ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 608-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 3-րդ կետերը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) 4-րդ կետի 3-րդ սյունակում «2011 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «Սույն ծրագրի 2-րդ կետի միջոցառման» բառերը` «Մոնիթորինգի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 21 Երևան |