնոյանի (ծնված 16.02.1951թ.) 01.11.2023թ. հ.Դ-134756-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.89/4 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 41.3քմ, որից 35.28քմ մակերեսով հողամասը Անահիտ Իշխանի Տոնոյանին, Սիրվարդ Իշխանի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.03.2010թ. հ.2678049 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.02.2024թ. հ.Հ-405 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2023թ. հ.20-Ել-134756-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.89/4 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն Կոնդ թաղամաս հ.89/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Իշխանի Տոնոյանի, Սիրվարդ Իշխանի Տոնոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 35.28քմ մակերեսով հողամասին կից 6.02քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 6.02քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։
Տ. Ավինյան |