ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև զենքի փամփուշտների և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ռազմամարզության» բառը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից հանել «, ռազմամարզությամբ» բառը:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին կետը «զենք» բառից հետո լրացնել «և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր» բառերով, իսկ նույն կետի «թույլտվություն» բառը փոխարինել «թույլտվություններ» բառով․
2) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն՝ հնգօրյա գործողության ժամկետով.»․
3) 13-րդ մասի «7-րդ կետով նախատեսված փաստաթղթի» բառերը փոխարինել «2-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի» բառերով․
4) 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացվում սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետերով նշված փաստաթղթերը:»․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ մասով.
«20. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սպայական կազմի զինծառայողներին որպես պարգևատրում, ինչպես նաև զինվորական հանդերձանքի պարտադիր մաս կազմելու դեպքերում այլ զինծառայողների ժամանակավորապես դաշույնների (սպայական կազմի զինծառայողների մասով (այսուհետ՝ սպայական դաշույն)) տրման վրա:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «ռազմամարզական,» և «, որսորդական տնտեսություն վարող» բառերը:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ:» նախադասությունը, իսկ նույն մասը «անցկացնելու կարգը» բառերից հետո լրացնել «սահմանում է» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, որը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում և ունի զենք պահելու և կրելու իրավունք: Պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:».
2) 7-րդ մասի 7-րդ կետը «կանոնները» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում կրկնակի» բառերով, իսկ նույն կետից հանել «՝ մինչև վարչական տույժի ժամկետը լրանալը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «զենք» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «, ռազմամարզական կազմակերպությունների և որսորդական տնտեսություն վարող» բառերը․
2) 2-րդ մասից հանել «և ռազմամարզական» բառերը․
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հրաձգությամբ զբաղվող» բառերը:
Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «, ռազմամարզական» բառը:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «և զենքի անվանացանկը» բառերը:
Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ մասով․
«23. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 15. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
2) 5-րդ կետից հանել «ռազմամարզական և» բառերը:
Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գանձված պետական տուրքերը, ինչպես նաև Օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով սահմանված բժշկական եզրակացությունները վավեր են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-268-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: