ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2023 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 177 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը և «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 177 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 99 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 177 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը.
ա) 2-րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել «կիրառվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 դիրքով՝
«21 |
ԳՕՍՏ ISO 3044-2022 «Կիտրոնի էվկալիպտի (Eucalyptus citriodora Hook.) եթերայուղ» |
կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից» |
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ З1 դիրքով՝
«З1 |
ԳՕՍՏ ISO 3140-2021 «Քաղցր նարնջի [Citrus sinensis (L.)] եթերայուղ Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից» |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 961-9615 դիրքերով՝
« |
|
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1301 դիրքով՝
|
»: |
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝
ա) 26-րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 261 դիրքով՝
«261 |
ԳՕՍՏ ISO 29621-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Մանրէաբանություն: Միկրոկենսաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ» |
կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից». |
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 521 դիրքով՝
«521 |
ԳՕՍՏ EN 17156-2022* «Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Վերլուծական մեթոդներ: LC/UV մեթոդ՝ 22 օրգանական ՈՒՄ ֆիլտրների նույնականացման և քանակական որոշման համար» |
կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: