ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 979-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Ախթալայի քաղաքապետին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
Ներածություն
Գ լ ու խ I
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
I-1. Պատմական ակնարկ
I-2. Ախթալայի քաղաքային համայնքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում
I-3. Ախթալա քաղաքի տարածքի համալիր գնահատականը
I-3.1. Ախթալա քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը
I-3.2. Ախթալա քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը
I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների
I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ
3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ
I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոգրաֆիկական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները
I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը
I-3.2.1.5. Ախթալայի քաղաքային համայնքի ինժեներական նախապատրաստման միջոցառումներ
I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների
I-3.2.2.1.Պատմամշակութային և բնական հուշարձաններ
Գ լ ու խ II
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
II-1. Հեռանկարային տնտեսական զարգացման հայեցակարգ
II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները
II-1.2. Արդյունաբերության բազային, կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները
II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունը
II-1.4. Ռեկրեացիայի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպումը
II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ
II-3. Հասարակական սպասարկման ոլորտ
II-4. Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք
II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները
II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք
II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտևորում և կառուցապատման ռեժիմներ
II-5. Ախթալայի քաղաքային համայնքի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-5.1. Արտաքին տրանսպորտ
II-5.2. Արտաքին տրանսպորտի զարգացման հեռանկարները
II-5.3. Ախթալա քաղաքի ներքաղաքային տրանսպորտը
II-5.4. Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումների քանակը Ախթալա քաղաքային համայնքում
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-6.1. Ջրամատակարարում
II-6.2. Ջրահեռացում (կոյուղի)
II-6.3. Էներգամատակարարում
II-6.3.1. Էլեկտրամատակարարում
II-6.3.2. Ջերմամատակարարում
II-6.3.3. Գազամատակարարում
II-6.4. Կապ
II-7. Շրջակա միջավայրի պահպանություն
II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական էկոլոգիական վիճակի վերլուծություն
II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն
II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն
II-7.4. Տարածքային և հողային ռեսուրսների պահպանություն
II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն
II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն
II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն
II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ
II-9. ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ
Գ Լ ՈՒ Խ III
ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
III-1. Ընդհանուր դրույթներ
III-1.1. Գոտևորման նախագծի իրավազորությունը
III-1.2. Գոտևորման նախագծի հիմնական նպատակները
III-1.3. Գոտևորման նախագծի կիրառման բնագավառը
III-1.4. Գոտևորման համակարգի կառուցվածքը
III-1.5. Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են
III-1.6. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր
III-2.1. Սահմաններ
III-2.2. Կլիմայական պայմաններ
III-2.3. Հողածածկույթ
III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ
III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ
III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
III-4. Գոտևորման նախագծի կազմը
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները
III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ
III-7. Գոտիներ
III-8. Կառուցապատման կանոններ
III-9. Տերմիններ և սահմանումներ
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ |
ԳԾ. N |
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ | |
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ |
1 |
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) | 2 |
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ | 3 |
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ | 4 |
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ | 5 |
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ | 6 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ) | 7 |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ | 8 |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ | 9 |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | 10 |
ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԵՆԹԱԳՈՏՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ | 11 |
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ | |
ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ | 12 |
ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ | 13 |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ | 14 |
Ներածություն
Ախթալայի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, համատեղված քաղաքի գոտևորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ՄԲԱՇՁԲ-06/12-1 02.05.06) և նախագծային առաջադրանքով:
Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.
-
ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:
-
Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):
-
Կարգ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):
-
Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Ախթալա քաղաքի տարբեր թաղամասերի կառուցապատման նախագծերը:
-
ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Լոռու մարզպետարանի, Ախթալայի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Ախթալա քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:
-
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:
-
«Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված (10 ապրիլի 2003 թ. N 603-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:
-
Ախթալայի քաղաքային համայնքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը (մշակված «Գեոռիսկ» գիտական բաժնետիրական ընկերությունում, 2005 թ.):
Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.
-
Տնտեսության կայուն զարգացում՝
- Արդյունաբերության «բազային ճյուղերի»,
- Գիտատար արդյունաբերական արտադրության,
- Ագրոարդյունաբերական համալիրի,
- Ռեկրեացիոն ոլորտի, հատկապես տուրիզմի,
- Փոքր և միջին բիզնեսի,
- Բնապահպանական միջոցառումների իրականացում:
-
Քաղաքաշինության կայուն զարգացում՝
- Բնակելի շինարարության,
- Բնակելի-կոմունալ շինարարության,
- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործում և բնապահպանական միջոցառումների իրականացում:
-
Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում՝
- Տրանսպորտի,
- Ջրամատակարարման, ջրահեռացման,
- Էներգամատակարարման,
- Թափոնների ուտիլիզացիա և բնապահպանական միջոցառումների իրականացում:
Ախթալայի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է՝ տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Գ Լ ՈՒ Խ I
ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
I-1. Պատմական ակնարկ
Ախթալա բնակավայրը 1921 թ. հուլիսի 20-ի «ՀՍԽՀ վարչական վերաբաժանումների» դեկրետով եղել է Լոռու գավառի Ալավերդի գավառամասի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ից` Ալավերդու վարչական շրջանի կազմում, որը կազմավորվել է Ալավերդու և Դսեղի գավառներից, 1969 թվից` Թումանյանի շրջանի կազմում: 1939 թ. Ախթալան ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, որի ավանային սովետին վարչատարածքային կարգով ենթարկվում էին (1971 թ.) Ախթալայի առողջարանը, առողջարանին կից ավանը, Վերին Ախթալա գյուղը, Նեղոց գյուղը, Քարկուի ավանը: 1995 թվից «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Ախթալա քաղաքատիպ ավանին տրվել է քաղաքի կարգավիճակ Լոռու մարզի կազմում: Այժմ Ախթալայի քաղաքային համայնքի կազմում է ք. Ախթալան, Ախթալայի առողջարանը և դրան կից գյուղը:
Թումանյանի շրջանը հնում, մ.թ.ա. IV-II դդ. մտնում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ` կազմելով Տաշիր կամ Տաշիրք գավառի արևելյան մասը: Այստեղ իշխում էին Գուգարքի բդեշխները, իսկ VII-VIII դարերում` Բագրատունիները, Օրբելյանները, Զաքարյանները և մասամբ Մամիկոնյանների շառավիղները: XIX և X դարի սկզբին Բորջալուի հետ միասին կազմում էր Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորջալուի գավառը, որը 1919 թ. մինչև 1921 թ. փետրվարը գտնվում էր «Չեզոք գոտու» մեջ: Լոռին վերածվել էր անգլո-ամերիկյան գաղութի:
1921 թ. փետրվարին «Չեզոք գոտու» տարածքը Սովետական զորքերի օգնությամբ ազատագրվում է և Լոռին միացվում է Սովետական Հայաստանին: 1921 թ. հուլիսի 21-ի դեկրետով «Չեզոք գոտուց» կազմավորվում է Լոռու գավառը և Ալավերդու գավառամասը, որի կազմում էր Ախթալան:
Ախթալա քաղաքը Հայաստանի Հանրապետության գունավոր մետալուրգիայի կենտրոններից մեկն է: Հայկական լեռնաշխարհում գունավոր մետաղների ձուլումը հայտնի է եղել մ.թ.ա. III-II հազարամյակում (Մեծամոր), մշակվել են պղնձի, անագի, ոսկու հանքավայրեր (մ.թ.ա. IV-III դդ.): Պղնձի, ոսկու, բազմամետաղային հանքանյութերի մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դարի II կեսին, երբ 1763 թվին Ախթալայի արծաթ-կապարի և 1770 թ. Ալավերդու պղնձի հանքավայրերի բազայի վրա կառուցվեցին Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները:
1785 թ. և 1795 թ. հանքն ավերվել է և փակվել: Հետագայում վերականգնել են հույն հանքափոր վարպետները, որոնք եկել էին Հերակլ II թագավորի օրոք, դեռևս 1760-ական թվերին: 1887-1914 թթ. հանքավայրը շահագործել են ֆրանսիացի ձեռնարկատերերը:
1905 թ. դադարեցվել էր Ախթալայի արծաթ-կապարի հանքավայրի մշակումը պաշարների սպառման պատճառով:
1918-1920 թթ. Հայաստանում գործող ձեռնարկությունների զգալի մասն ավերվել էր: Հեղկոմի 1921 թ. հունվարի 11-ի դեկրետով երկրի հանքային արտադրությունն ու մետալուրգիական գործարանները ազգայնացվեցին։ 1924 թ. սկսեցին գործել Ալավերդու, Ղափանի պղնձաձուլական գործարանները, 1927թ-ին` Շամլուղի, Ալավերդու և Ղափանի հանքերը:
1960-1985 թթ. ՀՍՍՀ գունավոր մետալուրգիան մեծ առաջընթաց ապրեց: 1967 թ. շարք մտավ Ախթալայի հարստացման ֆաբրիկան:
1971-1975 թթ. Շամլուղի պղնձի, Ախթալայի արծաթ-կապարի հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան ընդգրկվեցին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կազմի մեջ: Այժմ վերագործարկվել է Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան:
I-2. Ախթալայի քաղաքային համայնքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում
Ախթալայի քաղաքային համայնքը (ք. Ախթալա, Ախթալայի առողջարան և առողջարանին կից գյուղը) գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան ծայրամասում, Դեբեդ գետի հովտում, գետի ձախ ափին, Ախթալա և Դեբեդ գետերի միացման վայրում, սարահարթի վրա:
Հաշվի առնելով քաղաքի տեղադրվածությունը, մարզի ինտենսիվ յուրացված գոտիներից մեկում (Դեբեդի գոտու), գոտու տարածքային դեֆիցիտը, մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Ախթալայի քաղաքային համայնքի զարգացման տնտեսական և քաղաքաշինական ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Լոռու մարզին վերաբերող հիմնախնդիրների հետ փոխկապակցված:
Լոռու մարզը կազմավորվել է 1995 թ. Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի նախկին վարչական շրջանների (տարածաշրջանների) ընդգրկումով: Մարզն ունի 113 համայնք, որից 8-ը` քաղաքային (Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Շամլուղ, Թումանյան, Ախթալա), 105-ը` գյուղական:
Մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ, թույլ յուրացված, ռեկրեացիոն-բնապահպանական և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների:
Ինտենսիվ յուրացված գոտիները ձգվում են Փամբակ, Աղստև, Դեբեդ, Ձորագետ, Ձորագետի վտակ Տաշիրի հովիտներով, բնակչության խտությունը կազմում է 480 մարդ/կմ2 վրա` գերազանցելով էկոլոգիական շեմային չափանիշները: Գոտիների տարածքները, հիմնականում, զբաղեցված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով, տարածված են արտեզյան ջրեր, խմելու աղբյուրներ, հանքային ջրերի հորիզոններ, ինչպես նաև մետաղային, ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ:
Գոտիներում (ինչպես նաև Դեբեդի գոտում) սահմանված է քաղաքաշինական զարգացման սահմանափակման ռեժիմ (բնակավայրերի, այդ թվում` Ախթալա քաղաքի տարածքային աճի սահմանափակում, տեխնոլոգիական փակ ցիկլերով, միջազգային ստանդարտներին համապատասխանող արդյունաբերական օբյեկտների տեղադրում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում՝ շինարարական նպատակների համար, բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում):
Թույլ յուրացված գոտիները զբաղեցնում են ինտենսիվ յուրացված գոտուն հարող լեռնալանջերը՝ մինչև 2000-2100 մ նիշերը, և կազմում են մարզի տարածքի 36.2% (1369 կմ2), որտեղ բնակվում է բնակչության 10.4%-ը: Տարածքը հիմնականում օգտագործվում է որպես գյուղատնտեսական հողատեսքեր, առավելապես արոտավայրեր:
Թույլ յուրացված գոտիներում սահմանված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի խոշորացում, հնարավորության դեպքում՝ տարածքային աճ, չօգտագործված ռեսուրսների արդյունավետ օգտագործում, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում, բնապահպանական միջոցառումներ):
Ռեկրեացիոն-բնապահպանական գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 26.3%-ը (1000 հա), զբաղեցված է անտառտնտեսության հողերով՝ 983 հա, որից անտառածածկ՝ 813 հա (ըստ 1993 թ. անտառային հողերի հաշվեկշռի) և ռեկրեացիոն օբյեկտներով: Այժմ բավականին փոքրացել է անտառածածկվածության տոկոսը (մոտ 50%-ով):
Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին սկսվում է 2000 մ-ից բարձր լեռնալանջերից մինչև լեռնագագաթները (2500-3550 մ) և զբաղեցնում է մարզի տարածքի 18.5%-ը (700 հա): Հիմնականում տարածված են արոտներ, բարձրլեռնային ալպիական արոտներ: Գոտու ռեժիմը նախատեսում է. գյուղատնտեսության (անասնապահության) և ձմեռային ռեկրեացիայի զարգացում: Անհրաժեշտ է բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում (հակահեղեղային, հակասահքային, պայքար ձյունահոսքերի դեմ, արոտների օգտագործման շեմային ժամկետների որոշում և այլն):
Մարզի տարածքով անցնում են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման և Վանաձոր-Դիլիջան-Ադրբեջանի սահման մայրուղիները, ինչպես նաև Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Թբիլիսի և Հրազդան-Իջևան երկաթգծերը:
Մարզի ապահովվածությունը ճանապարհային ցանցով, ընդհանուր առմամբ, բարենպաստ է: Սակայն կան անհամամասնություններ ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում (5 կմ) տարածքների ընդգրկվելու տեսանկյունից: Մարզի ինտենսիվ յուրացված գոտու մոտ 89%-ը գտնվում է ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում, իսկ թույլ յուրացված գոտու՝ միայն 23%-ը: Այս անհամամասնությունները վերացնելու համար անհրաժեշտ է տեղական և հանրապետական նշանակության ճանապարհային ցանցի առաջնահերթ կատարելագործում:
Մարզը հարուստ է ջրային, հումքային, ռեկրեացիոն ռեսուրսներով:
Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 327.2 հազ. մ3/օր (3787.46 լ/վրկ), որից Նալբանդի հանքավայրինը 34.5 հազ. մ3/օր, Ջրաշենինը՝ 44.2 հազ. մ3/օր, Լոռու սարահարթինը՝ 150.2 հազ. մ3/օր, «Սվետլի» և «Բեզիմյանի» հանքավայրերը` 12.00 հազ. մ3/օր, Փամբակի (Արջուտ, Դարպաս, Տարոն, Գարփի տեղամասերով) 55.7 հազ. մ3/օր, Մարգահովտինը՝ 27.9 հազ. մ3/օր, Չախկալիի աղբյուրները` 2.6 հազ. մ3/օր:
Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունը, ըստ խորքային և մակերեսային ջրերի օգտագործման, կազմում է 962.0 հազ. մարդ (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):
Մարզի ընդունված դեմոգրաֆիական տարողունակությունը կազմում է 518.7 հազ. մարդ:
Մարզի հումքային ռեսուրսներից արժանի է նշել պղնձի, պղինձ-մոլիբդենային (Ալավերդու, Շամլուղի, Թեղուտի), ոսկու, ոսկի-բազմամետաղային (Արմանիսի, Մարցիգետի) խոշոր հանքավայրերը, բազմաթիվ շինարարական քարերի և շինանյութերի հանքավայրեր:
Հատուկ ուսումնասիրության են ենթարկվել Ախթալա քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Թումանյանի տարածաշրջան) գտնվող հանքավայրերը, որոնք կարող են առաջնային հումք ծառայել արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար, որոնց վերջնական արտադրանքը կօգտագործվի Ախթալա քաղաքի արդյունաբերական օբյեկտներում (մանրամասն տրված է «Արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները և հեռանկարները» ենթագլխում):
Մանրամասն ուսումնասիրվել են նաև տարածաշրջանի ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք ներկայացված են հանքային ջրերով, կլիմայաբուժության համար բարենպաստ պայմաններով և տեղամասերով, պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:
Ախթալայի քաղաքային համայնքն ընդգրկված է Լոռու մարզային ռեկրեացիոն գոտու Դեբեդի ենթագոտում: Դեբեդի ռեկրեացիոն ենթագոտու զարգացման համար, բացի վերը նշված ռեկրեացիոն ռեսուրսներից, ակտիվ գործոն է համարվում Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը և Երևան-Թբիլիսի-Մոսկվա երկաթուղու վերականգնումը:
Այսպիսով, Ախթալա քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Թումանյանի տարածաշրջան) հումքային և ռեկրեացիոն ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը` համակցված մարզի ինժեներական-տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման և կատարելագործման հետ, հուսալի բազա են ստեղծում Ախթալայի քաղաքային համայնքում տնտեսության գերակա ճյուղերի (արդյունաբերություն, ռեկրեացիա) և սպասարկման ոլորտի զարգացման համար:
I-3. Տարածքի համալիր գնահատական
Ախթալայի քաղաքային համայնքի տարածքի համալիր գնահատականը տրվել է երկու փուլով: Առաջին փուլում (քաղաքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում) հիմնավորվել է քաղաքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը (համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների), իսկ երկրորդ փուլում որոշվել է քաղաքապատկան տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար:
I-3.1. Ախթալա քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով քաղաքի դիրքից, դերից՝ հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի աստիճանական կարգավորման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տարածքային դեֆիցիտը, սահմանված է քաղաքի տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, բնապահպանական, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացումով:
I-3.2. Ախթալայի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոնների համալիրներով:
I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների տրվել է կլիմայական, կլիմայաբուժության, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:
I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ
Ախթալա քաղաքը գտնվում է (ըստ ՀՀՇՆ II 7.01-96 «Շինարարական կլիմայաբանություն» նորմերի) «տաք» կլիմայական շրջանում, բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից` 900 մետր:
Ձմեռը չափավոր մեղմ է, գերակշռում են տաքացումները (միջին օրական ջերմաստիճանը բարձր է 00-ից): Միջին տվյալներով ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսից և վերջանում մարտի առաջին կեսին: Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է -1.30-ը, բացարձակ նվազագույնը` -220 C: Իսպառ բացակայում են «զգալի սառնամանիքներով» և «սառնամանիքներով» եղանակները:
Գերակշռում է «արևոտ», չափավոր խոնավ եղանակային տիպը: Ախթալայում և դրան կից տարածքում կայուն ձյան ծածկույթը չի ձևավորվում: Առողջարանի տարածքում ձյան շերտը պահպանվում է 1-2 օր:
Գարունը չափավոր խոնավ է, երկարատև: Տեղումների քանակը տատանվում է ամսական 80-140 մմ: Ամսական միջին ջերմաստիճանը 12-16.90 C: Գարնանային ցրտահարությունները ավարտվում են ապրիլի երկրորդ, երրորդ տասնօրյակում (ամենաուշը 21/V): Գարնան առաջին կեսում զգալի տոկոս են կազմում անձրևային և ամպամած եղանակները, իսկ երկրորդ կեսում` արևոտ, չափավոր խոնավ եղանակները:
Ամառը տաք է, երկարատև, համեմատաբար խոնավ: Հունիս-օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է 20.10C մինչև 23.3 0C, բացարձակ առավելագույնը` 37 0C: Ամսական տեղումների քանակը տատանվում է 37-79 մմ: Ամռան առաջին կեսում գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակային տիպերը, երբ միջին օրական ջերմաստիճանը չի բարձրանում 15 0C-ից: Հաճախ են ամպրոպները, որի հետևանքով մեծանում է մթնոլորտի իոնիզացիան` մի պրոցես, որը դրական ազդեցություն ունի թոքաշնչառական օրգանների ախտահարմամբ տառապող հիվանդների համար:
Ամռան երկրորդ կեսը շոգ է, հագեցած խոնավությամբ (62-64%):
Ամռանը եղանակները բնութագրվում են փոփոխական ամպամածությամբ, կայուն եղանակային ռեժիմով: «Արևոտ չափավոր խոնավ» և «շոգ չափավոր խոնավ» եղանակային տիպերը դիտվում են 8-10-13 օր, «շատ շոգ և խոնավ» եղանակները դիտվում են 10-12 օր, իսկ ամպամած և անձրևային եղանակները` միայն 1-2 օր:
Աշունը Ախթալայում բնորոշվում է անձրևոտ և ամպամած եղանակների կրկնվածության աճով: Նոյեմբերի սկզբին քչանում է «արևոտ չափավոր խոնավ» եղանակների կրկնվածությունը: Աշունը կարճ է, սառը: Ամպամած և անձրևային եղանակները դիտվում են 7-8 օր ամսվա ընթացքում:
Ախթալայում օդերևութաբանական դիտարկումների կայանի բացակայության պատճառով կլիմայական տվյալները «Կլիմայաբուժության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ-ում վերականգնված են գրաֆիկական ինտերպոլյացիայի, կլիմայական քարտեզների և հիդրոլոգիական դիտակետերի տվյալների հիման վրա:
Ստորև բերվում են այդ կլիմայական տվյալները աղյուսակների ձևով:
Արևափայլի տևողությունը (ժամերով)
աղ. N Վ-1
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի |
120 | 115 | 150 | 160 | 170 | 250 | 270 | 260 | 210 | 165 | 120 | 110 | 2100 |
Օդի միջին ամսական և տարեկան ջերմաստիճանը
աղ. N Վ-2
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի |
-1.3 | 2.8 | 6.5 | 12.0 | 16.9 | 20.1 | 23.3 | 23.2 | 19.5 | 14.7 | 7.5 | 3.1 | 12.3 |
Օդի միջին նվազագույն և առավելագույն ջերմաստիճանը
աղ. N Վ-3
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի | |
min | -3.5 | -2.2 | 0.8 | 5.9 | 10.1 | 13.4 | 16.9 | 16.9 | 13.1 | 8.2 | 2.9 | -1.3 | 6.7 |
max | 4.1 | 5.6 | 9.5 | 15.2 | 20.2 | 24.5 | 28.3 | 28.3 | 23.1 | 17.0 | 9.9 | 5.8 | 17.3 |
Օդի բացարձակ նվազագույն և առավելագույն ջերմաստիճանը
աղ. N Վ-4
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի | |
min | -22.0 | -15.0 | -14.0 | -5.0 | 0 | 5.0 | 7.0 | 7.0 | 10.0 | -6.0 | -10.0 | -20.0 | -22.0 |
max | 17.0 | 19.0 | 25.0 | 30.0 | 32.0 | 35.0 | 37.0 | 37.0 | 34.0 | 30.0 | 25.0 | 20.0 | 37.0 |
Օդի միջին ամսական և տարեկան հարաբերական խոնավությունը (%)
աղ. N Վ-5.
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի |
68 | 68 | 70 | 68 | 73 | 70 | 64 | 62 | 70 | 74 | 76 | 70 | 69 |
Տեղումների միջին ամսական և տարեկան քանակը (մմ)
աղ. N Վ-6.
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | XI-III | IV-X | տարի |
13 | 17 | 29 | 43 | 69 | 72 | 47 | 37 | 29 | 36 | 26 | 13 | 98 | 333 | 431 |
Քամու միջին ամսական և տարեկան արագությունը (մ/վրկ)
աղ. N Վ-7
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | տարի |
1.7 | 1.8 | 1.7 | 1.6 | 1.3 | 1.3 | 1.3 | 1.4 | 1.3 | 1.4 | 1.4 | 1.4 | 1.5 |
Քամու ուղղության և անհողմության կրկնելիությունը (%)
աղ. N Վ-8.
ամիսներ | հյուսիս | հյուսիս-արևելք | արևելք | հարավ-արևելք | հարավ | հարավ-արևմուտք | արևմուտք | հյուսիս-արևմուտք | շտիլ |
I | 19 | 13 | 2 | 7 | 48 | 4 | 3 | 4 | 20 |
II | 18 | 17 | 2 | 6 | 45 | 4 | 3 | 5 | 18 |
III | 25 | 21 | 2 | 6 | 34 | 4 | 2 | 6 | 22 |
IV | 24 | 21 | 3 | 6 | 33 | 5 | 2 | 6 | 24 |
V | 18 | 20 | 3 | 6 | 39 | 5 | 3 | 6 | 32 |
VI | 15 | 19 | 3 | 7 | 40 | 8 | 3 | 5 | 31 |
VII | 14 | 19 | 3 | 6 | 44 | 6 | 3 | 5 | 30 |
VIII | 13 | 19 | 3 | 5 | 46 | 7 | 2 | 5 | 29 |
IX | 18 | 19 | 2 | 6 | 47 | 4 | 1 | 3 | 29 |
X | 17 | 20 | 2 | 7 | 48 | 4 | 0 | 2 | 25 |
XI | 24 | 19 | 1 | 6 | 42 | 3 | 2 | 3 | 24 |
XII | 19 | 13 | 2 | 8 | 48 | 4 | 2 | 4 | 22 |
տարի | 19 | 18 | 2 | 6 | 44 | 5 | 2 | 4 | 24 |
Թթվածնի կշռային պարունակությունը մթնոլորտում (գ/մ3)
աղ. N Վ-9
հունվար | ապրիլ | հուլիս | հոկտեմբեր |
278 | 256 | 242 | 256 |
Ձյունածածկույթի գոյացման և վերացման կայուն ձյունածածկույթի առաջացման և քայքայման ժամկետները
աղ. N Վ-10.
Ձյունածածկույթով օրերի քանակը | Ձյունածածկույթի գոյացման միջին ժամկետը | Կայուն ձյունածածկույթի առաջացման միջին ժամկետը | Կայուն ձյունածածկույթի քայքայման միջին ժամկետը | Ձյունածածկույթի վերացման միջին ժամկետը |
37 | 12.XII | - | - | 21.III |
Ձյունածածկույթի միջին տասնօրյակային բարձրությունը (սմ)
աղ. N Վ-11.
դեկտեմբեր | հունվար | փետրվար | մարտ | ձյունածածկույթի տասնօրյակային առավելագույն բարձրությունը | ||||||||||
1 | 2 | 3 | 1 | 2 | 3 | 1 | 2 | 3 | 1 | 2 | 3 | միջ. | մաքս. | մին. |
. | 3 | 4 | 5 | 5 | 5 | 5 | 3 | 4 | 3 | 3 | 3 | 9 | 18 | 1 |
I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ
Կլիմայաբուժության պայմաններ
Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն): Ջերմային զգացողությունները որոշված են էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով (ԷԷՋ), ռադիացիոն էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով (ՌԷԷՋ), որտեղ հաշվի է առնված նաև ռադիացիոն ռեժիմը, էֆեկտիվ ջերմաստիճաններով` առանց քամու (ԷՋ):
Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.
ԷԷՋ-ն < 80 C - ցուրտ պայմաններ
ԷԷՋ-ն 9-160 C - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ
ԷԷՋ-ն 17-220 C - կոմֆորտային պայմաններ
ԷԷՋ-ն >230 C - գերտաքացման պայմաններ
Ախթալա քաղաքում կլիմայաբուժությամբ կարելի է զբաղվել տարվա բոլոր ամիսներին` որոշակի սահմանափակումներով:
Գարնան առաջին կեսին առաջանում են որոշակի դժվարություններ դոզավորված կլիմայաբուժություն կազմակերպելու համար: Այդ սեզոնում նպատակահարմար է կազմակերպել բուժասպորտային, սպորտային խաղեր, չափավոր բուժական քայլք (տերենկուր): Գարնան առաջին կեսին կլիմայաբուժական պրոցեդուրաները կրում են կանխարգելող, կոփող բնույթ: Այս սեզոնում կլիմայաբուժությունը կազմակերպվում է հատուկ ապակեպատ արևահայաց տաղավարներում, ինչպես նաև այգիների համար նախատեսված տարածքներում, որտեղ կարելի է նշանակել բուժական քուն` թոքային անբավարարությամբ հիվանդներին: Չափավորված օդային և արևային լոգանքներ հնարավոր է ընդունել պոլիէթիլենային թաղանթով ծածկված տաղավարներում:
Ձմռանը կլիմայաբուժության հիմնական մեթոդը դառնում է հանգիստը: Այս սեզոնում 16-18 օր հնարավոր է կազմակերպել ձմեռային կլիմայաբուժության որոշակի ձևերը` տաղավարային բուժում, հատուկ ծրագրով մշակված սպորտային խաղեր և զբոսանքներ, բարձրադիր վայրերում` դահուկասպորտային միջոցառումներ:
Մայիսի 25-ից մինչև հոկտեմբեր դիտվում են բարենպաստ պայմաններ ամառային կլիմայաբուժության համար: Հունիսի 5-ից սկսած օրգանիզմի ջերմազգացողությունը կոմֆորտային զոնայում (էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը-ԷԷՋ-16.0-22.00 C) կազմում է 18 օր (55%), իսկ 5 օր (15%) ձևավորվում են դիսկոմֆորտային պայմաններ գերտաքացման զոնայում (ԷԷՋ>230): Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում դիտվում են բացառապես կոմպորտային պայմաններ` ԷԷՋ=16.0-22.00 C: Անհրաժեշտ է նշել, որ հուլիս-օգոստոս ամիսներին Ախթալայում չեն դիտվում սառը օդային լոգանքների պայմաններ (ԷԷՋ=90-160): Այսպիսի բարենպաստ օդերևութաբանական պայմաններ դիտվում են միայն Գուգարք-Թումանյան տարածաշրջանում:
Ամռանը արևային լոգանքների համար դիտվում են դիսկոմֆորտային պայմաններ, երբ ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը (ՌԷԷՋ) մեծ է 230-ից: ՌԷԷՋ-ի արժեքները որոշվում են օրվա ժամը 13-ին և այս ժամին ստեղծված դիսկոմֆորտային ջերմազգացողության հետևանքով օրգանիզմի հիպերինսոլյացիայի վտանգն աճում է:
Սրանից խուսափելու համար առաջարկվում է կլիմայաբուժության համար նախատեսված տաղավարում օգտագործել համապատասխան սարքավորումներ, պտտվող վահանիկներ, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը ճառագայթվելուց` միաժամանակ ապահովելով արևի ճառագայթների անհրաժեշտ քանակի ընդունումը: Առաջարկվում է ամռան ամիսներին արևի լոգանքների ընդունումը նշանակել օրվա առաջին կեսին կամ հետճաշյա ժամերին:
Գարնան (ապրիլ) և աշնան (հոկտեմբեր) ամիսներին քամու սառեցնող ազդեցության վերացման միջոցով հնարավոր է նշանակել կլիմայաբուժական պրոցեդուրաներ: Առաջարկվում է քամեպաշտպան համապատասխան սարքավորումների միջոցով բացառել քամիների ազդեցությունը: Բուժապրոֆիլակտիկ նպատակով շրջապատող միջավայրի եղանակային պայմանները հնարավոր է ռացիոնալ օգտագործել նաև աշուն-ձմեռ սեզոններում: Աշնան առաջին կեսի կայուն և բարենպաստ եղանակային պայմանները բնութագրվում են կոմֆորտայնությամբ և բնական պայմաններում 20 օր սեպտեմբերին հնարավոր է օդային և արևային լոգանքների ընդունում, իսկ հոկտեմբերին կրճատվում են այդ հնարավորությունները մինչև 5-6 օր: Այդ դեպքում գերակշռում է «չափավոր սառը» օդային լոգանքների կրկնվածության տոկոսը: Սակայն քամեպաշտպան սարքավորումների կիրառման հետևանքով այդ տոկոսը կարող է աճել մինչև 40% (13 օր):
Ախթալայում ձմռան սեզոնին հատուկ դահուկասահնակային միջոցառումների կազմակերպումն անհնար է` կայուն և խորը ձյան ծածկույթի բացակայության պատճառով:
Ստորև բերվում են օդաբուժության և արևաբուժության օդերևութաբանական պայմանները բնորոշող աղյուսակները.
Օդաբուժության օդերևութաբանական պայմանները (%)*
աղ. N Վ-12.
Էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան (ԷԷՋ) քամու առկայությամբ | Էֆեկտիվ ջերմաստիճան (ԷՋ) առանց քամու | |||||||
ամիսներ | < 80 | 9-160 | 17-220 | > 230 | < 80 | 9-160 | 17-220 | > 230 |
ապրիլ | 18 | 68 | 14 | 11 | 65 | 24 | ||
մայիս | 3 | 40 | 55 | 2 | 25 | 70 | 4 | |
հունիս | 20 | 55 | 25 | 10 | 50 | 40 | ||
հուլիս | 5 | 25 | 70 | 5 | 15 | 80 | ||
օգոստոս | 8 | 32 | 60 | 7 | 22 | 71 | ||
սեպտեմբեր | 35 | 45 | 20 | 20 | 47 | 23 | ||
հոկտեմբեր | 20 | 55 | 25 | 4 | 62 | 34 |
Արևաբուժության օդերևութաբանական պայմանները (%)*
աղ. N Վ-13.
Ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան (ՌԷԷՋ) քամու առկայությամբ | Ռադիացիոն-Էֆեկտիվ ջերմաստիճան (ՌԷՋ) առանց քամու | |||||||
ամիսներ | < 80 | 9-160 | 17-220 | > 230 | < 80 | 9-160 | 17-220 | > 230 |
ապրիլ | 10 | 64 | 26 | 60 | 30 | 10 | ||
մայիս | 39 | 49 | 17 | 25 | 48 | 27 | ||
հունիս | 6 | 42 | 51 | 5 | 47 | 48 | ||
հուլիս | 22 | 78 | 17 | 83 | ||||
օգոստոս | 27 | 73 | 21 | 79 | ||||
սեպտեմբեր | 20 | 50 | 30 | 9 | 45 | 46 | ||
հոկտեմբեր | 10 | 60 | 25 | 5 | 2 | 54 | 39 | 5 |
* 2%-1 օր
Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ օդաբուժության կոմֆորտային պայմանները (17-220) տատանվում են ամսական 14%-ից (ապրիլ) մինչև 55% (մայիս-հունիս), քամու ազդեցությունը վերացնելուց հետո այն կարող է բարձրանալ 24% (ապրիլ) մինչև 70% (մայիս):
Իսկ արևաբուժության կոմֆորտային պայմանները (17-220) տատանվում են 26% (ապրիլ) մինչև 49% (մայիս)-42% (հունիս): Քամու ազդեցությունը վերացնելուց հետո այն կարող է բարձրանալ մինչև 30% (ապրիլ) և 47% (հունիս):
Այսպիսով, Ախթալա առողջավայրը կարելի է դասել միջին լեռնային, մերձարևադարձային լեռնաանտառային գոտիների շարքը:
I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները
-
Ախթալա քաղաքային համայնքի տարածքը տեղակայված է Դեբեդ գետի վերին հոսանքի ավազանում Վիրահայոց լեռների լանջերին: Լանջերը խիստ թեք են, անտառապատ: Դեբեդ գետի կիրճը խիստ խորն է (250-350 մ): Կիրճի երկու ափերին տարածված են լավային սարահարթեր, որոնք ունեն սեղանաձև մակերևույթ (բացարձակ բարձրությունները 700-800 մ մինչև 1100 մ): Այդ սարահարթերը կամ կառուցապատված են, կամ զբաղված են մշակովի հողերով:
Ախթալա քաղաքի կառուցապատված տարածքը մասնատված է մի քանի թաղամասերի, որոնք տեղակայված են Ախթալա գետի աջ և ձախ ափերին, համեմատաբար փոքր թեքություններ ունեցող լանջերին, սարահարթերի վրա, ինչպես նաև Դեբեդ գետի հովտի հարթ տեղամասերում:
-
Հիմնական գետը Դեբեդն է` իր Ախթալա վտակով: Դեբեդ գետն աչքի է ընկնում գարնանային երկարատև հորդացումներով (120-130 օր): Գետի սնումը խառն է, իրականանում է ձնհալքների ջրերով, անձրևաջրերով և գրունտային ջրերով: Ամռանը գետում դիտվում են անձրևային հորդացումներ, իսկ վտակներում` հեղեղներ:
Չնայած Դեբեդ գետը ջրառատ է, նրա տարեկան հոսքը կազմում է 1100 մլն մ3, բայց գետի կանյոնի մեծ խորության (200-350 մ) և զառիթափ լանջերի հետևանքով ջրի տնտեսական օգտագործումը կապված է մեծ դժվարությունների հետ:
-
Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները բարենպաստ են կառուցապատման համար: Գրունտային ջրերը տեղադրված են խորը: Սահմանափակ քանակությամբ աղբյուրներ դուրս են գալիս Ախթալա գետի հովտում: Աղբյուրների քիմիական կազմը հիդրոկարբոնատային-կալցիումային և սուլֆատային-կալցիումային է:
-
Կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքներն ունեն բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմաններ: Տարածքը հիմնականում ներկայացված է ժայռային ապարներով (կվարցային պորֆիրիտներ, դիորիտներ, սնդեզիտներ) ծածկված 4-6 մ հզորության մակերեսային նստվածքներով:
Գեոդինամիկ պրոցեսներից Ախթալա գետի ողողահունի աջ և ձախ լանջերին տարածված են փոքր սահքեր: Էրոզիոն պրոցեսները տարածված են թեք լանջերին: Անտառների հատման հետևանքով հանքահարստացուցիչ կոմբինատի շրջակայքում, որտեղ մակերեսային շերտի հզորությունը հասնում էր 5-6 մետրի, ստեղծվեցին պայմաններ մակերեսային էրոզիոն պրոցեսների առաջացման համար: Ախթալա-Շամլուղ ճանապարհի որոշ հատվածներում լանջերը փլուզման վտանգի տակ են: Տարածքին վտանգ են սպառնում նաև Դեբեդի վտակների (Ախթալա գետը և դրա վտակները) հեղեղաբերությունը:
Գեոդինամիկ պրոցեսներից պաշտպանվելու միջոցառումները տրված են «Տարածքի ինժեներական նախապատրաստումը» ենթագլխում:
-
Սեյսմատեկտոնական պայմանները
Քաղաքի տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարենպաստ են: Տարածքի սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվում է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:
Քաղաքի տարածքում ակտիվ տեկտոնական ճեղքերը բացակայում են: Գրունտների առավելագույն արագացումները ամբողջ տարածքում չեն գերազանցում 0.20 գ (8 բալ):
(Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են նախագծին կից առանձին գրքով` մշակված «գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում):
I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը
Ախթալայի քաղաքային համայնքի տարածքը տեղադրված է Գուգարքի լեռնահովտային շրջանի Փամբակ-Դեբեդի հովտասարավանդային, անտառատափաստանային ենթաշրջանում: Ենթաշրջանն ընդգրկում է հետևյալ լանդշաֆտային գոտիները.
-
Դեբեդի խորը կիրճի և Ախթալա գետահովտի գոտի:
-
Լավային սարահարթերի գոտի:
-
Վիարահայոց լեռների լանջերի անտառային գոտի:
-
Դեբեդի կիրճը մեծ մասամբ ունի ուղղորդ կամ աստիճանաձև լանջեր, խորությունն է 250-350 մ: Կիրճի լանջերի քարափներում հողմահարության հետևանքով գոյացել են ընդարձակ խոռոչներ, որոնք պատմական ժամանակներում բնակիչների համար ծառայել են որպես թաքստոցներ:
-
Կլիմայական պայմաններով և հողաբուսական ծածկույթով կիրճը տարբերվում է լավային սարահարթերի գոտուց: Այստեղ գետափից և երկաթուղու գծից անմիջապես վերև բարձրանում են ժայռոտ մերկացումներ, իսկ գետափնյա հարթ տարածությունների վրա հանդիպում են պտղատու այգիներ: Լեռների դեպի կիրճ իջնող լանջերը ծածկված են լորենու, բոխու և հացենու անտառներով: Ծառերն աճում են փոքրիշատե հողածածկ, մեծ թեքություն ունեցող լանջերի վրա: Ժայռոտ մերկացումներում քարերի արանքից բուսնում են թփուտներ` մասրենու, հոնի, ցաքիի մացառուտներով:
Առանձին փոքր տեղամասերով տարածված են գիհու նոսր անտառներ:
-
Լավային դարավանդների գոտին տարածվում է Դեբեդի կիրճի երկու կողմերում առանձին տեղամասերով: Դրանք ունեն սեղանաձև մակերևույթ, բացարձակ բարձրությունները տատանվում են 700-800 մետրից մինչև 1100 մ: Սարահարթերի անդեզիտաբազալտային ծածկույթի վրա տափաստանային բուսականության տակ զարգացել են լեռնային սևահողեր:
Սարահարթերը ծածկված են մշակովի հողերով կամ կառուցապատված են:
-
Վիրահայոց լեռների լանջերը Դեբեդի կիրճի երկու ափերում էլ խիստ թեք են, իսկ ձախափնյա լանջերի Ախթալա գետին հարող մասերում հանդիպում են փոքր թեքություն ունեցող տեղամասեր: Աջափնյա և ձախափնյա լանջերը անտառապատ են:
Հաշվի առնելով լանդշաֆտային գոտիների ռելիեֆային տարբերությունները, կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների տեղադրվածությունը լանդշաֆտային տարբեր գոտիներում, հետագա դասակարգման տաքսոնոմիկ միավոր է ընդունվել լանդշաֆտների օգտագործման քաղաքաշինական ձևերը, ըստ որի տարբերվում են.
-
Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,
-
Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,
-
Դեգրադացված լանդշաֆտներ:
Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտները տարածված են սարահարթերի վրա, Դեբեդ և Ախթալա գետերի առափնյա հարթ տարածքներում և գետերի լեռնալանջերին:
- Ախթալայի քաղաքային համայնքի հիմնական մասը` բազմահարկ կառուցապատումով, տեղադրված է Ախթալա և Դեբեդ գետերի միացման վայրում գտնվող փոքր սարահարթի վրա (50-60 հա): Սարահարթի («Սարահարթ թաղամաս») բացարձակ բարձրությունները հասնում են 715-765 մ, տարածքը հարթ է, քիչ թեքված հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք ուղղությամբ: Սարահարթի հյուսիսային, հարավ-արևելյան և հարավ-արևմտյան մասերը զառիթափ իջնում են համապատասխանաբար դեպի Ախթալա և Դեբեդ գետերը:
- Արդյունաբերական օբյեկտները տեղադրված են «Սարահարթ» թաղամասից դեպի արևմուտք 0.5-0.6 կմ-ի վրա, Ախթալա գետի աջափնյա թեք լանջերի վրա (Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ), ինչպես նաև Դեբեդի ձախ ափին, գետահովտում (Ախթալա և Դեբեդ գետերի միացման կետում և Դեբեդի հովտում համապատասխանաբար «Սարահարթ» թաղամասից 6 և 8 կմ հեռավորության վրա):
- Ցածրահարկ և խառը կառուցապատումով թաղամասերը (հին Ախթալա գյուղը, «Բարիտ» և «Կապար» թաղամասերը) տեղակայված են Ախթալա գետի ձախ ափին, Վիրահայոց լեռներից հոսող փոքր վտակների գետահովիտների թեք լանջերին և փոքր սարահարթերի վրա (1-1.5 հա):
Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով, խուսափելով լանջերի գերբեռնվածությունից,
- Հարմարավետ կապերի ստեղծում,
- Տարբեր օբյեկտների և կառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,
- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների կիրառում (մակերևութային ջրերի հեռացում, լանջերի խորը կտրումների արգելում, հենապատերի կառուցում, գետի ափերի ամրացումներ և այլն):
-
Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները քաղաքային համայնքի տարածքը բոլոր կողմերից շրջափակող լեռնալանջերն են` ծածկված անտառներով: Անտառներում աճում է լորենի, բոխի, հացենի, հաճարենի: Հարուստ է նաև ենթաանտառը (հոնի, ճապկի, թանթրվենի, սզնի): Այս լանդշաֆտներում կառուցապատման ենթակա են հիմնականում Դեբեդ և Ախթալա գետերի վտակների քիչ թեքություն ունեցող հովիտները:
Գոյություն ունեցող հանգստյան տունը, որը Ախթալայի քաղաքային համայնքի սահմաններում է, գտնվում է «Սարահարթ» թաղամասից 10-12 կմ հեռավորության վրա, Դեբեդի ձախափնյա երկու վտակների միջև ընկած տարածքում, քիչ թեքություն (25%) ունեցող լեռնալանջերին, շրջափակված է 700-750 մ բարձրության լեռնագագաթներով: (Ռեկրեացիոն նշանակության անտառների բուժիչ հատկությունները մանրամասն տրված է «Առողջարանային ռեսուրսներ» ենթագլխում):
Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Անտառների բոնիտետի բարելավում,
- Հանգստյան և առողջարանային օբյեկտների ցանցի ստեղծում:
-
Դեգրադացված լանդշաֆտները (Ախթալայի հանքավայրի հաշված պաշարների սահմանները, պոչամբարները, թափոնադաշտերը) դուս են հանվում նոր կառուցապատումից, քանի որ ըստ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի» 52-րդ հոդվածի (ընդունված 2002 թ. նոյեմբերի 6-ին) հանքավայրի հաշված պաշարներով սահմանները արգելվում է կառուցապատել, իսկ պոչադաշտերը, թափոնադաշտերը ներկա գիտատեխնիկական մակարդակի պայմաններում պահանջում են ռեկուլտիվացման տեխնիկապես բարդ և թանկարժեք միջոցառումներ:
Ախթալայի հանքային դաշտը գտնվում է Ախթալայի քաղաքային համայնքի տարածքից հյուսիս, լեռնալանջերի վրա (տես «Լանդշաֆտների դասակարգումը և գնահատումը» գծագիրը):
Ներկա դրությամբ հանքավայրը չի շահագործվում, բայց նախապատրաստվում է շահագործման: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն այժմ աշխատում է Շամլուղի հանքավայրից բերված հումքով:
- Կոմբինատի պոչամբարները տեղակայված են Ախթալա գետի աջ ափում, շրջափակում են մի փոքրիկ (1.0-1.5 հա) սարահարթ, որի վրա է գտնվում հանրապետական նշանակության XIII դարի պատմամշակութային համալիրը:
Ախթալայի պոչամբարի մակերեսը կազմում է 250 մ x 80 մ= 20Խ000 քմ: Պոչամբարը ոչնչացնում է բերրի հողերը, արգասաբեր բիոցենոզները աղտոտում են մակերեսային և ստորերկրյա ջրերը: Այս պոչամբարի վնասակար բաղադրիչների պարունակությունը 8-10 անգամ գերազանցում է մյուս պոչամբարների ցուցանիշները:
Պոչամբարը շահագործման է հանձնվել 1971 թ., կոնսերվացվել է 1988 թ., ծավալը կազմում է 3.2 մլն մ3:
Դեգրադացված բնական և տեխնածին լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Ախթալայի և Շամլուղի հանքավայրերի համալիր գնահատում` հաշվի առնելով ոչ միայն հիմնական տարրերի, այլև ուղեկցող (երկրորդական) տարրերի պաշարները, ապահովելով հանքավայրերի ռացիոնալ օգտագործումը (հիմնական, երկրորդական տարրերի, ծածկող ապարների, թափոնների օգտագործում):
- Պոչամբարում արժեքավոր մետաղների պաշարների հաշվում և դրանց լրիվ օգտագործում` առաջավոր տեխնոլոգիաներով արտադրական օբյեկտներում:
- Պոչամբարի հետագա ռեկուլտիվացում, որն իր մեջ ներառում է ինժեներական, մելիորատիվ և կենսաբանական մի շարք միջոցառումներ:
- Որպես առաջնահերթ միջոցառում` պոչամբարի տեխնիկական վիճակի վերահսկողության ուժեղացում (ջրահեռացման համակարգի վերակառուցում):
(Մանրամասն տրված է «Շրջակա միջավայրի պահպանություն» գլխում):
I-3.2.1.5. Ախթալա քաղաքային համայնքի տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները
Համայնքի տարածքով, արևմուտքից-արևելք հոսում է Ախթալա (Քիլիսաջուր) գետը, որը Դեբեդի ձախ վտակն է: Իսկ Ախթալա գետի մի քանի վտակներ, որոնք սկիզբ են առնում Սոմխեթիի ոչ բարձր լեռնաշղթայից, հոսում են հյուսիսից-հարավ և կտրում բնակավայրի տարածքը: Դրանք չորսն են: Վտակների և Ախթալա գետի (Քիլիսաջրի) ավազանների ուրվագծերը բերված են նկարում:
Աղյուսակում բերված են ավազանների բնութագրերը և 1, 2, 5 և 10% գերազանցման հավանականություններին համապատասխան ելքերը:
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԵՂԵՂԱՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Ելքերը հաշվարկված են «Ջրային հիմնախնդիրների և հիդրոտեխնիկայի» գիտահետազոտական ինստիտուտի կողմից 1987 թ. մշակված մեթոդական ցուցումներին համապատասխան:
Ախթալա բնակավայրով անցնող հեղեղատների ելքերի հաշվարկ աղ. N Վ-14
Ձորը (գետը) | Ավազանի մակերեսը կմ2 | Հունի երկարությունը կմ | Հունի միջին թեքությունը 0/00 | Ավազանի անտառայնությունը 0/00 | Հաշվարկային ելքը, մ3/վրկ, ըստ ԳՀ-ի, % | |||
1 | 2 | 5 | 10 | |||||
I | 2.25 | 3.3 | 193 | 15 | 29.5 | 24.0 | 15.1 | 11.2 |
II | 0.45 | 2.5 | 248 | 10 | 8.9 | 7.2 | 4.6 | 3.9 |
III | 2.5 | 3.2 | 209 | 22 | 31.4 | 25.5 | 16.1 | 11.9 |
IV (Ախթալա Քիլիսաջուր) | 36.0 | 14.2 | 46 | 20 | 66.6 | 54.2 | 34.2 | 25.3 |
V | 1.95 | 2.7 | 256 | 25 | 27.3 | 22.2 | 14.0 | 10.4 |
N Վ-14 աղյուսակում բերված են Ախթալա (Քիլիսաջուր) գետի և քաղաքի տարածքով անցնող 4 վտակների 1, 2, 5 և 10% գերազանցման հավանականությանը համապատասխան ելքերը:
աղ. N Վ-15
Ձորը (գետը) | Հունի թեքությունը 0/00 | Կտրվածքի լայնական թեքությունները 1:m | Հունի պարամետրերը ԳՀ 2% և 5% -ի դեպքում | |||||||
հ, մ | b, մ | ω, մ2 | V, մ/վրկ | |||||||
I | 1.2 | 1.0 | 6.0 | 5.0 | 3.6 | 2.5 | 7.5 | 6.4 | ||
II | 0.62 | 0.55 | 3.1 | 2.75 | 0.96 | 0.76 | 7.5 | 6.1 | ||
III | 1.13 | 0.94 | 5.65 | 4.7 | 3.19 | 2.21 | 8.0 | 7.3 | ||
IV (Ախթալա Քիլիսաջուր) | 2.14 | 1.8 | 6.42 | 5.4 | 6.87 | 4.86 | 7.9 | 7.0 | ||
V | 1.02 | 0.85 | 7.65 | 6.38 | 3.90 | 2.71 | 5.70 | 5.16 |
N Վ-15 աղյուսակում Շեղիի բանաձևի օգնությամբ, հաշշված են այդ ձորերով 2 և 5% գերազանցման հավանական ելքերին համապատասխան (այն ելքերի, որոնք կսպասվեն 50 և 20 տարին մեկ) ջրի հոսքի պարամետրերը: Բոլոր ողողահուներին բնորոշ է մեկ հատկանիշ. դրանք երկայնական մեծ թեքություն ունեն, փռված չեն, ինչի շնորհիվ էլ հոսքի արագությունը շատ մեծ է: Հոսքի արագությունները բերված են N Վ-15 աղյուսակի վերջին սյունակում և դրանք կազմում են 5-8 մ/վրկ: Դրանք շատ բարձր արագություններ են և կարող են առաջացնել շատ մեծ ողողումներ: Այսպես, 6 մ/վրկ արագությամբ ջրի հոսքը կարող է գլորել մինչև 1.4 մ տրամագծով քարեր:
Վերջին տասնամյակներում ամենաավերիչ սելավներ պատահել են 1970 թ. օգոստոսի 14-15-ին:
Ստորև նկարում բերված են այդ օրվա տեղումների իզոգծերը (աղբյուրը` «Ինժնախագիծ» ինստիտուտի թիվ 6316-89 հաշվետվություն).
Ինչպես երևում է նկարից, ամենաինտենսիվ անձրևները տեղացել են Ախթալայում:
Քանի որ դիտարկված ձորերի վերին հոսանքներն անտառապատ են և սելավների գոյացումն այդտեղ քիչ հավանական է, ուստի պաշտպանական միջոցառումներ պետք է նախատեսել ստորին հոսանքներում, բնակավայրերի տարածքին չհասած: Շնորհիվ այն բանի, որ Քիլիսաջրի չորս վտակների ելքերը բավականաչափ մեծ չեն և հուներն էլ փորված չեն, կարելի է կիրառել Зак НИГМИ-ի (Անդրկովկասի Հիդրոմետեորոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ) կողմից մշակված թափանցիկ բարաժի կոնստրուկցիան, որը կիրառվել է Ալավերդի քաղաքը Շնաձոր հեղեղատի հեղեղումներից պաշտպանելու համար: Այդ կոնստրուկցիայի պատվարները տեղադրված են ստորև բերված լուսանկարներում:
Թափանցիկ բարաժներից անցած բերվածքները կարելի է պահել երկուական խուլ բարաժների միջոցով, որոնք ցուցադրված են գծագրում:
Зак НИГМИ-ի կողմից մշակված միջանցական բարաժի կոնստրուկցիան, որը տեղադրված է Շնաձորի հեղեղահունի վրա, Ալավերդի քաղաքի պաշտպանության համար.
ա) տեսքը վերին հոսանքից (բյեֆ)
բ) տեսքը ստորին հոսանքից (բյեֆ)
Աղբյուրը` «Ինժնախագիծ» ինստիտուտի թիվ 6316-89 հաշվետվություն:
I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների
Քաղաքային համայնքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման, հաղորդակցության ուղիներով ապահովվածության և պատմամշակութային հուշարձանների առկայությամբ:
-
Ախթալայի քաղաքային համայնքի ջրամատակարարման պայմաններն անբավարար են: Բնակչությունն ապահովված չէ խմելու ջրով: 2001 թ. կառուցված Շամլուղ-Ախթալա ջրագիծը սնվում է գետից: Նախագծով չի նախատեսվել գետաջրերի մաքրում և անձրևների ու ձնհալքի ժամանակ գետի պղտորված և աղտոտված ջուրը մուտք է գործում քաղաքի ջրամատակարարման համակարգ:
Քաղաքի ջրամատակարարումն այժմ իրականացվում է Ստեփանավան-Ագարակ-Ալավերդի-Ախթալա-Նոյեմբերյան ջրագծից: Բայց ջրամատակարարման ցանցի քայքայվածության պատճառով ջրամատակարարումն իրականացվում է 4 օրը մեկ անգամ:
Ջրամատակարարման բարելավման նպատակով անհրաժեշտ է պոմպակայանի կառուցում, ջրամատակարարման ցանցի բարելավում, վերակառուցում, վերազինում (ներքին ցանցի վերանորոգում, ՕԿՋ-ների կառուցում, ջրընդունիչների սանպահպանման գոտիների պահանջների ապահովում և այլն):
-
Անբարենպաստ վիճակում է նաև Ախթալայի քաղաքային համայնքի ջրահեռացման համակարգը: Կոյուղու մաքրման կայանը ֆիզիկապես քայքայված է և ենթակա չէ վերականգնման, վերակառուցման: Կոյուղու ներքին ցանցը և կոլեկտորը չեն աշխատում:
Անհրաժեշտ է ջրահեռացման համակարգի վերակառուցում, կոյուղու մաքրման կայանի կառուցում, կոլեկտորի վերակառուցում, ներքին ցանցի վերակառուցում, ինչպես նաև լեռնահարստացուցիչ կոմբինատի կեղտաջրերի մաքրում:
-
Քաղաքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, որոնք կարելի է օգտագործել նոր շինարարության տեղաբաշխման ժամանակ:
Քաղաքային համայնքի տարածքի հեռավորությունը էներգամատակարարման աղբյուրներից (220 կվ, 110 կվ բարձր լարման էլեկտրահաղորդալարերը և բարձր ճնշման գազատարը չի գերազանցում 5-10 կմ-ը):
Անմխիթար վիճակում է գտնվում գազամատակարարման համակարգը: Հետագա շինարարության իրականացման համար և քաղաքի կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է համակարգերի վերազինում, բազմահարկ, սակավահարկ տների և արդյունաբերական օբյեկտների գազիֆիկացման ապահովում:
Ջերմամատակարարման համակարգի վերականգնումը նախատեսվում է հիմնականում լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով:
(մանրամասն տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
-
Ախթալա քաղաքային համայնքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում: Համայնքի տարածքով է անցնում միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ճանապարհը: Իջևան-Նոյեմբերյան-Այրում միջպետական նշանակության Մ-16 ճանապարհը միանում է Մ-6 ճանապարհին Ախթալայից մոտ 20 կմ հեռավորությամբ:
Ռելիեֆային բարդ պայմանների պատճառով տեղական ճանապարհային ցանցը թույլ է զարգացած:
Քաղաքով անցնում է մեկ տեղական նշանակության ճանապարհ: Մոտակա օդանավակայանը գտնվում է 85 կմ հեռավորության վրա (Ստեփանավան և Տաշիր քաղաքների միջև):
Մ-6 միջպետական ճանապարհին զուգահեռ ձգվում է Թբիլիսի-Վանաձոր-Գյումրի-Երևան երկաթուղին: Չի գործում գոյություն ունեցող «Երկաթգծի կայարան-Ախթալա» ճոպանուղին:
Անհրաժեշտ է գոյություն ունեցող ճանապարհների, երկաթգծի վերակառուցում, նոր օդանավակայանի նախագծում, ինչպես նաև տեղական նշանակության ճանապարհային ցանցի ընդլայնում: (Մանրամասն տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
I-3.2.2.1. Պատմամշակութային և բնական հուշարձաններ
Լոռու մարզը, ինչպես նաև Ախթալա քաղաքային համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով:
Բնական հուշարձաններն են Դեբեդի խորը ձորը (250-350 մ), գետի երկու ափերին խիստ թեք և աստիճանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափի քարախորշերը, տարբեր չափի սարահարթերը` շրջապատված խիստ թեք, անտառապատ լանջերով:
Պատմամաշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազ. մինչև 13-14-րդ դար), ավելի բազմազան են 13-րդ դարի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ):
Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները:
Պատմամշակութային և բնական հուշարձաններն ընդգրկված են Դեբեդ գետի վերին հոսանքի ռեկրեացիոն ենթագոտում (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու քաղաքաշինական կազմակերպումը» ենթագլխում):
Ստորև բերվում է պատմամշակութային հուշարձանների ցուցակը` հաստատված ՀՀ կառավարության կողմից.
աղ. N Վ-16.
Հերթական համարը | Հուշարձանը | Ժամանակա- հատվածը |
Գտնվելու վայրը | Նշա- նա- կու- թյունը |
Ծանո- թություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1 | Ամրոց | 13 դ. | Ախթալա կայարանի հս. մասում, Դեբեդ և Ախթալա ձորերի միացման անկյունում | Հ | ավերված, ժայռոտ բլրի գագաթին |
2 | Գյուղատեղի | քաղաքից հս. արլ մայրուղուց աջ | Հ | - | |
2.1 | Գերեզմանոց | 9-14 դդ. | մատուռի շուրջ | Հ | ավերված |
2.1.1. | Խաչքար | 9-10 դդ. | Հ | - | |
2.1.2. | Խաչքար | 13 դ. | մատուռից 30 մ հս. | Հ | բլրի վրա |
2.1.3. | Խաչքար | 13 դ. | մատուռի հվ. ճակատի մոտ | Հ | |
2.1.4. | Խաչքար | 13 դ. | Հ | ||
2.2. | Մատուռ | 12-13 դդ. | Հ | կիսավեր | |
2.2.1. | Խաչքար | 13 դ. | մատուռում | Հ | կոտրված |
2.2.2. | Խաչքար | 13 դ. | մատուռում | Հ | հատված |
3. | Դամբարանադաշտ | Ք.ա. 2-1 հազ. | քաղաքի մեջ | Հ | պեղել է Ժակ դը Մորգանը |
4. | Եկեղեցի | 10-12 դդ. | կայարանում | Հ | |
5. | Եկեղեցի | 19 դ. | քաղաքի մեջ | Տ | |
6. | Խաչքար | 13 դ. | Ախթալա մտնող ճանապարհից ձախ, ճաշարանի մոտ | ||
7. | Խաչքար «Ամենափրկիչ» | 12-13 դդ. | պանսիոնատ տանող ճանապարհի աջ եզրին | Հ | |
8. | Մատուռ | Ախթալա կայարանում | Հ | ||
9. | Քարայր-կացարանների համալիր | Ախթալա կայարանում | Հ | ||
Նախկին Ախթալա գյուղ | |||||
1 | Ամրոց Ախթալա (պղնձահանք, միսխանա) | 10-13 դդ. | գյուղի մեջ, հրվանդանի վրա | Հ | |
1.1. | Վանական համալիր Ախթալա (Պղնձահանքի վանք, Մարիամ Աննայի վանք, Մեյրիման) | 13 դ. | Հ | ||
1.1.1. | Գերեզմանոց | 13-14 դդ. | Հ | Զաքարյանների տոհմական գերեզմանոցն է | |
1.1.2. | Եկեղեցի | 13 դ. | կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն հվ-արմ-ից | Հ | |
1.1.3. | Եկեղեցի | 13 դ. | Սբ. Աստվածածին եկեղեցուց հս-արմ, պարսպապատի մոտ | Հ | |
1.1.4. | Եկեղեցի Սբ.Աստվածածին | 13 դ. առաջին քառորդ | համալիրի կենտր. մասում | Հ | կառուցել է Իվան Զաքարյանը, ունի որմնանկարներ |
1.1.4.1. | Տապանաքար Մոսէս քահանայի | 10 դ. | եկեղեցու հս-արլ ավանդատան մեջ | Հ | |
1.1.5. | Մատուռ | 13 դ | կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն հս.-ից | Հ | |
1.1.6. | Միաբանության շենքը | Սբ. Աստվածածին եկեղեցու հս-արլ կողմում, արլ պարսպապատին կից | տանիքը փլված | ||
1.1.7. | Նախագավիթ սրահ | 13-14 դդ. | կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն արմ-ից | Հ | |
2 | Ամրոց-Դիտակետ | 10-13 դդ. | «Թոխմախ» կալա ամրոցից 3 կմ արլ | ||
3 | Ամրոց «Թոխմախ կալա» | Ք.ա. 2-1 հազ. 10-13 դդ. | գյուղից հվ-արմ, համանուն լեռան գագաթին, անտառում | Հ | |
4 | Գյուղատեղի «Բարիտ» | 9-16 դդ. | գյուղի հս-արլ կողմում | Հ | |
4.1. | Գերեզմանոց | 9-16 դդ. | Հ | ||
4.1.1. | Խաճքար Հակոբ երեցի | 1245 թ. | եկեղեցում հվ. պատի տակ | Հ | |
4.2. | Եկեղեցի | 13 դ. | Հ | ||
4.2.1. | Խաչքար | 13 դ. | եկեղեցում | ||
4.3. | Խաչքար Մարիամ Կյուրիկյանի | 1188 թ. | գյուղատեղիից արմ, խճուղու աջ կողմում, ձորալանջին | Հ | պատվանդանի վրա |
5 | Դամբարանադաշտ | Ք.ա. 8-7 դդ. | Ախթալայի վանքից արլ` «Սբ. Գևորգ» բլրի գագաթին և լանջերին | Հ | |
6 | Եկեղեցական համալիր | 13 դ. | Ախթալա ամրոցից1 կմ արմ | Հ | |
6.1. | Եկեղեցի | 13 դ. | զույգ եկեղեցիներից հս կողմինը | Հ | թաղածածկ |
6.2. | Եկեղեցի | 13 դ. | կից է նախորդին հվ-ից | Հ | թաղածածկ, արլ կեսում ունի կամարակապ մուտքով գետնահարկ |
7 | Եկեղեցի Սբ. Բարսեղ | 13 դ. | գյուղի արլ կողմում | Հ | բլրի գագաթին |
8 | Եկեղեցի Սբ.Գևորգ | 1242-1250 թթ. | գյուղից 200 մ արլ, բարձր բլրի վրա | Հ | կառուցել է վանք առաջնորդ Պետրեն |
8.1. | Գերեզմանոց | 13-20 դդ. | եկեղեցու մոտ | Հ | |
8.2. | Կառույցներ` օժանդակ | 13 դ. | Հ | ||
9 | Խաչքար | 9-10 դդ. | Հ | Ռ. Շալաղոյանի տնամերձում | |
10 | Խաչքար | 12-13 դդ. | Հ | Ժ. Մխիթարյանի տնամերձում | |
11 | Խաչքար | 13 դ. | Հ | Ռ. Շալաղոյանի տնամերձում | |
12 | Մատուռ | 13 դ. | գյուղի կենտր. մասում | Հ | Մ. Բուռնաձեի բակում |
12.1. | Խաչքար | 13-14 դդ. | մատուռում | ||
13 | Մատուռ Իվանեի և Դեմետրեի | Ախթալա ամրոցից մոտ 100 մ արմ | Հ | ||
13.1. | Խաչքար | 12-13 դդ. | Հ | ||
14 | Վանական համալիր Սբ. Երրորդություն | 13 դ. | գյուղի կենտր. մասում Ախթալայի վանքից 0.5 կմ հս-արլ | Հ | |
14.1. | Եկեղեցի | 13 դ. | Հ | ||
14.2. | Եկեղեցի | 13 դ. | կից է նախորդին | Հ | |
14.3. | Մատուռ | 13 դ. | Հ | ||
14.4. | Սրահ | 13 դ. | Հ |
Գ Լ ՈՒ Խ II
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
II-1. Հեռանկարային տնտեսական զարգացման հայեցակարգ
Ախթալա քաղաքի, ինչպես և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների տնտեսական և տարածքային զարգացման հիմնախնդիրները քաղաքաշինական գործունեության ներկա փուլի առավել սուր և բարդ պրոբլեմներից է: Այս կապակցությամբ քաղաքի զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են հետևյալ գործոնների հետ փոխկապակցված.
- Քաղաքի դիրքը և դերը Հայաստանի Հանրապետության և Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում,
- Բնակչության աճի դինամիկան,
- Տարածքային ռեսուրսների օգտագործման տենդենցների արդյունավետությունը,
- Տրանսպորտային կապերի առկայությունը, դրանց կատարելագործման հնարավորությունները,
- Տրանսպորտային մատչելիության գտնվող ռեսուրսների պոտենցիալի օգտագործման հնարավորությունները և ադյունավետությունը,
- Տնտեսության տարբեր ճյուղերի փոխկապակցվածության, գերակա ճյուղերի զարգացման խնդիրները,
- Ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հնարավորությունները:
-
Ախթալայի քաղաքային համայնքի տարածքը, գտնվելով Լոռու մարզի ինտենսիվ յուրացված գոտում (հանքահումքային ռեսուրսներով հարուստ Շամլուղ-Ախթալա-Ալավերդի-Թեղուտ գոտում), կարող է դառնալ լեռնահանքային արդյունաբերական կենտրոն:
-
Բայց, հաշվի առնելով տարածքի ռեկրեացիոն հարուստ ռեսուրսները (գեղատեսիլ ձոր, շինարարության համար պիտանի սարահարթեր, փշատերև անտառ, օդաբուժության և արևաբուժության բարենպաստ պայմաններ), միջպետական ճանապարհի, երկաթգծի առկայությունը, օդանավակայանի կառուցման հնարավորությունը (Օձունի սարահարթում), հանքահումքային ռեսուրսների կտրտվածությունը բնակելի թաղամասերից, բազմաթիվ և բազմաբնույթ բնական և պատմամշակութային հուշարձանները, Ախթալան կարող է վերաճել ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ ենթակենտրոնի Դեբեդի ստորին հոսանքի ռեկրեացիոն գոտու Ախթալայի ենթագոտում:
Սահմանափակող գործոններից են Ախթալայի գոյություն ունեցող լեռնահարստացուցիչ կոմբինատի շրջակա միջավայրն աղտոտող հոսքերը (պոչամբարները) և արտանետումները, ինչպես նաև տեղական նշանակության ճանապարհային լիարժեք ցանցի բացակայությունը:
-
Այսպիսով, Ախթալայի քաղաքային համայնքի հեռանկարային տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են.
- Լեռնահանքային արդյունաբերական համալիրի ձևավորում,
- Ռեկրեացիոն ոլորտի (շուրջտարյա կլիմայաբուժություն, հանգիստ, տուրիզմ) ձևավորում և զարգացում:
Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների և գործարարների համատեղ գործունեությունը, ներդրումային ճկուն քաղաքականությունը:
II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները
Սույն նախագծով արդյունաբերության զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) ռեսուրսներ, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունով, որոնցից կարևորագույնն են.
-
Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:
-
Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար:
-
Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարությունները, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:
-
Գիտատեխնիկական ճյուղի արդյունաբերական օբյեկտների տեղադրում:
-
Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:
-
Արդյունաբերական օբյեկտներում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:
-
Աշխատունակ բնակչության բարձր ներուժի օգտագործում:
-
Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին իրազեկելու նպատակով:
II-1.2. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ Ճյուղերի զարգացման հնարավորությունները
Անցած սոցիալ-տնտեսական փուլում Ախթալա քաղաքում գործում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը հանքանյութ էր ստանում Ախթալայի և Շամլուղի 3-ական հանքերից: 90-ական թվականներից կոմբինատը դադարեց գործել: Ախթալայում գործում էր նաև տեքստիլ կոմբինատը:
Այդ օբյեկտները սեփականաշնորհվել են և այսօրվա դրությամբ չեն գործում:
2000 թ. իր աշխատանքներն է վերսկսել Ախթալայի հարստացուցիչ կոմբինատը` շահագործվելով «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից: Բայց Ախթալայի հանքերից ոչ մեկը չի գործում և կոմբինատը հանքանյութ է ստանում Շամլուղի երկու հանքերից: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև բաց հանքերի շահագործման ուղղությամբ:
Ընկերության պոչամբարը փոքր է, չի բավարարում կոմբինատի արտադրանքի հզորությունը: Նոր պոչամբարը նախատեսվում է կառուցել համայնքի սահմաններից դուրս: Նախատեսվում է վերականգնել Նահատակ գետի վրա գտնվող պոչամբարը:
Ախթալայի կոմբինատի արտադրած բազմամետաղային խտանյութերը օտարվում են արտասահմանյան երկրներ:
Ախթալայի կոմբինատի ընդլայնման, հզորությունների մեծացման համար սահմանափակող գործոն է համարվում տարածքային դեֆիցիտը և էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակների առաջացման վտանգը: Ալավերդի-Ախթալա-Շամլուղ-Այրում բնակավայրերը տեղակայված են Դեբեդի նեղ կիրճի ձախ ափի թեք լանջերի վրա, որտեղ կենտրոնացված են աշխատանքային և արդյունաբերական ռեզերվներ (Ախթալայի, Ալավերդու, Մղարթի հանքահարստացուցիչ կոմբինատներ, Ալավերդու պղնձաձուլական գործարան):
Այսպիսով, Դեբեդ գետի ձախ ափին գործում են 3 հանքահարստացուցիչ ֆաբրիկաներ, որոնք հումքի վերամշակման ցիկլը եզրափակում են Ալավերդու պղնձաձուլական գործարանում, որի հզորությունը ներկայումս հասնում է տարեկան մինչև 10-12 հազ. տ.պղինձ և, որը ապագայում հնարավոր է ընդլայնել մինչև 20-25 հազ. տ, քանի որ հանքահումքային ռեսուրսների այդ հարաճը ապահովում է այդ հզորությունները երկարատև ժամանակաշրջանի ընթացքում:
-
Ներկայումս հանքահումքային ռեսուրսների տեսակետից հեռանկարներ ունեն Դեբեդ գետի աջ ափում տեղայնացված հանքերևակումները և հանքային դաշտերը: Վերջիններից խոշորագույններն են հանդիսանում Թեղուտի և Մարցիգետի հանքային և Շամուտի վառելիքաերկաթահանքային դաշտերը, որոնց ուսումնասիրման և շահագործման արտոնագրերը պատկանում են Vallex խմբի ընկերություններին:
Նախատեսվում է շահագործել ինչպես Մարցիգետի հանքավայրի ոսկի-բազմամետաղային, այնպես էլ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքաքարերը, որոնց համար անհրաժեշտ է կառուցել առաջին դեպքում բազմամետաղային խտանյութեր ստանալու մոդուլ, իսկ Թեղուտի հանքավայրում նախատեսվում է կառուցել հզոր հանքահարստացուցիչ ֆաբրիկա, որը հնարավորություն կունենա արտադրել պղնձի, մոլիբդենի և այլ (մագնետիտային) խտանյութեր: Նախատեսվում է Թեղուտի հանքհարստացուցիչ ֆաբրիկայի հզորությունները հասցնել մինչև 10-12 մլն տ: Թեղուտի հանքավայրի արդյունաբերական յուրացումը սկզբունքորեն կվերափոխի Դեբեդ գետի աջ և ձախ ափերին տեղադրված ենթակառուցվածքները, կապահովի համայնքների խոշորացմանը և կնպաստի գոյություն ունեցող բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակի զգալի բարելավմանը:
Տարածաշրջանի համար մեծ հեռանկարներ են սպասվում ապագայում Շամուտի հանքային դաշտից, որտեղ հետախուզված են մետաղաբեր ածխային և այրվող թերթաքարերի մեծ զանգվածներ, ինչպես նաև ոսկի-երկաթային և երկաթային հանքերևակումների մի մեծ խումբ: Այդ վառելիքաերկաթային հումքի հենքի վրա հնարավոր է Մարց գետի միջին հոսանքներում կառուցել վերամշակման կենտրոն, որը կապահովի բնակչությանն ինչպես բրիկետացված վառելանյութով, այնպես էլ թանկարժեք մետաղների և երկաթի խտանյութերով: Այս հանքահումքային հենքի հիման վրա հնարավոր է ստեղծել սև մետալուրգիական արտադրություն` հաշվի առնելով, որ ոչ հեռու հարևանությամբ` Դեբեդ գետի ձախ ափին գտնվում են Անտառամուտի քարածխի և Բազումի երկաթի հանքավայրերը:
Հեռանկարային են համարվում նաև Դեբեդի աջափնյա տարածքում գտնվող Լոռուտ-Շամուտ-Աթան մետաղաբեր տերիգեն-ածխաբեր խոշոր զանգվածները, Նազարասարի երկաթի-ոսկու հանքավայրը, ինչպես նաև մեծ հեռանկարներ ունեցող Մարցիգետի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտը, Հանքաձորի ոսկի-պղնձահանքային հանքավայրը, որը դեռևս 20-րդ դարի սկզբներին շահագործվել է ֆրանսիական կոնցեսիոներների կողմից, ինչի մասին վկայում է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի և պղնձաձուլարանի կիսաքանդ շինությունների և մեծ քանակությամբ տեխնածին խարամների առկայությունը: Հանքաձորի դաշտում կան նաև ալյումինի հումքի զգալի պաշարներ:
Ելնելով վերոհիշյալից, այդ տարածքը հանքային հումքի ռեսուրսներով, թե բնակլիմայական պայմաններով և թե գոյություն ունեցող ենթակառուցվածքներով (երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ հաղորդակցության ուղիներով) կարելի է համարել տարածաշրջանի առաջնահերթ ուշադրության արժանի տարածք, որը մեծ հնարավորություններ ունի ստեղծելու միջմարզային կառույցներ Տավուշի մարզի տիտանամագնետիտային հանքային հումքի համատեղ մշակման և «Բենթոնիտի» ազատ հզորությունների օգտագործման ասպարեզում:
Գլխավոր հաղորդակցության ճանապարհ կարող է դառնալ Թումանյանից Մարց գետի վերին հոսանքներով` Ոսկեպար գետի ավազանով, «ՀՀ տարաբնակեցման նախագծով» նախատեսված ճանապարհը, որն անցնում է նշված տարածքի կենտրոնական մասով և ստեղծում է կարևորագույն նշանակության հաղորդակցման շղթա լայնակի ուղղությամբ` Ախթալա և Ալավերդի քաղաքները կապելով Բերդ քաղաքի հետ:
Այսպիսով, Դեբեդ գետի աջ ափի հանքահումքային ռեսուրսների օգտագործումը, հումքի մշակման նոր կենտրոնների ստեղծումը կարող է նպաստել Դեբեդի ձախ և աջ ափերի տարածքների և հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, իսկ վերը նշված կենտրոններում ստացված վերջնական արտադրանքը կարելի է օգտագործել Ախթալայի արդյունաբերական օբյեկտների ազատ հզորություններում:
II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները
Ախթալայի քաղաքային համայնքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Թումանյանի տարածաշրջան) անցած սոցիալ-տնտեսական փուլում զարգացած էր անասնապահությունը և պտղաբուծությունը: Հողային ֆոնդի (111.0 հազ. հա) ավելի քան կեսը զբաղեցնում են անտառները: Անտառների գերակշռող ծառատեսակներն են` կաղնին (26%), հաճարենին (19.5%), սոճին (18.6%), լորենի, բոխի, հացենի: Անտառում աճում են արժեքավոր ծառատեսակներ` արջընկուզենի, ընկուզենի, գիհի, տանձենի, խնձորենի, հոնի:
Անտառը և ենթանտառը հարուստ են հատապտուղներով: Ենթանտառում աճում է հոնի, ճապկի, թանթրվենի, սզնի:
Զարգացած է խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը (Օձուն, Լորուտ, Դսեղ, Աթան): Պտղաբուծությունը հիմնականում զարգացած է Շնողում, Ճոճկանում, Մեծ և Փոքր Այրումներում:
Ախթալայի չգործող արդյունաբերական օբյեկտների ազատ հզորություններում կարելի է կազմակերպել ագրոարդյունաբերական արտադրություն, որը կնպաստի նաև նախատեսվող ռեկրեացիոն ոլորտին:
Ախթալա քաղաքում ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների և ներդրողների համագործակցությունը` տարածաշրջանային և միջմարզային տնտեսական կապերի ստեղծումով:
II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը
Ախթալայի քաղաքային համայնքի տնտեսության զարգացման ճյուղերից նախատեսվում է նաև ռեկրեացիոն ոլորտը: Ոլորտի զարգացումը հնարավոր է ռեկրեացիոն բոլոր ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով, էսթետիկական արժեքավոր միջավայրի ստեղծումով` փոխկապակցված գոյություն ունեցող տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ու կատարելագործման հետ:
Ախթալայի նախատեսվող ռեկրեացիոն ենթագոտին ընդգրկում է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» առանձնացված Դեբեդի վերին հոսանքի ռեկրեացիոն գոտու մեջ: Ախթալա քաղաքը դիտարկվում է որպես ռեկրեացիոն ենթագոտու կենտրոն:
Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպման համար ակտիվ գործոններն են.
_ Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները (օդաբուժություն, արևաբուժություն),
_ Պատմամշակութային հնագիտական հուշարձանները,
_ Որսի ռեսուրսների առկայությունը:
Սահմանափակող գործոն է ջրային ռեսուրսների անբարենպաստ հեռավորությունը: (Ռեկրեացիոն ռեսուրսների բնութագիրը, ռեկրեացիայի տարբեր ձևերի բարենպաստության աստիճանը տրված է I-3.2.1.2., I-3.2.1.4., I-3.2.2. ենթագլուխներում):
Ռեկրեացիոն ենթագոտին ընդգրկում է Ախթալայից մինչև Վրաստանի սահման ընկած տարածքը` Դեբեդի ձախափնյա անտառապատ լանջերը (Ախթալա-Շամլուղ-Մեծ Այրում-Փոքր Այրում, Ճոճկան, Քարակոփ):
Ռեկրեացիոն ենթագոտու ուղղվածությունը` շուրջտարյա կլիմայաբուժություն, կարճատև, երկարատև հանգիստ, տուրիզմի տարբեր ձևեր:
Հաշվարկված է նաև ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների, տուրիստների ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից և ռեսուրսներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը):
Ֆունկցիոնալ տարողունակության որոշման համար հիմք են ծառայել.
- Կլիմայաբուժության համար բարենպաստ օրերի թիվը յուրաքանչյուր ամսում,
- Ռեկրեացիայի տարբեր ձևերի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը,
- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը,
- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը, դրանց կուտակման հենակետային վայրերը:
Այսպիսով, ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է 1-1.5 հազ. տեղ:
Ախթալայի ռեկրեացիոն ենթագոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է.
-
Ռեկրեացիոն օբյեկտների շինարարություն (շուրջտարյա կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, տուրիստական հանգրվաններ, վրանային հանգրվաններ և այլն):
-
Սպասարկման և մշակույթի օբյեկտների շինարարության (հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զվարճանքի տներ, թանգարաններ և այլն):
-
Ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:
-
Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում.
- Անտառածածկ տարածքների մեծացում,
- Անտառի որակական կազմի (բոնիտետի) բարելավում,
- Անտառահատման արգելում,
- Ինժեներական նախապատրաստման, բարեկարգման աշխատանքների իրականացում (թափոնների, պոչադաշտերի ռեկուլտիվացիա, հակաէռոզիոն միջոցառումներ):
-
Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի.
ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացումը հետևյալ երթուղիներով.
- Վրաստանի սահման-Ախթալա-Ալավերդի-Թումանյան-Քարինջ-Մարց-Շամուտ-Աթան-Տավուշի մարզ,
- Երևան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման,
- Վրաստանի սահման-Ալավերդի-Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման,
- Վրաստանի սահման-Ալավերդի-Վանաձոր-Սևանի ավազան-Արցախ:
Վերը նշված երթուղիներից կարող են ճյուղավորվել հետևյալ տեղական նշանակության ուղղությունները.
- Ալավերդի-Ախթալա-Շամլուղ-Մեծ Այրում-Ճոճկան-Քարքոփ-Վրաստանի սահման,
- Ախթալա-Շնող-Թեղուտ,
- Ախթալա-Հաղպատ-Ծաղկաշեն,
- Ախթալա-Ալավերդի-Սանահին,
- Ախթալա-Ալավերդի-Աքորի-Հագվի-Օձուն-Դանուշավան-Արևածագ-Ծաթեր,
- Ախթալա-Ալավերդի-Քոբայր-Թումանյան-Քարինջ-Մարց-Դսեղ-Չկալով:
Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի նաև.
-
Տեղական բնակչության ամենօրյա հանգստի կազմակերպմանը,
-
Նոր տիպի առողջարանների ստեղծմանը (կլիմայաբուժություն),
-
Նոր աշխատատեղերի ստեղծմանը,
-
Կրթական մակարդակի բարձրացմանը,
-
Բժշկական սպասարկման կատարելագործմանը,
-
Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներմուծմանը,
-
Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:
II-2. Բնակչություն ԵՎ բնակելի ֆոնդ
Ախթալայի քաղաքային համայնքի բնակչությունն ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի տվյալների, կազմել է 2.4 հազ. մարդ, իսկ 01.01.2006 թ. տվյալներով` 3.2 հազ. մարդ:
Ախթալայի համայնքի բնակչության դինամիկան 1990-2000 թթ. ժամանակահատվածի համար տրված է ստորև բերված աղյուսակում.
աղ. N Հ-1.
Տարեթիվը | Բնակչությունը (հազ. մարդ) |
1990 | 4.7 |
1991 | 4.8 |
1992 | 4.0 |
1993 | 4.0 |
1994 | 4.1 |
1995 | 4.1 |
1996 | 4.1 |
1997 | 4.1 |
1998 | 4.1 |
1999 | 4.1 |
2000 | 4.1 |
Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, 1991-2000 թթ. համեմատությամբ Ախթալայի համայնքի բնակչությունը նվազել է 60-50%-ով, հիմնականում արդյունաբերական օբյեկտների աշխատանքների դադարեցման պատճառով:
Բնակչության զգալի նվազում տեղի է ունեցել 1991-1992 թթ.:
2001 թ. մարդահամարի տվյալների հետ համեմատած 01.01.2006 թ. տեղի է ունեցել բնակչության աճ հիմնականում ծնելիության մեծացման հաշվին: Բնակչության թիվը ներկա դրությամբ կազմում է 3.2 հազ. մարդ:
Բնակչության հեռանկարային քանակը հաշվարկված է 10.0 հազ. մարդ` քաղաքապատկան տարածքի դեմոգրաֆիական տարողունակության մեթոդով (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):
Բնակչության աճի համար ժամկետներ չեն նախատեսվում, այն կախված է քաղաքային համայնքի, մարզի, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:
Քաղաքի բնակելի ֆոնդը կազմում է 62340 մ2, որից 1-2 հարկանի տնամերձ հողամասերով տներինը` 11560 մ2, որտեղ բնակվում է 407 մարդ: Բազմաբնակարան շենքերի բնակելի ֆոնդը կազմում է 50780 մ2, որտեղ բնակվում է 3035 մարդ:
Բնակչության ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով կազմում է 20.5 մ2:
II-3. Հասարակական սպասարկման ոլորտ
Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտների նպատակաուղղված զարգացումն ընթացել է հիմնականում կրթական օբյեկտների վերականգնման ուղղությամբ:
Կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան:
Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման հիմնական գոտիները տրված են գոտևորման նախագծերում:
Սպասարկման հաստատությունների ցուցանիշները և հողամասերի չափերը*
(Հեռանկարային բնակչության հաշվառումով)
Հ/հ | Անվանումը | Չափ. միավ. | Քանակը | Զբաղեցրած տարածքը (հա) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
Կրթության հիմնարկություններ | ||||
1 | Մանկական նախադպրոցական հիմնարկություններ, այդ թվում` |
տեղ | 1318 | 3.9 |
ա) ընդհանուր տիպի | -//- | 1085 | 3.2 | |
բ) մասնագիտացված | -//- | 47 | 0.14 | |
գ) կազդուրիչ-առողջարարական | -//- | 186 | 0.56 | |
2 | Նախադպրոցականների համար ծածկած լողավազաններ | օբյեկտ | ըստ նախագծային առաջադրանքի | - |
3 | Հանրակրթական դպրոցներ, այդ թվում` |
աշակերտ | 1014 | 5.0 |
ա) I-VIII-րդ դասարաններ բ) IX-XII-րդ դասարաններում |
-//- | 1014 760 |
- | |
4 | Մասնագիտացված** | -//- | ըստ նախագծային առաջադրանքի | ըստ նախագծային առաջադրանքի* |
5 | Մանկապատանեկան սպորտային դպրոց** | -//- | 4 | -//- |
6 | Արվեստի մանկական դպրոց, երաժշտական, գեղարվեստական պարարվեստի դպրոց** | -//- | 5 | -//- |
4 | Գիշերօթիկ դպրոցներ | -//- | ըստ նախագծային առաջադրանքի | -//- |
5 | Միջնակարգ մասնագիտական և մասնագիտատեխնիկական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ | սովորող | ըստ նախագծային առաջադրանքի՝ հաշվի առնելով քաղաք-կենտրոնի և դրա ազդեցության գոտու այլ բնակավայրերի բնակչությունը | -//- |
Առողջապահական, սոցիալական ապահովության հիմնարկություններ | ||||
6 | Գիշերօթիկ տներ մեծահասակների, հաշմանդամների համար | տեղ | ըստ նախագծային առաջադրանքի | -//- |
7 | Հատուկ տիպի բնակելի տներ և բնակարաններ ծերերի, վետերանների, հաշմանդամների ու միայնակների համար | տեղ | ըստ նախագծային առաջադրանքի | -//- |
8 | Առողջապահական ստացիոնարներ /հիվանդանոց/ | մահճակալ | տարողությունը և կառուցվածքը որոշվում է առողջապահական մարմնի կողմից և ներկայացվում է նախագծման առաջադրանքում | -//- |
9 | Պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, առանց ստացիոնարի դիսպանսերներ | հերթում հաճախում | -//- | -//- |
10 | Շտապ բուժական օգնության կայաններ | ավտոմեքենա | 1 | 0.1 |
Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և տուրիզմի հիմնարկություններ | ||||
11 | Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և զբոսաշրջության հիմնարկություններ, հյուրանոցներ | տեղ | ըստ նախագծային առաջադրանքի | ըստ նախագծային առաջադրանքի* |
Մարմնակրթական, սպորտային կառույցներ | ||||
12 | Մարմնակրթական, սպորտային կառույցներ, այդ թվում` | հա | - | 7.0 |
ա) ընդհանուր օգտագործման սպորտային դահլիճներ | մ2 | 600 | ըստ նախագծային առաջադրանքի* | |
13 | Ընդհանուր օգտագործման բաց և ծածկած լողավազաններ | մ2 | 200 | -//- |
Մշակույթի և արվեստի հիմնարկություններ | ||||
14 | Համերգային դահլիճներ | տեղ | 35 | -//- |
15 | Պարային դահլիճներ | -//- | 60 | -//- |
16 | Կինոթատրոններ | -//- | 250 | |
17 | Թատրոններ | -//- | 50 | -//- |
18 | Քաղաքային գրադարաններ | ընթերցատեղ | 20 | -//- |
Առևտրի, հասարակական սննդի և կենցաղային սպասարկման հիմնարկություններ | ||||
19 | Շուկայական համալիրներ | մ2 առևտրական մակերես | 240 | 0.16 |
20 | Հասարակական սննդի ձեռնարկություններ | տեղ | 400 | 0.4 |
21 | Կենցաղային սպասարկման ձեռնարկություններ | աշխատատեղ | 90 | - |
22 | Կոմունալ սպասարկման ձեռնարկություններ, այդ թվում` |
|||
ա) լվացքատներ | կգ սպիտակեղեն | 1200 | ըստ նախագծային առաջադրանքի* | |
23 | Քիմմաքրման կետեր | -//- | 114 | -//- |
24 | Քաղաքային բաղնիք | տեղ | 50 | 0.2 |
Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ, վարկաֆինանսական հիմնարկություներ և կապի ձեռնարկություններ | ||||
25 | Կապի հանգույց | Ըստ Կապի նախարարության նորմերի և կանոնների | ||
26 | Բանկի բաժանմունք | Ըստ նախագծային առաջադրանքի* | ||
27 | Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ | -//- | ||
28 | Քաղաքային դատարան | տեղ | - | - |
29 | Իրավաբանական կոնսուլտացիա, նոտարական գրասենյակ | -//- | -//- | ըստ նախագծային առաջադրանքի* |
Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ | ||||
30 | Հրշեջ դեպո | հրշեջ ավտոմեքենա | 2 | 0.6 |
31 | Հյուրանոցներ | տեղ | 60 | 0.33 |
32 | Հանրային զուգարաններ | սարք. | 10 | - |
33 | Ավանդական թաղման գերեզմանատուն | հա | - | 2.4 |
*- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городских и сельских поселений СНиП 2.07.01.-89, Москва, 1989 г.
**-միևնույն շենքային համալիրում տեղակայված (արտադպրոցական կենտրոն):
II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում ԵՎ գործառական կառուցվածք
II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները
-
Քաղաքային հատակագծային հեռանկարային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են ծառայել.
- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված քաղաքի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը:
- Սեյսմիկ վտանգի պայմաններում քաղաքի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու ռելիեֆին և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում, ճանապարհների բարելավում):
- Մասնատված հատակագծային կառուցվածք ունեցող քաղաքային համայնքի առանձին թաղամասերի տրանսպորտային կապի ապահովումը` ընդգրկելով քաղաքի գործառական տարածքում ռեկրեացիայի համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:
II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածքը
Լոռու մարզի Ախթալա քաղաքային համայնքի տարածքը տեղակայված է Դեբեդ գետի ձախ լանջին: Կառուցապատված տարածքը ռելիեֆային բարդ պայմանների պատճառով մասնատված է տարբեր թաղամասերի («Սարահարթ», «Հանքահարստացուցիչ կոմբինատ», «Բարիտ», «Դեբետ», «Կապար» (Սվինեց), «Ախթալա գյուղ», «Հանգստյան տուն»):
«Սարահարթ» թաղամասի ռելիեֆը հարթ է` սահմանափակված խիստ թեք, հիմնականում զառիթափ լանջերով: Փողոցային ցանցը կանոնավոր է` արևմուտք-արևելք ուղղությամբ ձգվող փողոցներով, որոնք հատվում են հյուսիս-հարավ ուղղության փողոցներով` առաջացնելով ուղղանկյուն թաղամասեր:
Թաղամասը կառուցապատված է բազմաբնակարան շենքերով:
Թաղամասի հասարակական կենտրոնը շարունակվում է դեպի արևելք` հայ-հունական բարեկամության զբոսայգով, վերջանալով ճոպանուղու վերին կայարանի մոտ: Ճոպանուղին թաղամասը կապում է Երևան-Թբիլիսի երկաթգծի «Ախթալա» կայարանի հետ (ճոպանուղին ներկայումս չի գործում):
«Սարահարթ» թաղամասի արևմտյան շարունակության թեք լանջերի վրա տեղակայված է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: «Սարահարթ» թաղամասը տեղական նշանակության ճանապարհներով կապված է մյուս թաղամասերի հետ, որոնք հիմնականում (բացառությամբ «Դեբեդ» թաղամասի, որը տեղակայված է Դեբեդ գետի լայնացած ողողահունում) տեղադրված են թեք լանջերի վրա, ունեն անկանոն, ոչ բարեկարգ փողոցային ցանց, անկանոն կառուցապատված են մենատներով` տարբեր տարիներին հատկացված տարբեր չափի հողաբաժիններով, իսկ փոքր հատվածներով` բազմահարկ շենքերով:
Ախթալայի հանգստյան տունը գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, «Սարահարթ» թաղամասից 12 կմ դեպի հյուսիս-արևելք, փոքր սարահարթի վրա` շրջապատված անտառներով: Ներկա դրությամբ հանգստյան տունը մասնավոր սեփականություն է:
Այսպիսով, քաղաքի հատակագծային կառուցվածքն ունի գծային, բայց խիստ տարանջատված, մասնատված բնույթ:
Նկարագրված կառուցվածքն ինքնին ենթադրում է առանձին միավորների ինքնաբավարար գործառելու հնարավորությունը: Ուստի յուրաքանչյուր հատակագծային միավորի համար նպատակահարմար է ունենալ հասարակական սպասարկման առաջնային օբյեկտների համալիր:
-
Գոյություն ունեցող սպասարկման օբյեկտներով բոլոր թաղամասերն ունեն անբավարար կամ սահմանափակ բավարար ապահովվածություն:
Քաղաքում իսպառ բացակայում են ժամանցի, մշակութային, թանգարանային կառույցները, հյուրանոցային համալիրները, ժամանակակից տեղեկատվական կենտրոն-ակումբները:
Սպասարկման համալիրով առավելագույնս, սակայն ոչ լիարժեք, ապահովված է «Սարահարթ» թաղամասը, որն իր հատակագծային կառուցվածքով և տեղադրվածությամբ կենտրոնական դիրք է գրավում, ունի փողոցային ցանցի կանոնավոր կառուցվածք, այստեղ են կենտրոնացած համաքաղաքային նշանակության հասարակական օբյեկտները, թերևս փոքր-ինչ ցրված, կենտրոնական հրապարակը ձևավորված է երկու հանդիպակաց կողմերում տեղակայված հասարակական կառույցներով` կինոթատրոնի և հանրախանութի շենքերով: Դրանցից առաջինը չի գործում, երկրորդը` վերանորոգման գործընթացի մեջ է: Այս կառույցներից զգալի հեռավորության վրա, թեև գեղատեսիլ վայրում (Դեբեդի կիրճի եզրին) է գտնվում քաղաքապետարանի շենքը:
Սպասարկման համալիրով անբարենպաստ ապահովվածություն ունեն «Սվինեց» և «Բարիտ» թաղամասերը: «Սվինեց» թաղամասում սպասարկման օբյեկտներից առկա են առևտրական նշանակության անավարտ շենքը և չգործող մշակույթի տունը:
«Բարիտ» թաղամասում հասարակական ոլորտի օբյեկտներից առկա են միայն առևտրի հաստատությունները` զբաղեցնելով բազմահարկ շենքի առաջին հարկը, ինչպես նաև հարակից տարածքներում անկանոն տեղադրված մի շարք կրպակներից:
«Ախթալա գյուղ» թաղամասում բացակայում է ինչպես հասարակական սպասարկման, սոցիալական ոլորտի, այնպես էլ հասարակական նշանակության որևէ տարածք:
«Դեբեդ» թաղամասում փոստի և կապի շենքերը տեղակայված են կայարանի շենքի հարևանությամբ, գոյություն ունի հացի փուռ և երկաթգծի սպասարկման օբյեկտ:
Սոցիալական, ուսումնակրթական կառույցները թեև իրենց տարողունակությամբ բավարար են առկա բնակչության պահանջները ապահովելու, սակայն ռելիեֆի կտրտվածությունը փոքրացնում է դրանց սպասարկման շառավղերը` որոշակիորեն դժվարացնելով դրանցից օգտվելու հնարավորությունները:
-
Արտադրական նշանակության օբյեկտները տեղաբաշխված են քաղաքի տարածքում գրեթե հավասար ընդհատումներով` զբաղեցնելով զգալի տարածքներ: Գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը գտնվում է «Սարահարթ» թաղամասից դեպի արևմուտք: Գործառությունից դուրս են Շինիրերի և Բլյանֆիքս գործարանները, զբաղեցնելով մոտ 5.0 հա տարածք: Գործարանները սեփականաշնորհված են, ուստի այդ տարածքների գործառական նշանակության փոփոխություն մոտ հեռանկարում իրատեսական չէ, թեև հնարավոր է տարածքների գործառական նշանակության պահպանումը սակավ տարածքային ռեսուրսներ պահանջող արտադրությունների կազմակերպման համար: Երկաթգծին հարող արտադրական տարածքում, ազատ տարածքները կարելի է տրամադրել գերատեսչական բնակելի կառուցապատմանը:
-
Քաղաքային համայնքի հասարակական նշանակության կանաչապատ տարածքները կենտրոնացած են «Սարահարթ» թաղամասում: Դրանք ներկայացված են հայ-հունական բարեկամության զբոսայգուց, որը շարունակվում է Շահումյան փողոցի առանցքով մինչև ճոպանուղին, ընդգրկելով ճոպանուղուն հարող, հանգստի գոտու ձևավորման համար բարենպաստ տարածքը` ձևավորելով համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ գոտին:
«Սվինեց», «Բարիտ», «Ախթալա գյուղ» թաղամասերը թեև հյուսիսային կողմից շրջապատված են անտառտնտեսության (ինչպես անտառածածկ, այնպես էլ թփուտներով պատված) հողերով, զուրկ են հասարակական նշանակության կանաչապատ տարածքներից:
-
Քաղաքային համայնքի համեմատաբար փոքր տարածքի վրա կենտրոնացած են զգալի քանակությամբ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք արժեքավոր զբոսաշրջային ռեսուրս են հանդիսանում զբոսաշրջության ժամանակակից տեսակների ձևավորման (սպորտային, ճանաչողական, արկածային, գիտաժողովային, բուժական, էկոլոգիական, որսորդական, ֆոտոորսորդության և այլն) համար, որոնց համար, սակայն, սահմանափակող գործոն են հանդիսանում.
- Դրանց տեղադրվածությունը անբարենպաստ տրանսպորտային մատչելիության գոտիներում և անկանոն կառուցապատված տարածքներում («Սվինեց», «Ախթալա գյուղ» թաղամասեր):
- Միասնական համալիր կամ մշակված մասնագիտացված, անհրաժեշտ ենթակառուցվածքների (փոքր հզորությամբ հյուրատների ցանցի, հասարակական սննդի, դիտահանդիսային, զվարճանքի հաստատությունների), ճանապարհային ցանցի և ավտոկանգառատեղերի, զբոսաշրջային ուղեցույցների ուղղորդիչ նշանների, անհրաժեշտ սարքավորումների, հանդերձավորման վարձակալության հաստատությունների բացակայությունը: Նշված սահմանափակումների ծրագրված աստիճանական, քայլ առ քայլ հաղթահարումը հնարավորություն կստեղծի քաղաքի հիմնական` լեռնահանքային արտադրությանը զուգահեռ տնտեսության մեկ այլ հավասարազոր, և ոչ պակաս արդյունավետ և էկոլոգիապես մաքուր ոլորտի ձևավորման համար, ինչն էլ իր հերթին կստեղծի լրացուցիչ զբաղվածություն տեղական բնակչության համար` հանդիսանալով լրացուցիչ եկամտի աղբյուր և նպաստելով բնակության կենսամակարդակի ընդհանուր բարձրացմանը (տես «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
-
Հեռանկարում կառուցապատումը կանոնակարգելու և տարբեր թաղամասերի միջև տրանսպորտային կապերն ուժեղացնելու նպատակով առաջնահերթ մշակված է թաղամասերը օղակող ճանապարհափողոցային ցանց (տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» և «Հեռանկարային հատակագծային կառուցվածքը» գծագրերում):
-
Հաշվի առնելով չգործող արտադրական տարածքների (Շինիրերի և Բլյանֆիքս գործարաններ) տեղադրվածությունը երկաթգծի անմիջական հարևանությամբ, նպատակահարմար կլինի որոշ տարածք տրամադրել տոնավաճառային գոտի կազմակերպելու համար` Բագրատաշեն կայարանից եկող գնացքներով մեծածախ բեռների տեղափոխման ճանապարհին միջանկյալ տոնավաճառի կազմակերպման համար:
Ներկայումս որպես ավտոկայանի տարածք ծառայում է փրկարար ծառայության շենքին հարակից փողոցի փոքր լայնացումը` գրպանաձև ընդգրկմամբ, որը, սակայն զուրկ է իր գործառական նշանակությամբ պահանջվող որևէ ենթակառուցվածքից: Տոնավաճառի կազմակերպմանը զուգահեռ վերջինիս անմիջական հարևանությամբ նախատեսվում է ավտոկայանի շենք:
-
Ռելիեֆի խիստ կտրտվածության պայմաններում քաղաքապատկան հողերում հեռանկարային զարգացման համար զգալի չափերի պահուստային տարածքները բացակայում են, սակայն մանրակրկիտ վերլուծության արդյունքում, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանների, դիրքադրության, թեքությունների հաշվառմամբ, առանձնացվել են բազմաթիվ առանձին պահուստներ` օգտագործելով նաև կառուցապատված տարածքների խտացման հնարավորությունները։ Առանձնացված պահուստային տարածքներից ամենամեծը, որը տեղակայված է «Սարահարթ» թաղամասին հարակից լեռնալանջին, զբաղեցնում է մոտ 10.0 հա տարածք, նախատեսվում է կառուցապատել բարձր խտությամբ 4-5 հարկանի փոփոխական հարկայնությամբ շենքերով։ Պահուստային բարենպաստ տարածք է գտնվում նաև կոմբինատի և բազմահարկ կառուցապատման միջև ընկած տարածքում, որը նախատեսվում է օգտագործել հետևյալ կերպ.
- բնակելի կառուցապատմանն առավել մոտ տեղակայված և արդյունաբերական տարածքից առավելագույնս հեռու գտնվող հողատարծքը՝ համեմատաբար փոքր թեքությամբ լեռնալանջին տեղակայված, տրամադրել բազմաբնակարան բնակելի կառուցապատմանը,
- բնակելի ու արդյունաբերական տարածքների միջև ընկած, առավել մեծ թեքությամբ լեռնալանջերի վրա կազմակերպել կանաչ գոտի։
Ճոպանուղու հարակից տարածքում՝ գոյություն ունեցող բազմահարկ կառուցապատման ներքին պահուստային տարածքներում, նախատեսվում է «երկվորյակ երկնաքերերի»՝ 7-9- հարկանի շենքերի տեղակայում, ինչն ապահովում է ինչպես կառույցներից դեպի Դեբեդի կիրճ դիտելիության հիանալի պայմաններ ու տեսարան, այնպես էլ Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհից նշված դոմինանտի լիարժեք ընկալման հնարավորություն։
«Սվինեց» թաղամասի հատակագծային կառուցվածքի հիմքում դնելով առաջնահերթ սպասարկման ապահովմամբ ինքնաբավարար հատակագծային միավորի ձևավորումը, նախատեսվում է թաղամասի հյուսիսային հատվածում տեղակայված անօգտագործելի և ազատ տարածքների հետևյալ օգտագործումը՝
- հյուսիսային համեմատաբար հարթ հատվածը բնակելի կառուցապատմանը տրամադրեով,
- վերջինիս հարակից փոքր-ինչ դարավանդաձև հատվածը, որից գերազանց ընկալվում է ինչպես վանքային համալիրը, այնպես էլ և քաղաքային ողջ համայնապատկերը, տրամադրելով փոքր տարողունակությամբ հյուրանոցային համալիրի ձևավորմանը։
Նշված տարածքից քիչ արևելք տեղակայված խանութի անավարտ շենքը նախատեսվում է վերակառուցել որպես բազմաբնակարան շենք՝ առաջին հարկում առևտրի և սպասարկման գործառույթների պահպանմամբ։ Սբ. Գևորգ մատուռի շրջակայքը նախատեսվում է բարեկարգել՝ կանաչապատ տարածքների, ավտոկայանատեղերի, հուշանվերների կրպակների ձևավորմամբ, կազմակերպելով թաղամասի հասարակական կանաչ գոտին, որի անմիջական հարևանությամբ տեղակայված բազմաբնակարան շենքերի գոտին նպատակահարմար է ընդլայնել՝ հարակից ցածրարժեք և անկանոն անհատական կառուցապատման հաշվին։
Թաղամասից արևմուտք առանձնացված են ևս երկու պահուստային տարածքներ՝ ռելիեֆի համեմատաբար հարթ, շինարարության համար բարենպաստ հատվածներում, հարավահայաց դիրքադրությամբ լանջերին։ Վերջիններս տարածային առումով որոշակիորեն տարանջատված են «Սվինեց» թաղամասից, սակայն կարճ մոտեցնող ճանապարհների առկայությունը հարմարավետ կապերով միացնում են վերջիններիս թաղամասին՝ ձևավորելով միանական հատակագծային միավոր։ Եվս երկու պահուստային տարածքներ են առանձնացված «Դեբեդ» թաղամասում, որոնցից առաջինը զբաղեցնում է մանկապարտեզին հարող ճանապարհամերձ հատվածը (ներկայումս մանկապարտեզի տարածքից չառանձնացված), առանձնացնելով մանկապարտեզին անհրաժեշտ հողատարածք, և վերջինիս հանդիպակաց, ճանապարհից հյուսիս տեղակայված, փոքր-ինչ մեծ թեքությամբ, սակայն դարձյալ հարավային դիրքադրությամբ և բարենպաստ երկրաբանական պայմաններով լեռնալանջերին։ Այս հատվածում նախատեսելով կրկին փոփոխական հարկայնությամբ բազմաբնակարան կառուցապատում։ Թաղամասի հասարակական կանաչ տարածքների կազմակերպման խնդրի լուծում է գոյություն ունեցող հատվածի բակային տարածքների օգտագործումը, իսկ նոր նախատեսվող հատվածներում՝ կառուցապատումը կենտրոնական կանաչ զբոսայգի-ճեմուղու շուրջ կազմակերպելու հնարավորության օգտագործումը։
Ներկայումս բնակելի կառուցապատման մի հատվածը գտնվում է երկաթգծի սանիտարական գոտում։ Այս հատվածը նախատեսվում է պահպանել որպես բուֆերային գոտի՝ արգելելով հետագա վերակառուցման և նոր կառուցապատման հնարավորությունները (բացառությամբ միայն տնտեսական և կոմունալ-կենցաղային բնույթի կառույցների՝ ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոտնակներ, ավտոկայանատեղեր, պահեստներ)։
-
Թեև, ըստ քաղաքաշինական նորմատիվային պահանջների, մինչև 20 հազար մարդ բնակչությամբ փոքր քաղաքային բնակավայրերի համար նախատեսվում է միայն համաքաղաքային նշանակության հասարակական կանաչապատ տարածքների կազմակերպում, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ախթալա քաղաքի առանձնահատկությունը, այն է` առանձին բնակելի միավորների (թաղամասերի) տարանջատվածությունը և զգալի հեռավորությունները համաքաղաքային կանաչապատ տարածքներից (ինչը վերջիններիս պահանջ է դնում ներկայանալու որպես առանձին քաղաքաշինական միավոր` անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրով), ուստի նախատեսվում է ամենօրյա հասարակական պահանջների բավարարման համար ձևավորել ներթաղամասային փոքր չափերի հասարակական հավաքատեղիներ:
Համաքաղաքային նշանակության կանաչապատ տարածքների պահանջարկ հաշվարկված է ըստ ՀՀՇՆ 3-9.02-98, 5 բաժնի թիվ 4 աղյուսակի տվյալների համապատասխան` յուրաքանչյուր բնակչի համար 10 մ2 հասարակական կանաչ տարածքների հաշվառմամբ: Հեռանկարային` 10 հազար բնակչի համար անհրաժեշտ կանաչապատ տարածքները կկազմեն 10.0 հա: Հաշվի առնելով գոյություն ունեցող կանաչապատ տարածքների քանակը 8.6 հա, կստացվի 1.4 հա հասարակական կանաչապատ տարածքների հեռանկարային քանակ: Այսպիսով, հեռանկարային հասարակական նշանակության կանաչապատ տարածքները կկազմեն 10.0 հա: Պետք է նշել, որ քաղաքային տարածքը շրջապատված է անտառներով:
II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտևորում և կառուցապատման ռեժիմներ
Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.
-
Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- բնակելի կառուցապատման,
- հասարակական կառուցապատման,
- խառը կառուցապատման,
- ընդհանուր օգտագործման հողերի,
- այլ հողերի:
-
Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- արդյունաբերական օբյեկտների,
- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,
- պահեստարանների:
-
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:
-
Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- բնապահպանական,
- առողջարարական նպատակներով նախատեսված,
- հանգստի համար նախատեսված,
- պատմական և մշակութային:
-
Հատուկ նշանակության հողեր:
-
Անտառային, ջրային և պահուստային հողեր:
Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների:
-
Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքն ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտևորման բաժանվում է ցածր խտության, միջին խտության, բարձր խտության բնակելի գոտիների:
- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են 400 մ2 տնամերձ հողամասեր ունեցող 1-2- հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են թեք լանջերի վրա տեղակայված թաղամասերի («Սվինեց», «Բարիտ», «Հին Ախթալա գյուղ») կառուցապատման կանոնակարգման համար: Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:
- Միջին խտության բնակելի գոտիները նախատեսված են բազմահարկ և առանձնատներով խառը կառուցապատման տարածքների համար: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 200 մարդ/հա:
- Բարձր խտության բնակելի գոտիներն ընդգրկում են բազմահարկ տներով կառուցապատված տարածքները: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 300 մարդ/հա:
Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) համապատասխան խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:
-
Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու համար` քաղաքի զարգացմանը զուգընթաց:
-
Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:
-
Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապի (տրանսպորտային և հետիոտն) կազմակերպման համար:
-
Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար: Դրանք հիմնականում «Սարահարթ», «Սվինեց» թաղամասում գտնվող չկառուցապատված համայնքային սեփականության հողերն են:
Քաղաքը շրջապատող անտառային հողերը` որպես բուֆերային գոտիներ, կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար:
-
Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական և արտադրական օբյեկտները պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):
-
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:
Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:
-
Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն հանգստի, բուժառողջարարական (կլիմայաբուժություն, օդաբուժություն, ցեխաբուժություն), զբոսաշջություն, սպորտային գործունեության կազմակերպման համար:
Գոտին ընդգրկում է քաղաքի տարբեր թաղամասերում տեղակայված, պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման, ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:
-
Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելության:
-
Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող (ինչպես անտառապատ, այնպես էլ ոչ անտառապատ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:
II-5. Ախթալայի քաղաքային համայնքի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-5.1. Արտաքին տրանսպորտ
Ախթալայի քաղաքային համայնքը տեղակայված է Դեբեդ գետի հովտում, Լոռու մարզի հյուսիսում: Համայնքի տարածքով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհը: Մեկ ուրիշ` Մ-16 Իջևան-Նոյեմբերյան-Այրում միջպետական նշանակության ճանապարհ է միանում Մ-6-ին Ախթալայի մոտ 20 կմ հեռավորությամբ:
Քաղաքով է անցնում դեպի Շամլուղ տանող տեղական նշանակության մի ճանապարհ:
Դեբեդ գետի հովիտը սեղմված է Սոմխեթի և Գուգարաց լեռնաշղթաների միջև` զառիթափ և անտառապատ լանջերով, հետևաբար և զարգացած ճանապարհային ցանցի ստեղծումը բարդ խնդիր է:
Դեբեդի հովտով է անցնում XIX դարի վերջին տարիներին կառուցած Թբիլիսի-Վանաձոր-Գյումրի-Երևան երկաթուղին:
II-5.2. Արտաքին տրանսպորտային ուղիների զարգացման հեռանկարները
Տարածաշրջանում միջպետական կամ հանրապետական նշանակության նոր ճանապարհների անցկացումը խիստ բարդ է ռելիեֆային ծանր պայմանների պատճառով: Ներկայումս ՀՀ-ն հյուսիսային երկրների հետ ավտոմոբիլային փոխադրումներն իրականացնում է Մ-6 ճանապարհով: Այս ուղին բարենպաստ է նաև այն առումով, որ սկսած Վանաձոր քաղաքից մինչև Բագրատաշեն, անցնում է Դեբեդ գետի հովտով` շատ ցածր նիշերով, ծովի մակերևույթից 1300-420 մ բարձրությամբ, և ճանապարհի ձմեռային շահագործման որևէ խնդիր չի առաջանում:
Թույլ է զարգացած տեղական նշանակության ճանապարհային ցանցը: Այսպես, Ալավերդի-Ախթալա տարածքը հարևան Ստեփանավանի և Նոյեմբերյանի շրջանի հետ անմիջական կապ չունեն: Այդ բացը լրացնելու համար նախատեսվում է Շամլուղը մի ճանապարհով կապել Պրիվոլնոյե բնակավայրի հետ, իսկ մեկ այլ ճանապարհով` Ալավերդին Պրիվոլնոյեի հետ: Միևնույն ժամանակ Շամլուղ-Պրիվոլնոյե ճանապարհից նախատեսվում է կապ հաստատել սահմանամերձ Ջիլիզա և պետական սահմանին կից, Վրաստանի սահմանում գտնվող Բերդաձոր բնակավայրերի հետ:
Այս ճանապարհները նաև կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեն:
Նոյեմբերյանի շրջանի հետ կապը կարելի է ապահովել Շնող-Թեղուտ-Կողբ ուղղությամբ` կառուցելով Թեղուտ-Կողբ ճանապարհը:
Երկաթուղային տրանսպորտում որևէ փոփոխության առաջարկ չկա: Քանի որ այն կառուցված է 110 տարի առաջ, կարիք ունի հիմնանորոգման: Այսօրվա դրությամբ այս երկաթուղին միակն է, որով Հայաստանը հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ:
Քանի որ տարածաշրջանն ապահովված չէ օդային տրանսպորտով, ապա նախատեսվում է Օձուն գյուղից քիչ հարավ կառուցել մի օդանավակայան, որը կարող է սպասարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային չվերթերը: Օդանավակայանը կբարձրացնի շրջանի տնտեսական և զբոսաշրջության գրավչությունը և կնպաստի երկրի պաշտպանունակությանը:
II-5.3. Ախթալայի քաղաքային համայնքի ներքին տրանսպորտը
Ախթալայի քաղաքային համայնքը բաղկացած է միմյանցից տարանջատված թաղամասերից: Ընդ որում, տարանջատվածությունը բնորոշ է և հատակագծում և ուղղաձիգ ուղղությամբ: Այսպես, համայնքի կենտրոնը, որտեղ տեղակայված է քաղաքապետարանը, գտնվում է համայնքի մուտքից (Դեբեդ գետի կամրջից) 4.35 կմ հեռավորության վրա, այն դեպքում, երբ ուղիղ գծով այդ տարածությունը կազմում է ընդամենը կես կիլոմետր: Իսկ նիշերի տարբերությունը կազմում է 163 մ:
Բնական է, որ այսպիսի ցրվածության պարագայում տրանսպորտային հարմարավետության մասին խոսք լինել չի կարող:
Դիտարկումները ցույց են տալիս, որ Ախթալայի համայնքի ներսում տրանսպորտային միջոցների անցուդարձը շատ ցածր է: Ավտոմոբիլների ամենաբարձր անցուդարձ դիտվել է համայնքի մուտքի ճանապարհին` 38 ավտ/ժամ: Հետևաբար, կարելի է փաստել, որ համայնքի բոլոր փողոցներն ու ճանապարհներն աշխատում են թերբեռնված և մոտակա ապագայում երթևեկության դժվարացման որևէ առիթ չի լինի: Միայն պետք է նշել, որ համայնքի տարածքում փողոցների ու ճանապարհների պատվածքը անբարեկարգ վիճակում է, ինչն ավելի է դժվարացնում տեղացիների առանց այն էլ դժվար կյանքը:
Համայնքային նշանակության ճանապարհների ու փողոցների ցանցը ցուցադրված է գծագրում: Դրանց ընդհանուր երկարությունը այսօրվա դրությամբ կազմում է 6.4 կմ:
Տրանսպորտային կապերը բարելավելու, ավելորդ վազքը կրճատելու նպատակով առաջարկվում է կառուցել երկու նոր ճանապարհ: Առաջինը շրջանցիկ է, 3.6 կմ երկարությամբ և կազմում է Քիլիսաջուր (Ախթալա) գետի ձախ ափի երեք տարանջատված բնակավայրերը Շամլուղ տանող ճանապարհին: Երկրորդը` 0.9 կմ երկարությամբ, Քիլիսաջուր գետի ձախափնյա վերջին բնակավայրը միացնում է Կենտրոնի հետ: Այդ ուղիների կառուցումից հետո համայնքային նշանակության ճանապարհների ու փողոցների ընդհանուր երկարությունը կկազմի 12.25 կմ:
Հնարավորին չափ արագ պետք է վերականգնել Ախթալայի կենտրոնը Դեբեդ հետի ձախ ափի հետ: Դա կապահովի կենտրոնի բնակիչների արագ կապը Մ-6 մայրուղային ճանապարհի հետ:
Քանի որ Ախթալայի քաղաքային համայնքը զրկված է մոտակա օդային տրանսպորտի որևէ հանգրվանից, նպատակահարմար է փոքր Այրում գյուղի հարավում կառուցել ուղղաթիռային թռիչքարան, որն ընդամենը կզբաղեցնի 2 հա տարածություն, բայց գոնե արտակարգ իրավիճակներում անմիջական կապ կընձեռի հանրապետության կենտրոնական շրջանների հետ:
Նախատեսվում է Դեբեդ գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը՝ պահածոների գործարանի հարակից տարածքից, ապահովելու գործարանի բեռնափոխադրումները և որպես երկրորդ կապ համայնքի և Մ-6 մայրուղային ճանապարհի հետ։
II-5.4. Ավտոմոբիլային տարեկան արտանետումների քանակը Ախթալա քաղաքային համայնքում
Ավտոմոբիլային տրանսպորտն արտանետում է մոտ 200 վնասակար նյութ, որոնցից և քանակական և վնասակարության առումով կարելի է առանձնացնել չորսը.
ածխածնի մոնօքսիդը-CO
ազոտի օքսիդները-NOx
տարատեսակ ածխաջրածինները-CmHn
կոշտ նյութերը-ծանր մետաղները և դրանց միացությունները
Որևէ վնասակար նյութի տարեկան արտանետումները հաշվում են ըստ PIARC (Permanent International Association of Road Congresses)-ի մեթոդի հետևյալ բամաձևով.
Q=365 T (qմkմ+qբkբ) N fաfբfi L/ V [մգ/տարեկան]
որտեղ T- օրվա մեջ տրանսպորտի ակտիվ աշխատանքի ժամերն են,
qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլի` տվյալ նյութի արտանետման չափն է մեկ վայրկյանում,
kմ և kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակն է հոսքում,
N - փողոցով տրանսպորտի ժամային անցուդարձն է,
fա, fբ և fi - գործակիցներ են, որոնք հաշվի են առնում հոսքի արագության, ծովի մակարդակից տեղանքի բարձրության և փողոցների թեքության ազդեցությունը արտանետումների վրա,
Լ - փողոցի երկարությունն է,
V – տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:
Հաշվարկները ցույց են տալիս, որ վերը թվարկված թունավոր նյութերի արտանետումները Ախթալա քաղաքում տարեկան կազմում են.
ածխածնի մոնօքսիդ (CO)-18.3 տ
ազոտի օքսիդներ (NOx)-0.73 տ
ածխաջրածիններ (CmHn)-1.85 տ
կոշտ նյութեր-0.02 տ
Ինչպես երևում է բերված տվյալներից, տարեկան ավտոմոբիլային արտանետումները չնչին են: Դրա պատճառը երթևեկության ցածր անցուդարձն է համայնքի փողոցներով և ճանապարհներով:
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը կատարելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.
- Ախթալա քաղաքի նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից 2006 թ-ին:
- ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Լոռու մարզի տարածքային մասնաճյուղի «Ախթալա» մասնաճյուղի տվյալները քաղաքի առկա ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ:
- ՀՀ «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Ալավերդի» մասնաճյուղի տվյալները քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ:
- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի «Ալավերդի» մասնաճյուղի տվյալները գազիֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ:
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տվյալներ Ախթալա, Տաշիր քաղաքների սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ:
II-6.1. Ջրամատակարարում
Ներկայումս Ախթալա քաղաքի ջրամատակարարման վիճակը խիստ անբավարար է: Ջուրը սպառողներին տրվում է տևական ընդհատումներով, չորս-հինգ օրը մեկ` ստեղծելով հակասանիտարական վիճակ:
Քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է Ագարակ-Ալավերդի-Շնող ինքնահոս ջրամատակարարման համակարգից` Լոռի Բերդ, Ագարակ աղբյուրներից, որոնց ընդհանուր հզորությունը 320-340 լ/վրկ է: Նշված համակարգից իրականացվում է Թումանյանի տարածաշրջանի 22 համայնքների ջրամատակարարումը, որոնց թվում նաև Ախթալա քաղաքինը:
Ախթալա քաղաքը սնող ջրատարի երկարությունը 3.0 կմ է, տրամագիծը` 219 մմ, ներքին բաշխիչ ցանցի ընդհանուր երկարությունը` 30.0 կմ: Ջրամատակարարման ցանցը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, սպառել է գերնորմատիվային ժամկետները, ինչի հետևանքով մեծ են կորուստները:
Օրվա կարգավորիչ ջրամբարները կառուցված են քաղաքի տարբեր թաղամասերի համար` թույլատրելի ճնշումներ և ջրաքանակ ապահովելու նպատակով: ՕԿՋ-ների ընդհանուր ծավալը մոտ 900 մ3 է: Դրանք կարիք ունեն կապիտալ վերանորոգման, վերակառուցման` ծավալների մեծացումով, սանպահպանության համապատասխան գոտիների կառուցման:
II-6.2. Ջրահեռացում (կոյուղի)
Ախթալա քաղաքի միայն Սարահարթ թաղամասն է կոյուղացված: Կոյուղաջրերը, առանց մաքրման, թափվում են Ախթալա գետը` ստեղծելով հակասանիտարական վիճակ:
Նախկինում գործող կոյուղու մաքրման կայանը չի գործում, գտնվում է լրիվ քայքայված վիճակում և հնարավոր չէ այն վերականգնել: Նույն վիճակում է նաև մաքրման կայան մոտեցնող կոլեկտորը:
Առանձնատներով կառուցապատված բնակելի թաղամասերը կոյուղացված չեն: Բնակչությունն օգտվում է բակային հորերից:
Կոյուղու գործող հատվածի երկարությունը մոտ 3.0 կմ է, վիճակն անբավարար է, քանի որ այն երկար տարիներ չի ենթարկվել հիմնական վերակառուցման: Հաճախակի են խցանումները, ինչը նաև տևական ընդմիջումներով իրականացվող ջրամատակարարման հետևանք է:
Սույն նախագծով նախատեսվում է քաղաքի լրիվ կոյուղացում, կեղտաջրերի մաքրում, վնասազերծում:
Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը և ջրահեռացման քանակը
Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսակենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման համար:
Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը համաձայն ներկայումս ընդունված նորմերի 160 լ/օր է:
Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակը ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25%-ի չափով:
Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջների (5-10 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 1x15 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 2x2.5 լ/վրկ):
Հակահրդեհային նպատակների համար ընդհանուր ջրապահանջը կազմում է 15+5=20լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:
Q=(20x3x3600):1000=220 մ3
Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է.
Q=(220x1000):24x3600=2.5 լ/վրկ
Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 2.5 լ/վրկ լրացուցիչ քանակ:
Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը:
աղ. N Հ-2.
N | Ջրասպառողները | քանակը (հազ.) | ջրասպառման նորման լ/օր | ջրապահանջը | ջրահեռացում | ||
մ3/օր | լ/վրկ | մ3/օր | լ/վրկ | ||||
1 | Բնակչություն | 10.0 | 160 | 1600.0 | 18.5 | 1600.0 | 18.5 |
2 | Արտադրություն | 25% | 400.0 | 5.0 | 380.0 | 4.5 | |
3 | Հակահրդեհային կարիքներ | 220.0 | 2.5 | - | - | ||
Ընդամենը | 2220.0 | 26.0 | 1980.0 | 23.0 | |||
4 | Կորուստներ 20 % | 444.0 | 5.0 | - | - | ||
Ամբողջը | 2664.0 | 31.0 | 1980.0 | 23.0 |
* Արդյունաբերության համար հաշվարկված ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել:
Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, հեռանկարային ժամանակաշրջանի համար Ախթալա քաղաքի խմելու որակի ջրապահանջը կազմում է 2664.0 մ3/օր (31.0 լ/վրկ), կեղտաջրերի քանակը` 1980.0 մ3/օր (23.0 լ/վրկ):
Քաղաքի հեռանկարային զարգացման խմելու որակի ջրապահանջը կբավարարվի Ալավերդի-Շնող համակարգից:
Ջրամատակարարման համակարգը և գոտիները
Ախթալա քաղաքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արդյունաբերական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:
Ելնելով քաղաքի կառուցապատված տարածքի և ներկայացվող նոր գլխավոր հատակագծով կառուցապատման ենթակա տարածքների նիշերի մեծ տարբերությունից, իրարից կտրտվածությունից և ռելիեֆային պայմաններից, ցանցերում պահանջվող ջրաքանակ և ճնշում ապահովելու նպատակով ջրամատակարարման ցանցը բաժանվում է 4 գոտիների` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով: Սարահարթ, Սվինեց, Բարիտ և Դեբեդ բնակելի թաղամասերի ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել չորս առանձին գործող ՕԿՋ-ների միջոցով:
Հաշվարկային ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է ունենալ 2500 մ3 ընդհանուր ծավալ: Ստորև բերվում է հաշվարկը.
- Կարգավորման ծավալը` Wկ=3171.0x0.3=1137.0 մ3
- Հակահրդեհային ծավալը` Wկ=220.0 մ3
- Վթարային ծավալը` Wվթ=(3171.0x8):24 =2414.0 մ3:
Ախթալա քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է ունենալ 2500 մ3 ընդհանուր ծավալով ՕԿՋ-ներ:
Վերը նշված ծավալն ապահովելու նպատակով սույն նախագծով նախատեսվում է գոյություն ունեցող ՕԿՋ-ների ծավալների մեծացում: Գրաֆիկական մասում ցույց են տրված ՕԿՋ-ների տեղերը` սանպահպանության գոտիներով, ծավալներն ու հատակի նիշերը:
Նախագծային առաջարկություններ
Ախթալա քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է.
- Ջրամատակարարման Ագարակ-Ալավերդի-Շնող գործող համակարգի գլխամասային կառույցների, սնող ջրատարի վերակառուցում, վերականգնում` կորուստների վերացումով:
- Ալավերդի-Շնող գործող ջրատարից Ախթալա քաղաքին տրվող ջրամատակարարումն իրականացնել պոմպակայանի միջոցով:
- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի գոտևորում, վերակառուցում, վերականգնում` համաձայն հիդրավլիկական հաշվարկների:
- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողություն:
- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ:
- Քաղաքի չկոյուղացված տարածքների կոյուղացում:
- «Սարահարթ» թաղամասի գործող կոյուղագծերի դիտահորերի վերակառուցում:
- 2000.0 մ3/օր հզորությամբ մաքրման կայանի նախատեսում Ախթալա քաղաքի ներկայումս չգործող պահածոների գործարանի մաքրման կայանի տարածքում: Դա հնարավորություն կտա կեղտաջրերը լրիվ մաքրումից հետո միայն լցնել գետը` հաշվի առնելով նաև մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները:
- Նախքան քաղաքի կոյուղու ցանցի մեջ լցնելը` արտադրական ձեռնարկությունների տեխնիկական ջրերի նախնական մաքրում:
II-6.3. Էներգամատակարարում
II-6.3.1. Էլեկտրամատակարարում
Ներկայումս Ախթալա քաղաքի էլեկտրամատակարարման գլխավոր իջեցնող ենթակայանը «Ախթալա» 35/6 կվ լարման 2x3.6 Մվա հզորությամբ տրանսֆորմատորներով ենթակայանն է: Կապը հանրապետության էլեկտրահամակարգերի հետ իրականացվում է «Ալավերդի-1» 110/35/6 կվ երկշղթա 35 կվ լարման, 18 կմ երկարությամբ օդային գծերով:
Քաղաքի բնակելի հասարակական, արտադրական արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են «Ախթալա» 35/6 կվ լարման ենթակայանից:
Էլեկտրամատակարարման 6 կվ լարման բաշխիչ ցանցի երկարությունը 28.0 կմ է, 6/0.4 կվ լարման ենթակայանների քանակը` 8 հատ: Բոլորը մեկ տրանսֆորմատորային են, ընդհանուր հզորությունը 2600 կվա է:
Էլեկտրաէներգիայի տարեկան գումարային ծախսը 5659 հազ. կվտ ժամ/տարի է, որից կոմունալ կենցաղայինը` 721.0 հազ. կվտ ժամ/տարի, արտադրականը` 4938 հազ. կվտ ժամ/տարի:
Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք են հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որոնց Ախթալա քաղաքի բնակչության հեռանկարային ժամանակաշրջանի քանակը 10.0 հազար է:
Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշված է որպես հզորությունների գումար`
- կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության:
- Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների կոմունալ-կենցաղային, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջարկների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որոնց մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշով, որն ընդունված է 1700 կվտ/ժամ, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 5200:
- Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի, քանի որ դրանք հիմնականում չեն գործում և չկան տվյալներ դրանց արտադրանքի տեսականու, քանակի վերաբերյալ:
Ախթալա քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը` զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար
աղ.N Հ-3.
N | Սպառողները | քանակը հազ. | մեկ մարդու համար պահանջվող էլ. էներգիայի քանակը կվտ/ժամ/տարի | էլ. էներգիայի գումարային ծախսը հազ.կվտ/ժամ/ տարի | Տարվա օգտագործվող ժամերի քանակը ժամ | մաքսիմալ պահանջվող հզորությունը կվտ |
1 | Բնակչությունը | 10.0 | 1700 | 17000.0 | 5200 | 3269.0 |
2 | Կորուստները և չնախատեսված ծախսեր 30% | 5100.0 | 981.0 | |||
Ընդամենը | 22100.0 | 4250.0 | ||||
3 | Արտադրություն | 5100.0 | 9750 | |||
Ամբողջը | 27200.0 | 14000 |
Ըստ կատարված հաշվարկների քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 14 Մվա.
- կոմունալ-կենցաղայինը` 4.25 Մվա,
- արտադրական կարիքներինը` 9.75 Մվա:
Վերը նշված պահանջարկը, ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանում, կբավարարվի գործող «Ախթալա» ենթակայանից, որի հզորությունը նախատեսվում է մեծացնել` ներկայիս 2x3.6 Մվա-ի փոխարեն տեղադրելով 2x10 Մվա հզորությամբ տրանսֆորմատորներ, իսկ սնող գծերի լարումը դարձնել 110 կվ:
Նախագծային առաջարկություններ
- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:
- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:
- Էլեկտրաեներգիայի անխափան մատակարարումն ապահովելու համար համակարգում բաշխիչ կետերի իրականացում, 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում երկտրանսֆորմատորային կայանների:
- Նոր թաղամասերի համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:
- 6 և 0.4 կվ լարման մալուխային գծերի և հենասյուների փոխարինում նորերով:
- Կառուցապատված և կառուցապատման տակ դրվող տարածքներով անցնող 110 և 35 կվ լարման օդային գծերի տեղափոխում` այդ նպատակով նախատեսված միջանցքով:
- Հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար սնող 35 կվ լարման օդային գծերի փոխարինում` 110 կվ լարման օդային գծերով:
II-6.3.2. Ջերմամատակարարում
Մինչև 1991 թ. Ախթալա քաղաքում գործել է կենտրոնացված ջերմային համակարգը: Հարկաշատ բնակելի և հասարակական շենքերի ջեռուցման կարիքներն իրականացվում էր մեկ գործող կենտրոնական կաթսայատնից` տեղակայված «Տուլա-3» տիպի կաթսաներով:
Շուրջ 15 տարի չի գործել քաղաքի ջերմային համակարգը, շարքից դուրս են եկել ամբողջ արտաքին և ներտնային ջերմային ցանցերը, սպառել են շահագործման գերնորմատիվային ժամկետները, կենտրոնական կաթսայատնից մնացել են միայն քանդված պատերը:
Տաք ջրի ստացումն իրականացվում էր գազասարքերի միջոցով, կերակրի պատրաստումը` գազօջախներով:
Համակարգի գործունեության ընթացքում շատ էին սպառողների կողմից բողոքները, մեծ էին ջերմային կորուստները (30-40%), որն իր հերթին բերում էր ավելի շատ գազի այրման, ինչի հետևանքով մեծանում էին օրական գումարային ծախսերը և օդի աղտոտվածությունը:
Նախկին գյուղական բնակավայրերի (Սվինեց, Բարիտ և Դեբեդ) ցածրահարկ բնակելի շենքերը, որոնք գտնվում են սույն ներկայացվող նախագծի սահմաններում և կազմում են մի ընդհանուր համայնք, գազիֆիկացված չեն եղել: Ջեռուցումն իրականացվել է փայտի կամ ածուխի վառարաններով, կերակրի պատրաստումը` էլեկտրական սալիկներով:
II-6.3.3. Գազամատակարարում
Մինչև 1990 թ. Ախթալա քաղաքը գազիֆիկացված էր: Գազիֆիկացումն իրականացվում էր ՀՀ գազամատակարարման համակարգի Կարմիր կամուրջ-Ալավերդի-Վանաձոր բարձր ճնշման 500 մմ տրամագծով գազատարի «Այրում» գազակարգավորիչ կայանից սկիզբ առնող միջին ճնշման գազատարից:
Ներկայումս Ախթալա քաղաքը բնական գազ չի ստանում: «Հայռուսգազարդ»-ի կողմից վերագազիֆիկացում չի կատարվում:
Նախկինում գործող համակարգը երկար տարիներ չի գործել, ինչի հետևանքով երկու գազակարգավորիչ կետերը և 4.3 կմ երկարությամբ գազաբաշխիչ ցանցը շարքից դուրս են եկել:
Սույն գլխավոր հատակագծի ուրվագծով նախատեսվում է վերականգնել բնական գազի մատակարարումը:
Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.
- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:
- Բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:
- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:
- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:
Ըստ կատարված նախնական հաշվարկների Ախթալա քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար գազի տարեկան ընդհանուր ծախսը 2900 հազ. մ3, որից կոմունալ-կենցաղայինը` 1900 հազ. մ3, արտադրականը` 1000 հազ. մ3:
Նախագծային առաջարկություններ
- Իրականացնել Ախթալա քաղաքի լրիվ գազիֆիկացում:
Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բազմաբնակարան, հասարակական, առողջապահական, վարչական, մշակութային շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է կենտրոնացված և ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգերով.
- Կառուցել առանձին փոքր հզորության կաթսայատներ մեկ կամ մի քանի շենքերի համար` կարճ արտաքին ցանցերով:
- Հնարավոր է նաև ջերմությունը սպառող շենքի տանիքում տեղադրել փոքր հզորության կաթսայատուն, որը կբավարարի տվյալ շենքի ջերմային ծախսերը` չունենալով արտաքին ջերմային ցանց:
- Առանձնատների ջերմային պահանջներն իրականացնել բնակարանային փոքր հզորության կաթսաներով, տաք ջրի ստացումը` գազատաքացուցիչների միջոցով:
- Անվտանգության պահանջների խստագույն պահպանում բոլոր տարբերակների համար:
II-6.4. Կապ
Քաղաքի հեռախոսային ներքին կապն իրականացվում է «Արմենթել» ՓԲԸ-ի «Ախթալա» մասնաճյուղի կողմից: Կայանի հզորությունը 700 համար է, որից գործում է 350-ը: Վատ է գործում արտաքին կապը, որն իրականացվում է Ալավերդի քաղաքի կոմուտատորի միջոցով:
II-7. Շրջակա միջավայրի պահպանություն
II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի վերլուծություն
-
Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում, անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքները:
-
Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ և երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (I-3.1., I-3.2.) և «Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլուխներում:
-
Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.
- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարբեր աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):
- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:
-
Ընդհանուր տեղեկություններ շրջակա միջավայրի միջավայրին վտանգ ներկայացնող օբյեկտների մասին (Շրջակա միջավայրի պահպանության խնդիրները մշակված են «Լեռնամետալուրգիայի» ինստիտուտի տվյալներով):
Ախթալա քաղաքի տարածքի մասնատվածությունը տարբեր թաղամասերի, դրանց տեղադրվածությունը սարահարթի, Դեբեդի և դրա վտակ Ախթալայի թեք լանջերին և հարթ գետահովտում, անհողմությունների կրկնելիությունը (ձմռանը` 18-22%, գարնանը` 22-32%, ամռանը` 29-31%, աշնանը` 24-29%), բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 69%), քամու գերակշռող ուղղությունները (հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան), փոքր արագությունը (միջին տարեկան` 1.5 մ/վրկ) պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության միջին պոտենցիալ (ամռանը և ձմռանը` 4 կարգ), որը սահմանափակում է շրջակա միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը:
Ախթալայում նախկին սոցիալ-տնտեսական փուլում 1957 թվից գործող լեռնահարստացուցիչ կոմբինատը հանքանյութ էր ստանում Ախթալայի և Շամլուղի հանքավայրերից, որոնցից յուրաքանչյուրն ուներ 3 հիմնական գործող հանքեր: 1988 թ. կոմբինատը դադարեց աշխատել և իր աշխատանքները վերսկսեց 2000թ-ից որպես մասնավոր սեփականություն վերանվանվելով «Մեթըլ Փրինս»: Այսօր Ախթալայի հանքերից ոչ մեկը չի գործում և կոմբինատը հանքանյութ է ստանում միայն Շամլուղից, որտեղ գործում է պղինձ-կոլչեդանային 2 հանք:
Տեխնոլոգիական սխեման հետևյալն է.
- երկփուլային ջարդում նախնական քարմաղումով-ջարդումն իրականացվում է` 1-փուլում խոշոր ջարդման այտավոր ջարդիչում (ЩКД-60x 90), իսկ 2-փուլում-կոնային ջարդիչում (КСД-1200),
- երկփուլային աղացում МШР-21x30 տիպի գնդավոր աղացներում, որոնք 1-փուլում աշխատում են դասակարգիչների հետ համատեղ, իսկ 2-փուլում-հիդրոցիկլոնների հետ,
- պղնձի հիմնական և ստուգիչ ֆլոտացիա, խտանյութի եռաթուլ վերամաքրմամբ,
- պղնձի խտանյութի խտացում և քամում:
Մասնատված հանքաքարը -30+0.0 մմ չափսով պահեստավորվում է սիլոսային բունկերում, որտեղից թրթռսնիչով բեռնվում է 1-փուլի աղացը:
Պարուրավոր դասակարգիչների ավազային ֆրակցիան վերադառնում է աղացման 1-փուլ, իսկ պարզվածքը ուղղվում է երկրորդ աղացման փուլ, որը հիդրոցիկլոնի հետ աշխատում է փակ ցիկլում: Հիդրոցիկլոնի պարզվածքը, որը պարունակում է 65 տոկոս-0.08 մմ դաս, մատուցվում է հիմնական ֆլոտացիա: Հիմնական ֆլոտացիայի խտանյութը ենթարկվում է լրաղացման, կոնդիցավորման կրային միջավայրում և անցնում է եռափուլ վերամաքրում: Հիմնական ֆլոտացիայի պոչերն ուղղվում են ստուգիչ ֆլոտացիա, որի պոչերը հանդիսանում են թափոնային և ուղարկվում են պոչամբար, իսկ խտանյութը վերադառնում է հիմնական ֆլոտացիա:
Հարստացման ֆաբրիկայի արտադրողականությունն ըստ նախագծի կազմում է 150.0 հազար տոննա տարեկան: Պղնձի պարունակությունը հանքաքարում կազմում է 1.8%, հանքաքարի խոնավությունը` 4%:
Նախատեսվող տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ բարձր որակի խտանյութ (ոչ պակաս, քան 25% պղնձի պարունակությամբ) 91.5% կորզման դեպքում, մինչդեռ նախկինում, հին ֆաբրիկայում, ստանում էին 18% խտանյութ 90% կորզման դեպքում:
Ախթալայի նախկին հարստացման ֆաբրիկայի պոչամբարը տեղակայված է Նահատակ գետի հունում և գտնվում է ֆաբրիկայից 6.5 կմ հեռավորության վրա:
Պոչամբարը և պոչատարը 1988 թ. չաշխատելու պատճառով տեխնիկապես վատ վիճակում են գտնվում:
Այժմ ժամանակավոր վերականգնվում է ֆաբրիկայից 0.5 կմ հեռավորության վրա գտնվող Նազիկ գետի հունում տեղակայված պոչամբարը և դեպի այն տանող պոչատարը:
Այս պոչամբարում գտնվող պոչերը ժամանակին օգտագործվել են Ալավերդում պղնձաձուլական գործարանի կողմից որպես օքսիդալուծիչ, և այդ պատճառով պոչամբարում ազատվել է մոտավորապես 100 հազ. մ3 ծավալ: Ֆաբրիկայի համար նախատեսված 150.0 հազար տոննա տարեկան արտադրողականության դեպքում այս ծավալը կարող է ապահովել նրա շահագործումը մոտ մեկ տարի, որն էլ թույլ կտա այդ ժամանակահատվածում վերականգնել Նահատակի պոչամբարը և պոչատարը:
Պոչամբարը տղմալիցքային տիպի է, որպես առաջնային պատվար օգտագործվում է գոյություն ունեցող քարալիցքային պատվարը: Տղմալցումը սկսվում է 639.0 նիշից մինչև 675.0 նիշը:
II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն
Մթնոլորտային օդի պահպանության խնդիրները
-
Մթնոլորտի աղտոտվածության ներկա վիճակը
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսում Լոռու մարզի Ախթալա ավանի մոտակայքում: Կլիման, որտեղ գտնվում է արտհարթակը, բնութագրվում է տաք ամառով և հարաբերական մեղմ ձմեռով:
Ռելիեֆի ուղղման գործակցի մեծությունը որոշվել է համաձայն "ОНД-86. Методика расчета концентраций в атмосферном воздухе вредных веществ, содержащихся в выбросах предприятий. Л.: Гидрометеоиздат, 1987 г.", հետևյալ բանաձևով`
η =1 + φ1 (ηm - 1)
որտեղ` ηm -որոշվում է աղյուսակից և կախված է ռելիեֆի ձևից (ձորակ, բլուր),
n1 և n2-չափազուրկ մեծություններ են և որոշվում են աղյուսակից:
n1 = H / h0, n1= - / h0,
H-աղբյուրի բարձրությունն է, մեր դեպքում արտանետման խողովակի առավելագույն բարձրությունը կազմում է H=31.0 մ
h0-խոչընդոտի բարձրությունն է կամ խորությունը
a0-ձորակի կամ բլրի կիսալայնությունն է
φ1-ֆունկցիան, որը որոշվում է գրաֆիկից և կախված է [X0]/ a0 հարաբերությունից, որտեղ [X0]-հեռավորություն արտանետման աղբյուրից մինչև խոչընդոտի կենտրոնը:
Հաշվարկը կատարված է երկու տարբերակով, ձորակի և բլրի համար: Հետագա հաշվարկի համար ընտրվում է մաքսիմալ ռելիեֆի արժեքը:
1. Բլրի համար. X00=1500 մ, a0=1200 մ, h0=325 մ, H=31.0 մ, η=2.2
2. Ձորակի համար. X0=1100 մ, a0=800 մ, h0=345 մ, H=31.0 մ, η=1.3
Հետագա հաշվարկների համար օգտագործվում է ռելիեֆի գործակիցը η=2.2
Կլիմայական տվյալներ
-
Ամենաշոգ ամսվա օդի առավելագույն ջերմաստիճանը +26.9 0C
-
Ամենացուրտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը -0.2 0C
-
Գործակից, որը կախված է մթնոլորտի շերտավորումից, A 200
-
Քամու գերակշռող ուղղությունը-հարավ, հյուսիս
-
Քամու արագությունը Vx (ըստ բազմաթիվ տարիների միջին տվյալների), որի կրկնողության գերազանցումը կազմում է 5 տոկոս 5 մ/վրկ
Ֆոնային կոնցենտրացիաները (մգ/մ3), Vx=5 մ/վրկ
-
Փոշի CF=0.2
-
Ծծմբի երկօքիդ CF=0.02
-
Ազոտի երկօքսիդ CF=0.08
-
Ածխածնի օքսիդ CF=0.1
Կոմբինատի հակիրճ բնութագիրը` որպես մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր
Ախթալայի կոմբինատի կազմի մեջ մտնում են հետևյալ արտադրամասեր`
-
ջարդման արտադրամաս
-
գլխավոր արտադրամաս
-
ջրազերծման տեղամաս
-
հանքամնացուկների պահեստարան (պոչամբար)
-
նվազիչ էլ. ենթակայան 35/6 ԿՎ
Գլխավոր արտադրամասը բաղկացած է աղացման, ֆլոտացիայի և ռեագենտային տեղամասերից:
Ջարդման արտադրամասում հանքաքարի առաջին փուլի ջարդումը կատարվում է ЩКД-600x900 այտավոր ջարդիչում, երկրորդ փուլի ջարդումը- КСД-1200 ГР կոնավոր ջարդիչում: Ջարդման արտադրամասում հանքաքարի մշակման ժամանակ առաջանում է հանքաքարի փոշի հետևյալ տեխնոլոգիական հանգույցներից.
-
ЩКД-600x 900 այտավոր ջարդիչից` ջարդման, բեռնման և բեռնաթափման ժամանակ
-
КСД-1200 ГР կոնավոր ջարդիչից` ջարդման, բեռնման և բեռնաթափման ժամանակ
-
քարմաղից
-
փոխակրիչներից
Փոշու տեղայնացման և որսման նպատակով ջարդման արտադրամասում նախատեսված է ասպիրացիոն համակարգ: Ասպիրացիոն օդը նախնական մաքրվելով հանքաքարի փոշուց ЦН-15 ցիկլոններում արտանետվում է մթնոլորտ 22.0 մետր բարձրություն ունեցող խողովակով:
Ռեագենտների պատրաստման տեղամասում կրի սիլոսներից բեռնման և բեռնաթափման ժամանակ արտանետվում է մթնոլորտ կրափոշի: Փոշոտված օդը, նախնական մաքրվելով ճկափողային օդազտիչում, ասպիրացիոն համակարգով արտանետվում է մթնոլորտ 31.0 մետր բարձրություն ունեցող խողովակով:
Ռեագենտների տեղամասում տեղադրված են հերմետիկ փակ հպումային գուռեր քսանթագենատի լուծույթով: Գուռերի օդափոխությունը նախատեսվում է բնական, խողովակներով, որոնց բարձրությունը կազմում է 31.0 մետր, իսկ տրամագիծը` 0.2 մ:
Ախթալայի հարստացման կոմբինատի մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի պարամետրերը
աղ. N Հ-4
Արտա- դրու- թյուն |
Արտա-դրա- մաս |
Արտա- նետվող նյութերի արտա- հանման աղբյուրը |
Տարե- կան աշխա-տանքի ժա- մերի քա- նակը |
Վնասա- կար նյու- թերի արտա-նետման աղբյու- րի անվա- նումը |
Աղբյու- րի հա- մարը քար- տեզի վրա |
Արտա-նետող աղբյու- րի բարձ- րու- թյունը, մ |
Արտա-նետ- ման խողո- վակի տրա- մա-գիծը, մ |
Գազաօդային խառնուրդի պարամետրերը արտանետման աղբյուրի ելքում | Գազա-մաքըր- ման սար- քա-վորում- ների անվա- նումը |
Մա- քըր- ման միջին աստի- ճանը, % |
Նյու- թի անվա- նումը |
Աղտոտող նյութերի արտա- նետումը | ||||
Անվա-նումը | Քա- նակը |
արա- գու- թյունը, մ/վրկ |
ծա- վալը, մ3/վրկ |
ջեր- մաս- տի- ճանը, 0 C |
գ/վրկ | տ/տարի | ||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
Հարըս- տաց- ման ֆաբ-րիկա |
ջարդ-ման | Այտա- վոր ջար- դիչ |
1 | 8160 | խողո- վակ |
1 | 22.0 | 0.80 | 9.4 | 4.72 | 26.0 | ցիկլոն | 86 | հան- քա- քարի փոշի |
0.32 | 9.4 |
Կոնա- վոր ջար- դիչ |
1 | |||||||||||||||
Քար- մաղ |
1 | |||||||||||||||
Փոխա-կրիչ-ներից | 1 | |||||||||||||||
ռեա- գեն-տային |
Կրի սիլոս- ներ |
1 | 80.0 | խողո- վակ |
2 | 31.0 | 0.18 | 6.0 | 0.153 | 26.0 | ճկա- փողա- յին օդա- զտիչ |
96 | կրի փոշի | 0.24 | 0.07 |
-
Մթնոլորտային օդի աղտոտվածության հաշվարկների արդյունքները
Հաշվարկները կատարվել են «Ռադուգա» ծրագրով տեխնոլոգիական հաշվարկների հիման վրա, հաշվի առնելով արտանետումների նվազեցման վերաբերյալ առաջարկվող միջոցառումները:
Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թվարկումը և բնութագիրը բերված են աղյուսակում:
աղ. N Հ-5
Նյութի անվանումը | ՍԹԿ, մգ/մ3 | Վտանգավորության կարգը | Ֆոնային կոնցենտրացիաներ CF,մգ/մ3 | Արտանետում | |||
մաքսիմալ միանգամյա | միջին օրական | ԿԱՄՆ* | գ/վրկ | տ/տարի | |||
Հանքաքարի փոշի | 0.5 | 0.15 | - | 0.3 | 0.2 | 0.32 | 9.4 |
Կրափոշի | - | - | 0.2 | - | - | 0.24 | 0.07 |
* կողմնորոշելի անվտանգ մակարդակի ներգործությունը
Հաշվարկներից երևում է, որ նախատեսված միջոցառումները և տեխնիկական որոշումները մթնոլորտային օդը պաշտպանելու համար հարստացման ֆաբրիկայի գերնորմատիվային արտանետումներից, բավարարում են տրված պայմանները և արտանետվող վնասակար նյութերի առավելագույն կոնցենտրացիաների գումարը (ՍԹԱ-ի մաս) մերձգետնյա մակերևութային շերտում կազմում է.
- հանքաքարի փոշի Q=0.561
- կրափոշի Q=0.472
Հաշվարկներում օգտագործելով օդի ֆոնային կոնցենտրացիաների մեծությունները, ստանում ենք.
- հանքաքարի փոշի Q=0.695
Համաձայն CH-245-71` Ախթալայի կոմբինատը համապատասխանում է արտադրության վնասակարության երրորդ կարգին, սանպահպանական գոտու 300 մետր շառավղով: Սանպահպանման գոտին ազատ է կառուցապատումից:
-
Նախատեսվող միջոցառումներ արտանետումների կարգավորման համար անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում:
Համաձայն РД 52,04.52-85 առաջարկությունների, անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում մթնոլորտի մակերևութային շերտում նախատեսվում են միջոցառումներ, որոնք ուղղված են աղտոտող նյութերի կոնցենտրացիաների նվազեցմանը: 1 և 2 ռեժիմներով ԱՕՊ նախատեսվում է կոնցենտրացիաների նվազեցում 15-20%:
- Ուժեղացնել վերահսկումը արտադրության տեխնոլոգիական կանոնակարգի ճշգրիտ պահպանման համար, արգելել աշխատանքի գերբեռնման ռեժիմ:
- Ուժեղացնել ավտոմատիզացիայի սարքերի և տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգերի վերահսկումը:
- Արգելել ասպիրացիոն համակարգերի աշխատանքն առանց գազամաքրման սարքերի:
-
Ախթալա քաղաքի օդի աղտոտվածության վրա տրանսպորտի ազդեցությունը չնչին է, չի գերազանցում 1-2%: Հանքաքարը տեղափոխվում է Շամլուղից` չմտնելով կառուցապատված թաղամասերը, որոնք կոմբինատից գտնվում են 1-3 կմ հեռավորության վրա:
Օդի որակի պահպանության համար նախատեսվում է նաև.
- Տարվա չոր եղանակներին կոմբինատի մերձակա ճանապարհների պարբերական ոռոգում:
- Կոմբինատի արտադրական հրապարակի պարբերական հիդրոմաքրում:
-
Հիմնական աղմուկը կոմբինատում առաջանում է ծանր սարքավորումների (աղացներ, ջարդիչներ) աշխատանքից: Այդ սարքավորումների միաժամանակյա աշխատանքի դեպքում անգամ աղմուկի ուժգնությունը չի գերազանցում 70 դԲԱ, որը 1-3 կմ հեռու գտնվող բնակելի թաղամասերին անհանգստություն չի պատճառի:
Այսպիսով, վերը նշված էկոլոգիական միջոցառումներն իրականացնելուց հետո Ախթալայի հարստացուցիչ կոմբինատի ռեժիմը կապահովի աղտոտվածության թույլատրելի կոնցենտրացիաները:
II-7.3. Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն
Ախթալայի քաղաքային համայնքի տարածքը տեղակայված է Դեբեդի և դրա վտակներ` Ախթալայի (Ուչկիլիսի), Նազիկի, Նահատակի գետահովիտների թեք լանջերին և լանջերի վրա առաջացած սարահարթերի վրա:
Գետերը սնվում են հալոցքային, անձրևային և ստորգետնյա ջրերով:
Գարնանային գետավարարումը սկսվում է մարտ ամսին, տևում է բավականին երկար և ընթանում մեծ տատանումներով (գագաթնակետերով և անկումներով): Վերջին մեծ ջրհեղեղը տեղի է ունեցել 1969 թ.:
Դեբեդ գետը Քուռի ավազանի ամենախոշոր գետն է, նրա երկարությունը կազմում է 178 կմ, ջրհավաք մակերեսը-4080 կմ2, միջին տարեկան ծախսը (Մեծ Այրում դիտման կայանը, Ախթալա ավանից 5 կմ հեռավորության վրա)-35.8 մ3/վրկ:
Դեբեդ գետի Ախթալայի դիտակետում ջրաբանական պարամետրերն են.
Հունի միջին լայնությունը - 42.2 մ
Միջին խորությունը - 0.69 մ
Հոսանքի միջին արագությունը -1.10 մ/վրկ
95 տոկոս ապահովվածության ամենափոքր միջին ջրի ծախսը-10.0 մ3/վրկ:
Ախթալա քաղաքի «Սարահարթ» թաղամասի արևմտյան մասում թեք լանջերի վրա կառուցված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը վերագործարկվել է 2000 թ.: Կոմբինատը հանդիսանում է ջրի հիմնական սպառողը, որտեղ ջուրն անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսի կարիքների համար (սառեցման, ջրափոշեզերծման, սարքավորումների լվացման և այլ նպատակների համար):
Կոմբինատի արտադրական ջրի ծախսվող հաշվարկային քանակը կազմում է 2317.0 մ3/օր:
Ջրի հաշվեկշիռը և ծախսն ըստ արտադրամասերի բերված աղյուսակում
աղ. N Հ-6
N | Արտադրամասի անվանումը | ջրօգտագործում | ջրահեռացում | կորուստ | ||||
մ3/օր | մ3/ժամ | լ/վրկ | մ3/օր | մ3/ժամ | լ/վրկ | մ3/օր | ||
1 | Գլխավոր արտադարամաս | 1981.0 | 98.4 | 28.2 | 1981.0 | 98.4 | 28.2 | - |
2 | Ջարդման բաժանմունք | 104.5 | 4.6 | 1.2 | 101.5 | 4.2 | 1.2 | 3.0 |
3 | Ջրազերծման բաժանմունք | 231.5 | 21.0 | 5.4 | 231.5 | 21.0 | 5.4 | - |
Ընդամենը | 2317.0 | 124.0 | 34.8 | 2314.0 | 123.6 | 34.8 | 3.0 |
-
Արտադրական ջրասպառման աղբյուր է հանդիսանում Դեբեդ գետը, որտեղից ջուրը պոմպակայանի և մղման ջրատարի միջոցով մատուցվում է արտադրական ջրի 2 ռեզերվուարները (յուրաքանչյուրի տարողունակությունը 500 մ3): Արտադրական ջրի ռեզերվուարներում պահվում է կրկնակի ծավալի երեքժամյա ջրի պաշար հրդեհամարման համար:
-
Հաշվարկային խմելու ջրի ծախսը կոմբինատում կազմում է 19 մ3/օր, որը վերցվում է քաղաքը սնող Ստեփանավան-Ալավերդի-Նոյեմբերյան ջրատարից: Ջրատարը ներկա դրությամբ չի բավարարում քաղաքի բնակչության և կոմբինատի պահանջները: Տեխնիկապես վատ վիճակում է գտնվում ջրամատակարարման ցանցը, չի գործում խմելու ջրագծի պոմպակայանը (ջուրը քաղաքին տրվում է 4 օրը մեկ անգամ):
-
Ախթալա քաղաքի կոյուղու մաքրման կայանը չի գործում և կոմբինատի կենցաղային հոսքաջրերը (19.3 մ3/օր) նախատեսվում է հավաքել և մաքրել արտադրական սեպտիկում` 25.0 մ3/օր արտադրողականությամբ: Սեպտիկում նախատեսվում է չեզոքացում քլորակրով, որից հետո մաքրված հոսքաջրերը կուղղվեն պոչատար: Քլորային կրի հաշվարկային քանակն ընդունված է 5 մգ/մ3:
-
Անձրևաջրերը և ձնհալքի ջրերը կոմբինատի տարածքից հեռացվում են առուներով դեպի Ախթալա գետը և կարող են աղտոտել շրջակա միջավայրը: Այդ նպատակով կոմբինատի տարածքում նախատեսվում են ջրհորներ` անձրևային և ձնհալքի ջրերի դրենաժի համար: Քաղաքային տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները տրված են I-3.2.1.5. գլխում: Դրենաժային ջրհորները պետք է ունենան ֆիլտրացիոն շերտ, որը պետք է բաղկացած լինի խճից և ավազից: Բացի այդ, նախատեսվում է արտաքին ջրախողովակներ տանիքներից անձրևային ջրի հավաքման և նրանց արտանետման համար: Այս ջրերի մեխանիկական մաքրման համար կարելի է օգտագործել ֆաբրիկայում գոյություն ունեցող խտացուցիչները, որտեղ կկատարվի անձրևաջրերի պարզեցում: Պարզվածքը կարելի է օգտագործել տեխնոլոգիական կարիքների համար, իսկ նստվածքը կհեռացվի պոչատարով: Անձրևաջրերի հավաքման և մաքրման սխեմային ներդրումը թույլ կտա բացառել աղտոտված անձրևային և ձնհալքի ջրերի արտանետումը ֆաբրիկայի արտահրապարակից շրջակա միջավայր:
-
Նահատակ գետի պոչամբարի տեխնիկական անբավարար վիճակի և ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով աղտոտվում են Դեբեդ գետը և դրա վտակները: Ըստ շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի 2005 թ. տվյալների, Ախթալա գետում ՍԹԿ-ն գերազանցող միացություններից հայտնաբերված են.
փետրվար ամսին` նիտրիտ իոն 0.045 մգ/դմ3 (ՍԹԿ-0.024 ) մգ/դմ3, ամոնիում իոն` 0.47 (ՍԹԿ-0.39 մգ/դմ3), սուլֆատ իոն` 305.0 մգ/դմ3 (ՍԹԿ-3 մգ/դմ3), ամոնիում իոն` 0.58 մգ/դմ3 (ՍԹԿ-0.39 մգ/դմ3),
ապրիլ ամսին` սուլֆատ իոն` 249.7 մգ/դմ3
մայիս ամսին` նիտրիտ իոն 0.04 մգ/դմ3 (ՍԹԿ-0.024 մգ/դմ3), ամոնիում իոնը 1.80 (ՍԹԿ-0.39 մգ/դմ3):
Դեբեդի վտակ Նազիկ գետի ջրի բաղադրությունը բնութագրվում է սուլֆատների և կալցիումի գերակշռումով, ցինկի (2.5 մգ/լ) և կադմիումի (0.46 մգ/լ) բարձր պաունակությամբ:
-
Կոմբինատի պոչամբարները գտնվում են տեխնիկական անբավարար վիճակում:
Ախթալայի հարստացուցիչ կոմբինատի խոշոր պոչամբարը տեղադրված է Նահատակ գետի հովտում, կոմբինատից 6.5 կմ հեռավորության վրա: Պոչամբարի նախագծային ծավալը` 3.0 մլն մ3, մնացորդային ծավալը` մոտ 1.7 մլն մ3 (2001 թ. տվյալներով):
Առաջնահերթ վերականգնվում և օգտագործվում է Նազիկ գետի վրա նախկին (մասամբ դատարկված) պոչամբարը, որը գտնվում է կոմբինատից 0.5 կմ դեպի արևմուտք: Այդ պոչամբարի մի մասը ժամանակին տեղափոխվել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ և օգտագործվել որպես խարամ: Պոչամբարի սահմանները որոշված են գոյություն ունեցող ճանապարհի (դեպի «Սարահարթ» թաղամաս) և Նազիկ գետի առաջին ձորի ոչ ջրասուզման պայմանով:
Պոչամբարները կատարում են հանքահարստացման պրոցեսում առաջացած պոչերի մեխանիկական և մասամբ քիմիական մաքրում: Պոչամբարում հիմնականում իրականացվում է հեղուկ և պինդ ֆազային անջատում:
Պոչամբարի պարզվածքը հեռացվում է խողովակային կոլեկտորի օգնությամբ: Նազիկ գետի հունում տեղակայված պոչամբարը կրում է ժամանակավոր բնույթ և պարզեցված ջրի հետադարձ ջրամատակարարում առաջնահերթ չի նախատեսվում:
Նազիկ գետի ջրերը տարածքից հեռացվելու են գոյություն ունեցող ջրանցքի միջոցով: Պոչամբարի թասը կազմված է ամուր ապարներից, որի հետևանքով թասից ֆիլտրացիա գործնականում տեղի չի ունենում:
Ֆաբրիկայի և պոչամբարի նիշերի տարբերությունը թույլ է տալիս պոչերի հիդրոտեղափոխումը կազմակերպել ճնշումաինքնահոսային եղանակով: Պոչատարն իրենից ներկայացնում է երկու 150 մմ տրամագիծ ունեցող խողովակներ, որոնցից մեկը ռեզերվային է: Գետի հունի հատումն իրականացվում է դյուկերային անցումով:
Խողովակաշարի վթարի դեպքում դյուկերի դատարկման համար նրա ամենացածր կետում նախատեսված է վթարային ծավալ, որը հնարավորություն ունի ընդունել դյուկերի եռակի պարունակություն:
Նախատեսված է նաև վերականգնել Նահատակ գետի հովտի պոչամբարը` շրջապտույտային ջրամատակարարման համակարգով (պարզեցված ջրի հետադարձ ջրամատակարարում):
Մակերեսային ջրերը կոմբինատի հոսքաջրերով աղտոտումից պահպանելու համար նախատեսվում է.
- Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բոլոր հոսքաջրերի, այդ թվում և` կենցաղային հոսքաջրերի հեռացում պոչատարներով դեպի պոչամբար:
- Պոչամբարի շրջապտույտային ջրամատակարարման իրականացում:
- Պոչամբարի ջրերի ինֆիլտրացման բացառում շրջակա միջավայր:
- Պոչամբարները շրջանցող ջրհեռ կառուցվածքների առաջնահերթ վերանորոգում:
-
Դեբեդ գետը և դրա վտակները աղտոտվում են նաև քաղաքի կենցաղային կեղտաջրերից: Անբարենպաստ վիճակում է գտնվում քաղաքի ջրահեռացման համակարգը: Կոյուղու մաքրման կայանը ֆիզիկապես քայքայված է և ենթակա չէ վերանորոգման: Կոյուղու ներքին ցանցը քայքայված է, կոլեկտորը չի գործում:
Սույն նախագծով նախատեսված է կոյուղու նոր մաքրման կայանի կառուցում, կոյուղու ներքին ցանցի և կոյուղատարների վերանորոգում, վերազինում, քաղաքի լրիվ կոյուղացում:
-
Անբարենպաստ վիճակում է նաև քաղաքի ջրամատակարարման ցանցը: Քաղաքը սնող Ստեփանավան-Ալավերդի-Նոյեմբերյան ջրատարը պոմպակայանի բացակայության պատճառով ընդմիջումներով է ջուր մատակարարում քաղաքին (4 օրը մեկ անգամ): Շամլուղ-Ախթալա ջրագիծը սնվում է գետից, չունի ջրերի մաքրման կայան, որի հետևանքով աղտոտված ջուրը պիտանի չէ խմելու համար:
-
Սույն նախագծով նախատեսված է Ստեփանավան-Ալավերդի ջրագծի վրա պոմպակայանի կառուցում` շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու նպատակով, ինչպես նաև ջրի մաքրման կայանի կառուցում Շամլուղ-Ախթալա ջրագծի ջրերը մաքրելու համար (մանրամասն տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» II-6 ենթագլխում):
-
Ախթալա քաղաքի տարածքում ստորգետնյա ջրերը տեղադրված են խորը և ենթակա չեն աղտոտման:
Այսպիսով, մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու, դրանց նավազագույն վնաս հասցնելու նպատակով սույն նախագծով նախատեսվում է.
- Պոչամբարների վերակառուցում, տեխնիկական վիճակի բարելավում (ջրհեռ կառուցվածքների վերականգնում, շրջապտույտային ջրամատակարարման իրականացում, ընդհանուր կոլեկտորի պոչերի բացթողման կետերի պարբերաբար փոփոխում լողափային գոտում` անհրաժեշտ խոնավություն ապահովելու համար, պոչամբարի տեխնիկական վիճակի վերահսկողություն):
- Կոնսերվացված պոչամբարների ռեկուլտիվացիա:
- Կոնսերվացված պոչամբարում արժեքավոր մետաղների քանակի վերագնահատում` դրանց հետագա արդյունաբերական օգտագործման նպատակով: Պոչամբարի ռեկուլտիվացիաների համար պետք է մշակվի առանձին նախագիծ:
- Ջրահեռացման համակարգի (կենցաղային և արտադրական) վերակառուցում, վերազինում` առաջավոր տեխնոլոգիայով մաքրման կայանի կառուցումով (եռաստիճան մաքրումով` մեխանիկական, քիմիական, կենսաբանական, հետագա խորը մաքրումով), քաղաքի լրիվ կոյուղացումով:
- Անձրևաջրերի մաքրում և հեռացում:
- Ջրամատակարարման համակարգի վերակառուցում, վերազինում` շուրջօրյա ջրամատակարարման ապահովումով, որպես առաջնահերթ միջոցառում` ճնշման կարգավորիչների տեղադրում ջրատարների վրա:
- Ջրամատակարարման գոտիների սահմանում, համապատասխան ՕԿՋ-ների կառուցում:
- Ջրի մաքրման կայանի կառուցում:
- Ջրի որակի ապահովման նպատակով բակտերոլոգիական և քիմիական լաբորատորիաների կառուցում:
- Ջրամատակարարման, ջրահեռացման տվյալների բազային ստեղծում:
- Դեբեդ գետի ջրի որակի անալիզների իրականացում հոսքաջրերի թափման տեղից վերև և ներքև (մինչև շրջապտույտային ջրի համակարգի իրականացումը):
-
Վերը նշված միջոցառումներն իրականացնելուց հետո Ախթալայի տարածքի մակերևութային ջրերում կապահովվեն աղտոտվածության թույլատրելի կոնցենտրացիաները:
II-7.4. Տարածքային և հողային ռեսուրսների պահպանություն
II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն
Ախթալա քաղաքի տարածքը խիստ մասնատված է, այն տեղակայված է Դեբեդի խորը կիրճի տարբեր թեքության լանջերին, ողողահունի հարթ մասերում և տարբեր մեծության սարահարթերի վրա, որոնք իրարից բաժանվում են զառիթափ լանջերով, գետի հունով, անտառային զանգվածներով:
Տարածքային ռեսուրսների խնայողության, պահպանության, շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության պահպանման նպատակով քաղաքի համար սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ, ներքաղաքային ռեզերվային, շինարարության համար բարենպաստ տարածքների օգտագործում (հիմնականում «Սարահարթ» թաղամասի ռեզերվային տարածքները), բնակչության և կառուցապատման խտությունների ընտրությամբ, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացմամբ:
II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն
Դեբեդի խորը կիրճի լանջերը, որտեղ տեղակայված են Քխթալա քաղաքի տարբեր թաղամասերը, ասիմետրիկ են: Լանջերից մեկը` ձախափնյա լանջը զառիթափ է, մյուսը` աջափնյա, լանջը` թեք աստիճանաձև: Աստիճանների կամ դարավանդների վրա աճում է առատ բուսականություն, տարածված են անտառներ, իսկ զառիթափ լանջերը լերկ են և ունեն մռայլ տեսք:
Գետափնյա հարթ տարածքներում հանդիպում են այգիներ (խնձորի, դեղձի, սալորի, ընկույզի և այլն):
Քաղաքը շրջապատող Վիրահայոց, Սևորդյաց լեռների դեպի Դեբեդն իջնող լանջերը ծածկված են լորենու, բոխու և հացենու անտառներով, ժայռոտ մերկացումներում քարերի արանքից բուսնում են ենթանտառի թփուտները` մասրենի, հոնի, ցաքիի, ալոճենու մացառուտներով և միջին խտության խոտածածկույթով: Դեբեդի վտակների խոր հովիտների ծմակ լանջերին աճում են հաճարենու անտառներ` լորենու խառնուրդով և բավական հարուստ ենթաանտառով (հոնի, ճապկի, թանթրվենի, սզնի):
Դեբեդի հովտում պատառիկներով տարածված են գիհու նոսրանտառներ, երբեմն ցաքիի հետ: Դրանց հետ խառը հանդես են գալիս պիստակենի, փռշնի, երբեմն դրախտածառ, որով նոսրանտառներն անցնում են շիբլյակի բուսականության:
Անտառի արդյունաբերական հատումն արգելված է, թույլատրված է միայն սանիտարական հատում:
Հազվագյուտ տեսակներից, որոնք գրանցված են Կարմիր գրքում, Ախթալայի շրջանում 20 տարի առաջ հնարավոր էր հանդիպել Խնկենի բթատերև (Pistacia mutica Fischet C.A.Mey) (կատեգորիա 3), բայց ներկայումս Ախթալայի տեղանքում այդ ծառի պոպուլյացիաները ոչնչացված են: Այս շրջանում աճում է Ընկուզենի հունական (Juglans regia L.), Շրջահյուս հունական (Periploca graeca L.), Գիհի բազմապտուղ (Juniperusexcelsa Bieb.) և Գիհի գարշահոտ (J.foetidissima Willd.): Մյուս հազվագյուտ տեսակները հանդիսանում են հիմնականում դեկորատիվ ծաղիկները, որոնք հանդիպում են նաև Հայաստանի ուրիշ շրջաններում. Եղբորոսին դամասոնյան (Cephalanthera damasonium Mill), Եղ.կարմիր (C.rubra L.), Քրքում ադամի (Crocus adamii J.Gay), Ք.հրաշալի (C.speciosus Bieb.), Դակտլորիզ հռոմեական (Dactylorhiza romana (Seb.et Mauri), Հիրիկ ցանցավոր (Iris reticulata Bieb.), Մանուշակ սոմխետական (Viola somchetica C. Koch), Գիշերային մանուշակ (Palanthera chlorantha (Cust), Կակաչ արևելյան (Papaver orientale L.), Խոլորձ արական (Orchis mascula L.): Դրանք ընդգրկված են Կարմիր գրքում մասնավոր անձանց կողմից դեկորատիվ ծաղիկների հավաքի պատճառով:
Պետք է նշել, որ Ախթալայում նախագծվող ֆաբրիկան ոչ թե նոր է կառուցվում, այլ վերականգնվում է հին ֆաբրիկայի արտադրական հարթակում: Նոր հողերի խախտում չի նախատեսվում և բուսական աշխարհին վնաս չի հասցվում:
Հետաքրքրող շրջանի անտառների համար բնորոշ են ավելի շատ կովկասյան անտառային շրջանների ֆաունայի ներկայացուցիչները: Դրանցից են` լուսանը, անտառային կատուն, գորշ արջը, վարազը, այծյամը, եղջերուն: Այստեղ կարելի է հանդիպել նապաստակ, աղվես, գայլ, սովորական ոզնի: Թռչուններից տարածված են արծիվը, բազեն, փայտփորիկը, անտառային աղավնիները, հոպոպը, կկուն:
Հազվադեպ տեսակների ներկայացուցիչներից, որոնք գրանցված են Կարմիր գրքում, կարելի է նշել միայն Կովկասյան ջրասամույրին (Lutra lutra Meridionalis Ognev, 1931) և Կովկասյան անտառակատուն (Felis silvestris caucasica, Satunin, 1905):
Հազվադեպ թռչուններից այդ շրջանում տարածված է Սովորական սպիտակագլուխ անգղը, բայց այդ թռչունի բնակավայրի ստորին սահմանը-1000 մ, իսկ ֆաբրիկան գտնվում է 840 մ բարձրության վրա: Շրջանը մտնում է այդպիսի հազվադեպ թռչունների արեալի մեջ, որպիսին են Եվրոպական սև ագռավը (Corvus corax corax Linnaeus, 1758), Եվրոպական ճուրականման շահրիկը (Sylvia nisoria nisoria Bechtein, 1792):
Կարմիր գրքում գրանցված սողուններից այդ շրջանում հնարավոր է հանդիպել Միջերկրածովային կրիայի (Testudo graeca linnaeus, 1758):
Ախթալայի ֆաբրիկան, որը գործում է 60-ական թվականներից (10-12 տարվա ընդմիջումներով) չի կարող էական ազդեցություն ունենալ կենդանական կամ բուսական աշխարհի վրա:
Սարավանդների վրա զարգացած են լեռնային սևահողերը: Դրանք ծածկված են եղել տափաստաններով, որոնք ներկայումս հերկված են կամ կառուցապատված:
-
Ախթալայի քաղաքային համայնքի հողաբուսական ծածկույթին վնաս են հասցնում Դեբեդի վտակների հեղեղները:
Նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ (տրված է I-3.2.1.4. 7 I-3.2.1.5.):
-
Հողային ծածկույթին վնաս են հասցնում պոչադաշտերը և կոշտ թափոնները:
Ինչպես նշված է նախորդ ենթագլխում, պոչադաշտերը կոնսերվացնելուց հետո անհրաժեշտ է ենթարկել ռեկուլտիվացիայի, ընդ որում, պոչամբարի մակերեսը պետք է վերականգնվի` բացառելով էրոզիոն պրոցեսները, ապահովելով դրենաժային համակարգի անվթար աշխատանքը և պոչամբարի հետագա օգտագործման հնարավորությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված «Հայաստանում անապատացման պայքարի գործողությունների ազգային ծրագրում» (2002 թ.) տրված են միջոցառումներ Նահատակ գետի պոչամբարի վնասակար ազդեցության մեղմացման ու չեզոքացման նպատակով: Պոչամբարի ռեկուլտիվացիան իր մեջ ներառում է ինժեներական, մելիորատիվ և կենսաբանական մի շարք միջոցառումներ, որի նպատակն է արգասաբեր հողաբուսական լանդշաֆտների ստեղծումը:
Պոչամբարի վնասակար ազդեցության մեղմացման համար անհրաժեշտ է.
- Պոչամբարի մակերեսային հողաշերտի պարբերաբար խոնավացման համակարգի ստեղծում,
- Պոչամբարի մակերեսի ծածկում պոլիակրիլամիդի ջրային լուծույթով, որն առաջացնելով պոլիակրիլաթթվի ամոնիակային աղ` փոխում է հողի մակերեսային շերտի կառուցվածքը` բավարար նպաստավոր պայմաններ ստեղծելով բույսերի նորմալ աճի համար:
- Պոչամբարի մակերեսի ծածկում 10-15 սմ հաստության հողաշերտով` բազմամյա խոտաբույսերի աճեցումով:
Ըստ ծրագրում կատարված հաշվարկների, պոչամբարի պոլիակրիլամիդով ծածկումը, ջրհեռ կառուցվածքների վերանորոգումը, մակերեսային հողաշերտի խոնավացման համակարգի կառուցումը կարժենա 400-500 հազ. ԱՄՆ դոլար:
-
Ախթալա քաղաքային համայնքի տարածքում արդյունաբերական մյուս օբյեկտները չեն գործում: Գործում է միայն լեռնահարստացուցիչ կոմբինատը, որի արտադրական թափոնները հավաքվում են պոչադաշտերում, իսկ տնտեսական-կենցաղային աղբը տեղափոխվում է գործող աղբավայր, որը գտնվում է քաղաքային համայնքի հարավարևմտյան ծայրամասում:
Նախագծում հաշվարկված է աղբահանման պահանջն ըստ գործող նորմերի (СНиП2.07.01.89) գոյություն ունեցող (2.4 հազ. մարդ) և հեռանկարային (10.0 հազ. մարդ) բնակչության համար:
աղ. N Հ-7.
Կենցաղային կոշտ թափոններ | Կենցաղային աղբը 1 մարդ/տարի հաշվարկով (կգ) | Գոյություն ունեցող բնակչ. համար (հազ.տոննա/տարի) | Հեռանկ. բնակչ.համար (հազ.տոննա/տարի) |
Քաղաքային համայնքում ընդհանուր քանակը հասարակական շենքերի հաշվառումով | 200-250 | 0.5-0.6 | 2.0-2.5 |
Գործող աղբավայրում կատարվում է հողածածկում և տոփանում: Աղբավայրն ունի ընդլայնման հնարավորություն: Անհրաժեշտ է աղբավայրի տեխնիկական վերազինում, հենապատերի կառուցում:
-
Հողային ծածկույթին, ինչպես նաև մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում կոնսերվացված և գոյություն ունեցող գերեզմանոցները: Գոյություն ունեցող գերեզմանոցը գտնվում է քաղաքային համայնքի հարավարևմտյան մասում, ունի ընդլայնման հնարավորություն: Գերեզմանոցի սանպահպանման գոտում չկան կառուցապատված տարածքներ: Որպես առաջնահերթ միջոցառում նախագծով նախատեսված է գերեզմանոցները ցանկապատել և ցանկապատի երկարությամբ կանաչապատել:
-
Ախթալայի քաղաքային համայնքի բոլոր թաղամասերը, ըստ հողային ծածկույթի որակական կազմի բարենպաստ են կանաչապատման համար: Քաղաքի գոյություն ունեցող հասարակական կանաչը կազմում է 86 հա, իսկ հեռանկարում նախատեսված է 10 հա, որը բավարարում է գործող նորմերին:
-
Հողերի աղտոտման տեսակետից առավել վտանգավոր է ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությունը, որը հիմնականում պոլիքլորացված արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ) աղբյուր է: Արտանետումների քանակը Ախթալա քաղաքում փոքր է, քանի որ ավտոմոբիլային ճանապարհները կառուցապատված տարածքից դուրս են գտնվում և կապում են կառուցապատված տարածքներն իրար հետ:
-
Քաղաքային համայնքի թեք լանջերի վրա տեղակայված թաղամասերում հողային ծածկույթին վնաս են հասցնում էրոզիոն պրոցեսները: Անտառների հատման հետևանքով ուժեղանում են էրոզիոն պրոցեսները, որոնք լանջերի ստորին մասում վերածվում են գծային էրոզիայի: Ըստ գիտական որոշ ուսումնասիրությունների (Ի.Վոլնով)` 100 թեքության անտառածածկ տարածքից 6 ամսում (տաք սեզոնում) լվացվում և հեռացվում է 14 գ 1 մ2-ից, իսկ ոչ անտառածածկ տարածքից` 834 գ 1 մ2-ից, 300 թեքության դեպքում` համապատասխանաբար` 50 գ 1 մ2-ից և 3100 գ 1 մ2-ից:
Թեք լանջերը էրոզիայից պաշտպանելու համար նախագծով նախատեսվում է անտառների, թփային և խոտային ծածկույթների վերականգնում, ինչպես նաև արհեստական դարավանդների հատվածներում հյուսված ցանկապատերի ստեղծում` հողաշերտի ամրացումով:
Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից և էրոզիայից պաշտպանելու համար սույն նախագծով նախատեսվում է.
- Հակահեղեղային միջոցառումների իրականացում,
- Պոչամբարների ռեկուլտիվացիա,
- Աղբավայրի համապատասխանեցում գործող սաննորմերին,
- Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում,
- Ճանապարհների, փողոցների սանպահպանման գոտիների կանաչապատում:
II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն
Ախթալա քաղաքի դիրքը Երևան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական, Ախթալա քաղաքը և դրա շրջակա բնակավայրերը կապող հանրապետական ճանապարհների խաչմերուկում, ինչպես նաև բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, Ախթալայի գոյություն ունեցող և զարգացող կապերը տարածաշրջանի մյուս բնակավայրերի հետ, հնարավորություն են տալիս քաղաքը դիտարկելու որպես հենակետային բնակավայր սույն նախագծով նախատեսված Ախթալայի ռեկրեացիոն ենթագոտու պատմամշակութային հուշարձանների վերահսկողությունը և տուրիստական երթուղիների կազմակերպումն իրականացնելու համար (հուշարձանների անվանացանկը և բնութագրերը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):
Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության տվյալներով) տրված են.
- Հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ:
- Հուշարձանների խմբային պահպանման գոտիները:
- Մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտի):
- Պոտենցիալ պեղման գոտիները:
Վերջին երեք գոտիներում ցանկացած շինարարական աշխատանքներ կարելի է սկսել միայն պեղումների ավարտից հետո:
Նախագծով պահպանվում են բոլոր վերը նշված գոտիների սահմանված ռեժիմները:
II-8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ներածություն
Քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:
Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը ապաստարաններում, որոնք ներկայումս քաղաքի տարածքում բացակայում են: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհարժեշտ ծավալները հաշվի առնելով պետք է ստեղծվեն ապաստարաններ, դրանք պահվեն պատրաստ վիճակում և օգտագործվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:
Քաղաքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիակակն միջոցառումների նախագծման «Гражданстрой»-ի ВСН ГО -38-82 և ВСН ГО -38-83 հրահանգները»:
Ընդհանուր բնութագիրը
Ախթալայի քաղաքային համայնքը գտնվում է Ալավերդի քաղաքի հյուսիս-արևելք, 18 կմ հեռավորության վրա: Ախթալա երկաթուղային կայարանը գտնվում է Երևան-Թբիլիսի ուղղության երկաթգծի վրա:
Ախթալա բազամամետաղային հանքավայրի բազայի վրա ներկայումս գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատը, ինչպես նաև գործում են կենցաղսպասրակման օբյեկտներ:
Տարերային վտանգավոր երևույթները
Ախթալան տեղակայված է Դեբեդ գետի ձախ ափին: Տարածքը բնութագրվում է թեք, զառիթափ լանջերով, մասնատված բարդ ռելիեֆով: Տարերային վտանգներից հիմնականում ներկայացված են գրավիտացիոն ուժերով պայմանավորված քարաթափման և դեֆլյուկցիոն երևույթներով: Տարածքին բնորոշ են նաև մակերեսային ինտենսիվ ողողումներն ու սեզոնային հեղեղումները (մանրամասն տրված է «Տարածքի ինժեներական նախապատրաստումը» ենթագլխում):
Տեխնածին վտանգավոր երևույթները
Ախթալայի քաղաքային համայնքում քիմիական վտանգավոր օբյեկտ է համարվում Ախթալայի հանքահարստացուցիչ կոմբինատն իր պոչամբարով:
Ֆաբրիկայում հնարավոր տեխնոլոգիական վթարների և պոչամբարի ամբարտակի փլուզման հետևանքով տեխնոլոգիական արտահոսքերը կարող են զգալի չափով աղտոտել Դեբեդ գետը և շարքից հանել Երևան-Թբիլիսի երկաթուղու որոշակի հատվածը:
Ախթալա քաղաքատիպ ավանում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում նաև՝
- կոմունալ և կենցաղային գազատարները,
- քաղաքի խմելու ջրագծերը, էներգամատակարարման և կոյուղագծերը,
- կամուրջները:
Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհարժեշտ է՝
- ապահովել հանքահարստացուցիչ կոմբինատի և պոչամբարի տեխնոլոգիական ռեժիմների պահպանում: Պոչամբարի հյուսիսարևմտայն մասում գտնվող հիդրոտեխնիկական կառույցը դիտարկել որպես պոչամբարի բաղկացուցիչ մաս և ապահովել դրա անվտանգ շահագործումը:
- քաղաքի համար կառուցել կենցաղային, կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.
- ապահովել քաղաքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը՝ ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.
- բենզագազալցավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմերի համաձայն.
- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.
- բնակչության պաշտպանության նպատակով կառուցել և կահավորել ապաստարաններ.
- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը՝ բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.
- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորւթյուն.
- ապահովել երկաթուղով թունավոր, հրդեհապայթյունավտանգ նյութերի տեղափոխման անվտանգությունը:
- (Անհրաժեշտ միջոցառումները մանրամասն տրված են նախագծի համապատասխան ենթագլուխներում` Տարածքի ինժեներական նախապատրաստում, Շրջակա միջավայրի պահպանություն, Հիմնական գծագիր, Ինժեներական ենթակառուցվածքներ):
Նախագծի հիմնական դրույթները
- Քաղաքի գոյություն ունեցող բնակչության թվաքանակը՝ 2,5 հազար (հեռանկարայինը` 10.0 հազ. մարդ),
- Հարկայնությունը` 1-5 հարկ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է սեյսմիկ վտանգի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Արտակարգ իրավիճակներում քաղաքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:
- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը կարմիր գծերում ընդունված է նվազագույնը 12.0մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:
- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:
- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:
- Նախատեսվում է քաղաքի ռադիոֆիկացում և հեռախոսաֆիկացում:
Քաղաքի բնակչության պատսպարումը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`
- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.
- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:
Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`
- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.
- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.
- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:
Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:
Քաղաքում ապաստարաններ չկան: Անհրաժեշտ է ապաստարանները նախատեսել ըստ ներկայացվող հաշվարկի:
Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ
Ախթալա քաղաքում ներկայիս բնակչության թիվը կազմում է 2,5 հազար մարդ, հեռանկարում` 10.0 հազ. մարդ:
աղ. N Հ-8.
N | Բնակչության խմբեր | Ներկա ժամանակահատվածում | Հաշվարկային ժամկետում | ||
Թվաքանակը (հազ. մարդ) | Ենթակա են պատսպարման (հազ. մարդ) | Թվաքանակը (հազ. մարդ) | Ենթակա են պատսպարման (հազ. մարդ) | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Աշխատավայրում գտնվող բնակիչներ | 0,75 | 0,62 | 3,9 | 3,23 |
2. | Տանը գտնվող չաշխատող բնակիչներ | 0,93, | 0,85 | 2,6 | 2,38 |
3. | Ուսման վայրում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ | 0,47 | 0,44 | 2,1 | 1,97 |
4. | Տնային պայմաններում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ | 0,35 | 0,34 | 1,4 | 1,38 |
Ընդամենը | 2,5 | 2,25 | 10,0 | 8,96 |
Ապաստարանների ընդհանուր մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի
աղ. N Հ-9.
N | Բնակչության խմբեր | Ներկա ժամանակահատվածում | Հաշվարկային ժամկետում | ||
Բնակչության թվաքանակը | Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 | Բնակչության թվաքանակը | Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Նախադպրոցական տարիքի երեխաներ իրենց խնամակալների հետ | 560 | 672 | 2900 | 3480 |
2. | Քաղաքի մնացած բնակչությունը | 1940 | 1455 | 7100 | 5325 |
Ընդամենը | 2500 | 2127 | 10000 | 8805 |
Ծանոթագրություն
- Անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմերի համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:
Բնակչության իրազեկումը և տեղեկացումը
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`
- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.
- շչակի անըդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով փրկարարական պետական մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:
Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար:
Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:
Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները՝ իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:
Բնակչության տարահանումը
Քաղաքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:
Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայրեր:
Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:
Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:
Ներկայումս Ախթալա քաղաքի բնակչության տարահանման պլանը մշակման ընթացքի մեջ է և վերջնական որոշված չեն տարահանման ուղիներն ու բնակավայրերը, որոնք քաղաքից պետք է ունենան առնվազն 20 կմ հեռավորություն: Հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն տարահանման հետևյալ ձևերն ու միջոցները`
- քաղաքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, ինչպես նաև երկաթուղային շարժակազմերով.
- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:
Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը
Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Լոռու մարզային փրկարարական վարչությունից:
Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:
Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անահրաժեշտ փրկարարական աշխատանքներ:
Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:
Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ ըստ տարիքային խմբերի
աղ. N Հ-10.
Հ/հ | Բնակչության թվաքանակը ըստ տարիքային խմբերի | Ընդամենը (մարդ) | Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ) և մակնիշը | |
Քանակը գումարած 10% պահուստ | Մակնիշը | |||
1. | 0-2 տարեկան | 270 | 297 | Մ.Հ |
2. | 3-14 տարեկան | 530 | 583 | թկ-5, թկ-7 (մանկական) |
3. | 15-18 տարեկան և ավելի | 1700 | 1870 | թկ-5, թկ-7 |
Ընդամենը | 2500 | 2750 |
- Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման` իրականացվում է երկրորդ հերթին: Բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:
II-9. ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները*
աղ. N Հ-11.
Ցուցանիշները | Չափման միավորը | Գոյություն ունեցող | Հեռանկարային |
1 | 2 | 3 | 4 |
Տարածքը | |||
համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը | հա | 499.58 | 499.58 |
ընդամենը, այդ թվում՝ | |||
Բնակավայրի հողեր, որից. | հա | 120.98 | 120.98 |
բնակելի կառուցապատման | -"- | 39.96 | 49.96 |
հասարակական կառուցապատման | -"- | 4.89 | 6.89 |
խառը կառուցապատման | -"- | 6.0 | 9.0 |
ընդհանուր օգտագործման հողեր, այդ թվում. | -"- | 14.34 | 15.74 |
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ | -"- | 8.6 | 10.0 |
այլ հողեր | -"- | 55.78 | 39.38 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր | -"- | 31.81 | 31.81 |
արդյունաբերական օբյեկտների | -"- | 22.20 | 22.20 |
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների | -"- | 9.43 | 9.43 |
պահեստարանների | -"- | 0.17 | 0.17 |
ընդերքի օգտագործման | -"- | - | ** |
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր, որից` | -"- | 11.90 | 11.90 |
էներգետիկայի | -"- | 0.44 | 0.44 |
կապի | -"- | 0.09 | 0.09 |
տրանսպորտի | -"- | 9.24 | 9.24 |
կոմունալ ենթակառուցվածքների | -"- | 2.14 | 2.14 |
Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որից՝ | -"- | 37.11 | 37.11 |
առողջարարական նպատակներով նախատեսված | -"- | ||
հանգստի համար նախատեսված | -"- | 16.01 | 16.01 |
պատմական և մշակութային | -"- | 21.10 | 21.10 |
Հատուկ նշանակության | -"- | - | |
Գյուղատնտեսական նշանակության հողեր | -"- | 11.54 | 11.54 |
Անտառային հողեր | -"- | 274.10 | 274.10 |
Ջրային հողեր | -"- | 12.14 | 12.14 |
Պահուստային տարածքներ | -"- | ||
Դեմոգրաֆիական տվյալներ | |||
բնակչության թիվը | հազ. մարդ | 3.0 | 10.0 |
բնակչության խտությունը | հազ. մարդ/հա | 0.024 | 0.08 |
բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝ | |||
մինչև 15 տարեկան երեխաներ | -"- | ||
աշխատունակ հասակի բնակչություն | -"- | ||
թոշակառու բնակչություն | -"- | ||
Բնակելի ֆոնդը | |||
ընդհանուր բնակելի ֆոնդը | հազ. մ2 | 62.3 | 200.0 |
նոր բնակելի շինարարության հարաբերությունը ըստ հարկայնության | % | - | 100 |
սակավահարկ | % | - | 85.0 |
բազմահարկ | % | - | 15.0 |
բնակչության թվաքանակը | հազ. մարդ | 3 | 10 |
Բնակչության մշակութակենցաղային սպասարկման հիմնարկությունների համակարգը | |||
մանկական նախադպրոցական հիմնարկներ | տեղ | 250 | 1318 |
հանրակրթական դպրոցներ | տեղ | 786 | 1014 |
հիվանդանոցներ | մահճակալ | - | *** |
պոլիկլինիկաներ | հերթում հաճախում | - | *** |
Տրանսպորտային սպասարկումը | |||
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ | |||
ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը, այդ թվում` | |||
ավտոբուս, միկրոավտոբուս | կմ | - | 5.3 |
ճոպանուղի | 1 | 1 | |
մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը (ընդամենը) | կմ | 6.40 | 12.25 |
փողոցաճանապարհային ցանցի խտությունը քաղաքային կառուցապատման սահմաններում | կմ/կմ2 | 5.3 | 5.5 |
կամուրջներ, ուղեկամուրջներ | հատ | 1 | 4 |
Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում | |||
ընդհանուր ջրօգտագործումը | հազ.մ3/օր | շաբաթական մեկ օր | 2.6 |
- տնտեսական, խմելու նպատակով | -"- | - | 1.6 |
- արտադրական կարիքների համար | -"- | - | 0.4 |
ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորությունը | լ/վրկ | 340 | 340 |
ջրամատակարարման օգտագործման աղբյուրները | -"- | Լոռիբերդ, Ագարակ | Լոռիբերդ, Ագարակ |
մաքուր ջրօգտագործումը | լ/վրկ | - | 31.0 |
այդ թվում` տնտեսական, խմելու նպատակով | մ3/օր | - | 23.5 |
Կոյուղի | |||
կեղտաջրերի ընդհանուր ելքը (ընդամենը), այդ թվում՝ | մ3/օր | - | 1980.0 |
կենցաղային կոյուղի | -"- | - | 1600 |
արտադրական կոյուղի | -"- | - | 380 |
կոյուղու մաքրման կայանի արտադրողականությունը | -"- | չունի | 2000.0 |
Էլեկտրամատակարարում | |||
էլեկտրաէներգիայի գումարային օգտագործումը, այդ թվում՝ | հազ.կվտ ժամ/տարի | 5659.0 | 27200.0 |
արտադրական օբյեկտների կարիքների համար | Մվա | 4935.0 | 5100.0 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար | -"- | 720.0 | 17000.0 |
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործումը | կվտ/ժամ տարի | - | 1700 |
Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ, այդ թվում | Մվա | «Ախթալա» 35/6 կվ, 2x3.6 | «Ախթալա» 110/35/10 կվ, 2x10 |
ջերմամատակարարում | չի գործում | լոկալ համակարգ | |
բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը | տոկոս | 100 | |
գազի օգտագործումը (ընդամենը), այդ թվում | հազ. մ3/տարի | - | 2900 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար | հազ. մ3/տարի | չի գործում | 1900 |
արտադրական կարիքների համար | -"- | չի գործում | 1000 |
Տարածքի ինժեներական նախապատրաստումը | |||
հեղեղատարի երկարությունը | կմ | - | 0.9 |
հեղեղապաշտպան պատնեշներ | հատ | - | 22 |
գետափերի ամրացում և կարգավորում | կմ | - | - |
Կենցաղային աղբի ծավալը | հազ.տ. տարի |
0.6 | 2.5 |
Շրջակա միջավայրի պահպանությունը | |||
սանիտարապաշտպանիչ գոտիներ աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից (ընդամենը) | հա | 30.0 | 30.0 |
այդ թվում՝ կանաչապատում | հա | 0.2 | 1.2 |
մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը | % սահմ. թույլատ. խտ-ից (ՍԹԽ) | ՍԹԽ-ի սահմաններում | ՍԹԽ-ի սահմաններում |
ջրային ավազանի աղտոտվածության մակարդակը | -"- | ՍԹԽ-ից բարձր 10-15% | ՍԹԽ-ից ցածր |
հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը | -"- | ՍԹԽ-ից բարձր 10-20% | ՍԹԽ-ից ցածր |
հղմուկի ազդեցության մակարդակը | դեցիբել (ԴՑԲ) | 58-60 | 50-55 |
* - կիրառված են համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին գոյություն ունեցող ցուցանիշները՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.01.06 թվականի հաշվետվության
**- տվյալները չեն լրացվում՝ հեռանկարային շահագործման ինտենսիվության կանխատեսման անհնարինության պատճառով:
***- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городских и сельских поселений СНиП 2.07.01.-89, Москва, 1989 г.
Գ Լ ՈՒ Խ III
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ներածություն
Ախթալա քաղաքի գոտևորման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ-06/12-1 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտևորման կարգի պահանջների համաձայն:
Գոտևորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են՝
-
գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,
-
պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական անբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,
-
պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,
-
կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,
-
տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,
-
բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,
-
թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:
III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
III-1.1. Գոտևորման նախագծի իրավազորությունը
Սույն գոտևորման նախագիծը՝ հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հիմնական իրավական միջոց, սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով։
Գոտևորման նախագծով սահմանված յուրաքանչյուր գոտու համար անհրաժեշտ է մշակել միասնական կառուցապատման նախագիծ: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո վերջինս դառնում է գոտևորման նախագծի անբաժանելի մասը և կատարում է նրա բոլոր գործառույթները: Ընդ որում, հաստատվելուց հետո կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:
III-1.2. Գոտևորման նախագծի հիմնական նպատակները
-
Հասարակության առողջության, անվտանգության, և բարեկեցության ապահովումը` քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով։
-
Քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը։
-
Հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման։
-
Շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը։
-
Քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը՝ միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ։
-
Կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը՝ ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:
III-1.3. Գոտևորման նախագծի կիրառման բնագավառը
Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են՝
-
Քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:
-
Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է՝ աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:
-
Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:
III-1.4. Գոտևորման համակարգի կառուցվածքը
Գոտևորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։ Սահմանվել են թույլտվության հետևյալ ձևերը՝
-
թույլատրվում է
-
չի թույլատրվում
Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:
III-1.5. Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են
-
Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը,
-
ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,
-
Ախթալա քաղաքի գլխավոր հատակագիծը,
-
ՀՀ գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։
III-1.6. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
Գոտևորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, կառուցապատման ինտեսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:
III-2. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
III-2.1. Սահմաններ
Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծում առանձնացված գոտևորման տարածքի սահմաններին։ Տարածքի ընդհանուր մակերեսը 120.98 հա:
Գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները
Նախագծվող գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ՝
-
Եթե գոտևորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտևորման շրջանի սահմանը,
-
Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտևորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,
-
Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտևորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով կամ հեռավորության նշումով։
III-2.2. Կլիմայական պայմաններ
Նախագծվող տարածքը գտնվում է շինարարակլիմայական «տաք» շրջանում (հունվարի միջին ջերմաստիճանը՝ միջինը-1.3 0C, հուլիսինը՝ 23.3 0C, քամու ռեժիմը՝ տարեկան 1.5 մ/վրկ) (ՀՀՇՆ II-7.01-96 Շինարարական կլիմայաբանության նորմեր):
III-2.3. Հողածածկույթ
Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար:
III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ
Նախագծվող տարածքում գրունտային ջրերը բացակայում են, գրունտները՝ ժայռային։ Առկա է մակերևութային հոսք, հեղեղավտանգ տեղամասեր։
III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ
Ըստ սեյսմավտանգավորության աստիճանի գոտևորման տարածքում գրունտների հաշվարկված սեյսմիկ արագացումները տատանվում են 0.2-0.22 g (որը համապատասխանում է 8.0-.8.25 բալի)։
III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ
Ջրամատակարարում
Գոտևորմանմբ ընդգրկված է քաղաքի ողջ տարածքը, որում ձևավորված են ջրամատակարարման I, II, III, IV գոտիները, 4x2 (ութ) ՕԿՋ-երով՝ ընդհանուր ծավալը 2500 մ3։ Ջրամատակարարումը իրականացվելու է Ագարակ-Ալավերդի-Շնող ինքնահոս ջրատարից՝ Լոռի Բերդ, Ագարակ աղբյուրներից՝ 320-340 լ/վրկ։
Կոյուղացում
Գոտևորմանն տարածքի կոյուղացումն ապահովելու նպատակով առաջարկվել է կոյուղատարերի միջոցով կեղտաջրերը հասցնել Ախթալայի պահածոների գործարանի մաքրման կայան (հզորությունը՝ 7000 մ3/օր)։
Էներգամատակարարում
Էլեկտրամատակարարում
Ներկայումս, ինչպես նաև հետագայում քաղաքի էլեկտրամատակարարման սնման աղբյուր է հանդիսանում 35/6 կվ լարման «Ախթալա» ենթակայանը 2 x 4.0 մվա, 35/6 կվ լարման հզորությամբ ենթակայանը, որոնց կապը հանրապետության էներգահամակարգի հետ իրականացվում է «Ալավերդի-1» 110/35/10 կվ լարման ենթակայանից (հզորությունը` 2x 40 մվա) 35 կվ լարման օդային գծերով:
Ախթալա քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է 14 ՄՎա:
Վերը նշված պահանջը կբավարարվի գոյություն ունեցող «Ախթալա» 2 x 4.0 մվա լարման ենթակայանից` ցանցային 6/0.4 կվ ենթակայանների միջոցով:
Գազամատակարարում
Քաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել «Վրաստան-Ալավերդի-Վանաձոր» բարձր ճնշման գազատարով` «Ախթալա» ավտոմատ գազաբաշխիչ կայանից, 219 մմ տրամագծով գազատարը 4 գազակարգավորիչ կետերի միջոցով:
Ջերմամատակարարում
Նախկինում Ախթալա քաղաքում գործում էին կենտրոնական կաթսայատներ՝ բազմահարկ, հասարակական շենքերի և ուսումնական հաստատությունների համար: Շուրջ տասնհինգ տարի է, ինչ այդ կաթսայատները չեն գործում: Սարքավորումները և ջերմամատակարարման ցանցը շարքից դուրս են եկել:
Նախատեսվում է ջերմային համակարգը վերականգնել լոկալ փոքր հզորության կաթսայատներից, որոնք աշխատում են փոքր ջերմային կորուստներով և բնապահպանական առումով առավել արդյունավետ են։
Կապ
Ախթալա քաղաքի հեռախոսային կապն իրականացվում է ավտոմատ հեռախոսակայանի միջոցով, հզորությունը` 700 համար, որից գործում է 350-ը։ Առաջարկվում է հաշվարկային ժամանակաշրջանի համար (անհրաժեշտության դեպքում) վերակառուցել համակարգը՝ ապահովելու անմիջական կապ հանրապետության տարբեր շրջանների հետ, ավելացնելով հզորությունը 2500-ով։
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
Քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ հողային ծածկույթը, մակերևութային և խորքային ջրերը, մթնոլորտային օդը աղտոտումից պահպանելու համար:
III-4. ԳոտԵՎորման նախագծի կազմը
Գոտևորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտևորման գծագրական ու տեքստային մասերը:
Նախագիծը ներառում է
-
Գործառական գոտևորումը՝ հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման՝ սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները։
-
Ծավալատարածական գոտևորումը՝ ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ։
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները
Հողերը գոտևորված են ըստ հիմնական և օժանդակ գոտիների
Հիմնական գոտիներ*
Հիմնական են համարվում հողերի գոտևորումը ըստ նպատակային նշանակության և ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանականև այլ բնույթի սահմանափակումների։
Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:
Քաղաքի գոտևորման տարածքում ըստ նպատակային նշանակության առանձնացված են հետևյալ հիմնական գոտիները.
-
Բնակավայրերի հողեր,
-
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,
-
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,
-
Հատուկ պահպանվող տարածքների հողեր։
Օժանդակ գոտիներ*
Օժանդակ է համարվում հողամասերի գոտևորումը՝ ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների, ինչպես նաև հողամասերի ծավալատարածական գոտևորումը՝ ըստ կառուցապատման չափորոշիչների։
Հիմնական գոտիներն իրենց հերթին ստորաբաժանվել են աստիճանական զարգացման և համալիր հատակագծման հետևյալ օժանդակ գոտիների ըստ թույլատրելի օգտագործումների*:
Աստիճանական զարգացման գոտիների առանձնացման հիմնական նպատակն է որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսումն ու երաշխավորումը: Սահմանվում են հետևյալ աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝
-
Բնակելի կառուցապատման գոտի,
-
Խառը կառուցապատման գոտի,
-
Հասարակական գործառույթների զարգացման գոտի,
-
Ընդհանուր օգտագործման հողերի գոտի (հասարակական կանաչ),
-
Ուսումնական գոտի,
-
Բուժական գոտի,
-
Ինժեներական ենթակառուցվածքների գոտի,
-
Արտաքին տրանսպորտի գոտի,
-
Հատուկ պահպանվող գոտի։
Համալիր հատակագծման օժանդակ գոտիների առանձնացման հիմնական նպատակներն են՝
- խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը համալիր նախագծման միջոցով,
- ապահովել համաքաղաքային համալիրների օպտիմալ տեղաբաշխումը,
- ներդաշնակորեն ինտեգրել հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։
Սահմանվում են հետևյալ համալիր հատակագծման հիմնական գոտիներ՝
-
Առևտրի համաքաղաքային գոտի,
-
Արտաքին տրանսպորտի գոտի,
-
Արտադրական գոտի,
-
Գյուղատնտեսական արտադրական գոտի։
____________________________________________________
*-«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք՝ ընդունված ՀՀ ԱԺ կողմից 05.05.98 թ., վավերացված ՀՀ նախագահի կողմից 26.05.98 թ., Գլուխ VI, հոդված 14:
Ստորև տրված է հողերի օժանդակ գոտևորումը
Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ
Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ
Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ
Հասարակական-վարչական կառուցապատման գոտի, ՀԿԳ
Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ
Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի, ՀՍԱԳ
Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ
Արտադրական և կոմունալ-պահեստային գոտի, ԱԳ
Ինժեներական ենթակառուցվածքների գոտի, ԻԵԳ
Բուժական գոտի, (ԲԺԳ)
Ուսումնական գոտի, (ՈՒԳ)
Ռեկրեացիոն գոտի, (ՌԳ)
Հատուկ պահպանվող գոտի, (ՀՊԳ)
______________________________________
Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված քաղաքի հատակագծային կառուցվածքում առանձնակի կարևորություն ունեցող գոտիների (համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, հասարակական կենտրոնի, քաղաքային մուտքի ազդեցության տարածման) առաջադրած պահանջների, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման (բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների և այլն), տարբեր տիպի կառուցապատումների, հաղորդակցության ուղիների, դրանց կառուցվածքների և ինժեներական ենթակառուցվածքների ազդեցության, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ։
_________________________________________________
Գոտիներում հիմնական օգտագործման ձԵՎերն են՝
1. Բնակելի կառուցապատում
-
Առանձնատներ տնամերձ հողամասերով։
-
Բազմաբնակարան տներ։
2. Հյուրանոցային ծառայություններ՝
-
Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար, մինչև 200 տեղ):
-
Մոթելներ (առանց սահմանափակումների):
-
Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ, սահմանափակված մինչև 20 տեղ:
-
Հանրակացարաններ։
3. Կրթական հաստատություններ
-
Մանկապարտեզներ, մանկամսուրներ։
-
Միջնակարգ դպրոցներ։
-
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ։
-
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։
4. Բուժական հիմնարկություններ
-
Բուժական կաբինետներ:
-
Պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ:
-
Վերականգնողական կենտրոններ։
5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Մարզային և քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ:
-
Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։
-
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ։
-
Փոստատներ, կապի բաժանմունքներ։
-
Ոստիկանական տեղամասեր։
-
Հրշեջ ծառայություններ:
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
6. Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ:
-
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ:
-
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:
-
Հասարական բաղնիքներ, սաունաներ:
-
Հասարակական սանհանգույցներ:
-
Աղբարկղեր։
7. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ
-
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ:
-
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ:
-
Թատրոններ և կինոթատրոններ:
-
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ:
-
Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, բոուլինգի դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ:
-
Մարզադաշտեր, խաղադաշտեր:
-
Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ՝ լողի, թենիսի և այլ ակումբներ:
-
Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար:
-
Հրաձգարաններ։
8. Առևտրական օբյեկտներ
-
Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ:
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
-
Ավտոպահեստամասերի վաճառք:
-
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի):
-
Կենդանի ձկների վաճառք:
-
Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր։
9. Հասարակական սննդի օբյեկտներ
-
Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ:
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր, ոչ ավելի քան 20 նստելատեղով:
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ:
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների):
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։
10. Արտադրական օբյեկտներ
-
Արդյունաբերական օբյեկտներ:
-
Արտադրական օբյեկտներ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ:
-
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ:
-
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն:
-
Գյուղատնտեսական մթերքների արտադրություն:
-
Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում, սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր։
11. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ
-
Պահեստներ։
12. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոբուսային կայարաններ:
-
Տրանսպորտի հավաքակայաններ:
-
Բենզալիցքավորման կայաններ:
-
Ավտոկայանատեղեր։
13. Գյուղատնտեսական
-
Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն:
-
Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն):
-
Տնկարաններ, անտառային տնտեսություն։
14. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ
-
Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ)Խ
-
Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր:
-
Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե):
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր:
-
Կոյուղու ցանցային հորեր:
-
Վերգետնյա հաղորդալարեր:
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր:
-
Էլեկտրական ենթակայաններ:
-
Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ):
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ):
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ:
-
Հեռախոսային կապի բախշիչ կետեր (պահարանային):
-
Կապի ավտոմատ հեռախոսային կայան։
15. Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ:
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
III-6. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Օգտագործման ձևեր | ԱԿԳ | ԲԿԳ | ԽԿԳ | ՀԿԳ | ՀՕԿԳ | ՀՍԱԳ | ԱՏԳ | ԱԳ | ԻԵԳ | ԲԺԳ | ՈՒԳ | ՀՊԳ | ՌԳ |
Բնակելի կառուցապատման ձևեր | |||||||||||||
Առանձնատներ տնամերձ հողամասերով | ● | ● | |||||||||||
Բազմաբնակարան տներ | ● | ● | |||||||||||
Հյուրանոցային ծառայություններ | |||||||||||||
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ) | ● | ● | |||||||||||
Մոթելներ (առանց սահմ.) | ● | ||||||||||||
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ. տներ) | ● | ● | |||||||||||
Հյուրանոցներ, մոթելներ, (սահմանափակ կոնտինգենտով) | ● | ● | ● | ● | |||||||||
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր | ● | ||||||||||||
Հանրակացարաններ | ● | ● | |||||||||||
Կրթական հաստատություններ | |||||||||||||
Մանկապարտեզներ, մանկամսուրներ | ● | ● | ● | ||||||||||
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ | ● | ● | |||||||||||
Միջնակարգ դպրոցներ | ● | ● | ● | ||||||||||
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ | ● | ● | |||||||||||
Բուժական | |||||||||||||
Բուժական կաբինետներ | ● | ● | ● | ● | ● | ||||||||
Պոլիկլինիկաներ, | ● | ● | |||||||||||
Վերականգնողական կենտրոններ | ● | ||||||||||||
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ | |||||||||||||
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ,դրանց գրասենյակներ (օֆիսներ) | ● | ||||||||||||
Անհատական գրասենյակներ (օֆիսներ) | ● | ● | ● | ||||||||||
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ | ● | ● | |||||||||||
Փոստատներ, կապի բաժանմունքներ | ● | ● | ● | ||||||||||
Ոստիկանական տեղամասեր | ● | ● | ● | ||||||||||
Քաղ. պաշտպանության ապաստարաններ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |||
Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ | |||||||||||||
Վարսավիրանոցներ | ● | ● | ● | ● | ● | ||||||||
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ | ● | ● | ● | ● | |||||||||
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ | ● | ● | ● | ● | ● | ||||||||
Հասարակական բաղնիքներ, սաունաներ | ● | ● | ● | ||||||||||
Հասարակական սանհանգույցներ | ● | ● | |||||||||||
Աղբարկղեր | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ||
Կրոնական հիմնարկություններ | |||||||||||||
Եկեղեցիներ, մատուռներ | ● | ||||||||||||
այլ կառույցներ եկեղեցականների համար | ● | ● | |||||||||||
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ | |||||||||||||
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ | ● | ● | |||||||||||
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ | ● | ||||||||||||
Թատրոններ և կինոթատրոններ | ● | ||||||||||||
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ | ● | ● | |||||||||||
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ | ● | ● | ● | ||||||||||
Խաղադաշտեր | ● | ● | ● | ||||||||||
Մարզադաշտեր | ● | ||||||||||||
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ | ● | ● | |||||||||||
Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար | ● | ||||||||||||
Հրաձգարաններ (պնևմոտիրեր) | ● | ||||||||||||
Առևտրական | |||||||||||||
Սուպերմարքեթներ և հանրախանութներ | ● | ● | |||||||||||
Առևտրի կենտրոններ | ● | ● | |||||||||||
Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ | ● | ● | ● | ● | ● | ● | ●* | ||||||
Ավտոպահեստամասերի վաճառք | ● | ||||||||||||
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ՝ բացառությամբ կենդանիների վաճառքի | ● | ||||||||||||
Կենդանի ձկների վաճառք | ● | ||||||||||||
Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր | ● | ||||||||||||
Կենդանիների վաճառք | ● | ||||||||||||
Հասարակական սնունդ | |||||||||||||
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ | ● | ● | |||||||||||
Ռեստորաններ ոչ ավելի, քան 20 նստելատեղով | ●** | ●** | ● | ||||||||||
Սրճարաններ և բարեր ոչ ավելի, քան 20 նստելատեղով | ● | ● | ● | ||||||||||
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.) | ● | ● | ● | ||||||||||
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ | ● | ● | ● | ● | |||||||||
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ | ● | ● | ● | ● | ● | ||||||||
Արտադրություն | |||||||||||||
Արդյունաբերական օբյեկտներ, պահեստարաններ | ● | ||||||||||||
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ | ● | ● | ● | ● | |||||||||
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադ. | ● | ● | ● | ● | |||||||||
Գյուղատնտեսական մթերքների արտադրություն | ● | ||||||||||||
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր | ● | ● | |||||||||||
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն) | ● | ● | ● | ||||||||||
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ | |||||||||||||
Ավտոբուսային կայարաններ, | ● | ||||||||||||
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ, | ● | ||||||||||||
Բենզալիցքավորման կայաններ* | ● | ● | ● | ||||||||||
Ավտոկանգառներ** | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ||||
Ավտոտնակներ | ● | ● | |||||||||||
Գյուղատնտեսություն | |||||||||||||
Գյուղ. աշխ. (այգեգործություն) | ● | ||||||||||||
Գյուղ. աշխ. (անասն. համ.՝ ընտ. կենդ. բուծում, բուժում, վաճառք) | ● | ||||||||||||
Տնկարաններ | ● | ● | |||||||||||
Ինժեներական սարքավորումների օգտագործման ձևեր*** | |||||||||||||
Վերգետնյա հաղորդալարեր | ● | ||||||||||||
Էլեկտրական ենթակայաններ | ● | ● | ● | ● | |||||||||
Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԲԿ) | ● | ||||||||||||
Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳԿԿ) | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |||||
Հեռախոսային կապի բախշիչ կետեր (պահարանային) | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ||||
Կապի ավտոմատ հեռ. կայաններ | ● | ● | ● | ||||||||||
Կոյուղու ցանցային հորեր | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |
Ջրամատակ. բաշխիչ հորեր | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |
Մալուխային էլեկտրահաղորդագծեր | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ(ժամ) | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ||
Ստորգետնյա խողովակաշարեր (Մետաղական, ոչ մետաղական) | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | |
Ոչ հիմնական շինություններ | |||||||||||||
Տաղավարներ (զրուցարաններ) | ● | ● | ● | ● | ● | ● | |||||||
Ճարտարապետական փոքր ձևեր | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● |
|
- թույլատրված օգտագործման ձևեր |
____________________________________________________
* - ՀՀՇՆ 3-9.02-98 և ՀՀՇԱ IV-12.03.01-04 նորմերի պահանջներին համապատասխան
** - СНРА IV-11.03.03-02, СНиП 2.07.01, СНРА II 8.04-01 նորմերի պահանջներին համապատասխան
*** - СНиП 2.04.03-85, "Канализация, наружные сети и сооружения" նորմերի պահանջներին համապատասխան:
III-7. ԳՈՏԻՆԵՐ
1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)
Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:
1.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
-
Առանձնատներ տնամերձ հողամասերով:
Հյուրանոցային
-
Վարձակալությամբ տրվող առանձնատներ։
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Բուժական
-
Բուժական կաբինետներ:
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ:
-
Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:
-
Աղբարկղներ։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով):
Արտադրություն
-
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ:
-
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն:
-
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր:
-
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Բենզալիցքավորման կայաններ:
-
Ավտոկանգառներ։
Գյուղատնտեսություն
-
Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝ ներառյալ ընտանի կենդանիների բուծումը:
-
Տնկարաններ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
-
Վերգետնյա հաղորդալարեր:
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր:
-
Կոյուղու ցանցային հորեր:
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր:
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր:
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ:
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ տնամերձ հողամասերով:
-
Հողամասի մակերես (նվազագույն) - 400-600 քմ:
-
Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի:
-
Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 20 մ։
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 8մ:
-
Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 50%:
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%:
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%:
2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)
Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախուսելու համար:
2.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
-
Բազմաբնակարան տներ առանց տնամերձ հողամասերի:
Հյուրանոցային
-
Հյուրանոցներ (սահմանափակ)։
Կրթական հաստատություններ
-
Մանկապարտեզներ, մանկամսուրներ:
-
Միջնակարգ դպրոցներ։
Բուժական
-
Բուժական կաբինետներ:
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ:
-
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ:
-
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:
-
Հասարակական բաղնիքներ:
-
Աղբարկղեր։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։
Հասարակական սնունդ
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ):
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։
Արտադրական
-
Փոքր բիզնեսի արտադրություններ:
-
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոտնակներ։
-
Բենզալիցքավորման կայաններ:
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
-
Էլեկտրական ենթակայաններ:
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր:
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր:
-
Կոյուղու ցանցային հորեր:
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր:
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր:
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ:
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ:
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բազմաբնակարան տներ
-
Ճակատի նվազագույն լայնություն - 15 մ:
-
Երկարությունը - չի սահմանափակվում:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 27 մ:
-
Շենքերի/շինությունների զբաղերված տարածք (առավելագույն ) - 50%:
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%:
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -30%:
3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)
Այս գոտիները առանձնացվում են, հիմնականում, արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են հասարակական, բնակելի կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերի խառը տեղակայման համար՝ այնպիսի համադրությամբ, որպեսզի որևէ մեկի գերակայությունը չլինի:
3.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
-
Առանձնատներ` տնամերձ հողամասերով,
-
Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի:
Հյուրանոցային
-
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ),
-
Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),
-
Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ),
-
Հանրակացարաններ։
Կրթական հաստատություններ
-
Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
-
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,
-
Համալսարաններ, քոլեջներ (ներառյալ հանրակացարանները, մարզական համալիրները):
Բուժական
-
Բուժական կաբինետներ,
-
Պոլիկլինիկաներ։
Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ
-
Անհատական գրասենյակներ (օֆիսներ):
-
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ:
-
Ոստիկանական տեղամասեր:
-
Փոստատներ:
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ,
-
Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
-
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
-
Հասարակական բաղնիքներ,
-
Աղբարկղեր։
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ
-
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,
-
Թատրոններ, կինոթատրոններ,
-
Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ,
-
Սուպերմարքեթներ և հանրախանութներ,
-
Առևտրի կենտրոններ:
Հասարակական սնունդ
-
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,
-
Ռեստորաններ (սահմանափակ),
-
Սրճարաններ և բարեր (սահմանափակ),
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Արտադրություն
-
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,
-
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն,
-
Տնայնագործական արտադրություն,
-
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
Կրոնական հիմնարկություններ
-
Այլ կառույցներ եկեղեցականների համար:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Բենզալիցքավորման կայաններ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
-
Կապի ավտոմատ հեռախոսակայաններ,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ,
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ տնամերձ հողանասերով
-
Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն ) - 400քմ
-
Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 20մ
Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի
-
Ճակատի նվազագույն լայնություն - 15 մ
-
Երկարությունը - չի սահմանափակվում
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բնակելի տների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 25մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 50%
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%
այլ շենքերի/շինությունների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցված տարածքը - չի սահմանափակվում,
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափկվում:
-
Վարչական հրապարակի պարագծով հասարակական շենքերի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս, քան 12-15մ,
-
Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:
4. Հասարակական-վարչական գործարարական գործառույթների զարգացման գոտի (ՀԿԳ)
Այս գոտիները նախատեսվում են հիմնականում գործարարական, ֆինանսական և վարչական և տեղական կառավարման գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու և կանոնակարգելու համար:
4.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Հյուրանոցային ծառայություններ
-
Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ կոնտինգենտով)։
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ, դրանց գրասենյակներ,
-
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ,
-
Փոստատներ, կապի բաժանմունքներ,
-
Ոստիկանական տեղամասեր,
-
Քաղ. պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Աղբարկղեր։
Կրոնական հիմնարկություններ
-
Եկեղեցիներ, մատուռներ,
-
Այլ կառույցներ եկեղեցականների համար։
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ
-
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ։
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական սարքավորումներ
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
շենքերի/շինությունների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - -15 մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցված տարածքը* - 40-100%,
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք* - 70%,
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ*- 30%:
-
Վարչական հրապարակի պարագծով հասարակական շենքերի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս, քան 12-15մ,
-
Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:
___________________________________________________
*-կոնկրետ տարածքների չափաբաժինները տրված են գոտևորման գծագրի վրա (տես աղյուսակը)
5. Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)
Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:
5.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
-
Աղբարկղեր։
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
-
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի, և մանկական տիպի տարբեր այգիներ,
-
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,
-
Խաղադաշտեր,
-
Մարզադաշտեր,
-
Բացօթյա ռեկրեացիոն կառույցենր լողի, թենիսի և այլ ակումբներ։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի տաղավարներ, կրպակներ:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ,
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Ոչ հիմնական շինությունների համար
-
Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4քմ
-
Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում
Հիմնական շինությունների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բոլոր տիպի շենքերի/շինությունների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) 8մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) 20%
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 30%
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ 70%:
6. ԱռԵՎտրի ԵՎ հասարակական սպասարկման համաքաղաքային գոտի (ՀԱԱԳ)
Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և քաղաքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:
6.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ,
-
Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
-
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
-
Հասարակական բաղնիքներ,
-
Հասարակական սանհանգույցներ,
-
Աղբարկղեր։
Առևտրական
-
Սուպերմարքեթներ և հանրախանութներ,
-
Առևտրի կենտրոններ,
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ,
-
Ավտոպահեստամասերի վաճառք,
-
Կենդանի ձկների վաճառք,
-
Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր։
Հասարակական սնունդ
-
Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
-
Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական սարքավորումներ
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ,
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը՝ համաձայն գործող նորմերի։
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)- 9 մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)- չի սահմանափակվում:
7. Արտաքին տրանսպորտի (ԱՏԳ)
Արտաքին տրանսպորտի գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում արտաքին տրանսպորտի, տվյալ դեպքում ավտոկայանի, անմիջական ներկայությունը ապահովելու համար, դրա կառույցների, ենթակառուցվածքների և հարակից տարածքների օգտագործման ռեժիմների կարգավորման և կանոնակարգման համար:
7.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոբուսային կայարաններ,
-
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ,
-
Ավտոկանգառներ։
Հյուրանոցային
-
Հյուրանոցներ (սահմանափակ)։
Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
-
Անհատական գրասենյակներ,
-
Փոստատներ, կապի բաժանմունքներ,
-
Ոստիկանական տեղամասեր,
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
-
Վարսավիրանոցներ,
-
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
-
Հասարակական սանհանգույցներ,
-
Աղբարկղեր։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոբուսային կայարաններ,
-
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ,
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական սարքավորումներ
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)- 12մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք -չի սահմանափակվում
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում»
8. Արդյունաբերության, ընդերքօգտագործման ԵՎ այլ արտադրական նշանակության օբյեկտների գոտի- ԱԳ*
Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար
8.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Արտադրական
-
Արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտային օդի աղտոտման հետ,
-
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,
-
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,
-
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):
_______________________________________________________
*- Բոլոր օբյեկտների իրականացումը՝ հաստատված նախագծերով (տեխնոլոգիական պրոցեսների համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ և սանիտարական պահպանման ու անվտանգության գոտիների սահմանմամբ, բնապահպանական պահանջների իրականացմամբ):
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,
-
Աղբարկղեր։
Առևտրական
-
Կենդանիների վաճառք։
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոկանգառներ,
Գյուղատնտեսություն
-
Գյուղ. աշխ., ընտանի կենդանիների բուծում, վաճառք,
-
Տնկարաններ։
Ինժեներական սարքավորումներ
-
Էլեկտրական ենթակայաններ,
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 8մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում:
9. Ինժեներական ենթակառուցվածքների գոտի (ԻԵԳ)
Գոտին առանձնացվում է ինժեներական ենթակառուցվածքներով ապահովվածությունը գործող ստանդարտներին համապատասխանեցնելու համար։
9.1. Թույլատրված օգտագործման ձևեր
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Էլեկտրական ենթակայաններ,
-
Գազակարգավորիչ կայաններ/առանձնացված շենքերում,
-
Հեռախոսային կապի բաշխիչ պահարանային,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
-
Ոչ մետաղական/պոլիէթիլենային, բետոնե, երկաթբետոնե, թուջե/ և մետաղական խողովակաշարեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի
-
Շենքերի/շինությոինների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը/max - 3մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք /max/ - չի սահմանափակվում
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք չի- սահմանափակվում
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:
Լրացուցիչ պահանջներ
-
Վերգետնյա հաղորդալարեր թույլատրվում է միայն ցածրահարկ կառուցապատման բնակելի թաղամասերում:
-
Գազակարգավորիչ/ԳԿԿ պահարանային կայանները պետք է տեղակայվեն փողոցների կարմիր գծերից ներս, որպես կանոն, բակային տարածքներում:
-
Կապի ավտոմատ հեռախոսային կայանները, որպես կանոն, պետք է տեղադրվեն առանձին շենքերում:
Մետաղական՝ ուժեղացված մեկուսացումով և/ կամ չժանգոտող խողովակաշարերը, որպես կանոն, պետք է կիրառվեն բարձր ճնշման ջրատար և ջերմատար ցանցերի իրականացման համար:
10. Բուժական գոտի (ԲԳ)
Այս գոտին նախատեսվում է բուժական, վերականգնողական հիմնարկությունների տեղաբաշխման ու տարածքների կազմակերպման կանոնակարգման համար:
10.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Կրթական հաստատություններ
-
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։
Բուժական հաստատություններ
-
Բուժական կաբինետներ,
-
Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ,
-
Վերականգնողական կենտրոններ։
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
-
Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Աղբարկղեր։
Առևտրական
-
Մանրածախ առևտրի խանութներ, կրպակներ, տաղավարներ (դեղամիջոցների վաճառք)։
Ինժեներական սարքավորումներ
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
-
Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ*
-
Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն)- կառուցապատման ենթակա տարածքի 30-100%,
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%
______
*-առանձին տարածքների չափաբաժինները տես գծագրում:
11. Ուսումնական գոտի (ՈՒԳ)
Այս գոտին նախատեսվում է քաղաքի ուսումնակրթական պրոցեսի կազմակերպման, օբյեկտների տեղաբաշխման կանոնակարգման համար։
11.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Հյուրանոցային ծառայություններ
-
Հանրակացարաններ։
Ուսումնական հաստատություններ
-
Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
-
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,
-
Միջնակարգ դպրոցներ,
-
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։
Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ
-
Քաղպաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Աղբարկղեր։
Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ
-
Խաղադաշտեր:
Ինժեներական սարքավորումներ
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ (զրուցարաններ),
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի
-
Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
-
Շենքերի/շինությունների բարձրությունը/max/-12 մ
-
Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք /max/ - կառ. համար հատկացված տարածքում չի սահմանափակվում
-
Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք- 70%,
-
Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ-30%։
12. Հատուկ պահպանվող գոտի (ՀՊԳ)
Կրոնական հիմնարկություններ
-
Եկեղեցիներ, մատուռներ,
-
Այլ կառույցներ եկեղեցականների համար։
Լրացուցիչ պահանջներ
Բոլոր աշխատանքների համար նախապես պատմամշակութային հիմնավորման եզրակացության հիման վրա, հաշվի առնելով հուշարձանների պահպանման և լավագույն ընկալման պայմանների ապահովումը։
13. Ռեկրեացիոն գոտի (ՌԳ)
Այս գոտին նախատեսվում է քաղաքի մերձակա տարածքում կազմակերպվող ռեկրեացիայի կազմակերպման համար տարածքներ ապահովելու համար։
13.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Հյուրանոցային ծառայություններ
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
-
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.)։
-
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքներ։
Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ
-
Քաղպաշտպանության ապաստարաններ։
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
-
Աղբարկղեր։
Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ
-
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,
-
Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,
-
Խաղադաշտեր,
-
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,
-
Խաղադաշտեր,
-
Պուրակներ անվավոր չմուշկների համար։
Հասարակական սնունդ
-
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
-
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։
-
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,
-
Ռեստորաններ, բարեր և սրճարաններ (առանց սահմանափակման)։
Հաղորդակցությունների, ավտոծառայությունների և տրանսպորտային կառույցներ
-
Ավտոկանգառներ։
Ինժեներական սարքավորումներ
-
Էլեկտրական ենթակայաններ,
-
Գազակարգավորիչ պահարանային կետեր,
-
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),
-
Կոյուղու ցանցային հորեր,
-
Ջրամատ. բաշխիչ հորեր,
-
Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
-
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
-
Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
-
Տաղավարներ,
-
Ճարտարապետական փոքր ձևեր։
III-8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.
-
Ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,
-
Բնապահպանական միջոցառումների իրականացումը,
-
Գոտևորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը։
1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ
-
Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
2. Շենքերի ճակատների արտաքին հարդարանք
-
Շենքերի ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
3. Շինանյութ
-
Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի / շինությունների` բնական քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:
-
Այլ շենքերի համար նախընտրելի է օգտագործել սև, վարդագույն, մոխրագույն, օխրա, սպիտակ երանգների շինանյութեր, որոնք կներդաշնակեն քաղաքի հիմնական կառուցապատմանը:
4. Նկուղներ և կիսանկուղներ
-
Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:
-
Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:
5. Շենքերի շքամուտքեր
-
Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:
6. Տանիքներ
7. Գովազդ
8. Ցուցանակներ և անվանատախտակներ
ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը-30սմ բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15սմ: Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին: |
9. Փողոցային ցանց
Ավտոմոբիլիզացման մակարդակն ըստ նորմերի ընդունելով առավելագույնը (100) 200 ավտ/1000 բնակչին, բենզալիցքավորման կայանների համար՝ ելնելով 1200 ավտ/օր նորմատիվային հաշվարկից, կստանանք 6-7 բենզալիցքավորման կայան։ Տեղադրումը և հեռավորությունը հարևան շենքերից և շինություններից՝ համաձայն գործող նորմերի։
III-րդ կարգի ճանապարհի երկու կողմից պահպանել չկառուցապատվող կանաչապատ շերտ՝ 12 մ լայնությամբ, սանպահպանման և կողային տեսանելիությունն ապահովելու համար՝ պարտադիր կանաչապատման պայմանով (ՀՀՇՆ IV-11.05.02-99, 5-11 կետ)։ |
Խաչմերուկներում պահպանել տեսանելիության եռանկյունները, ապահովելով շրջադարձի նվազագույն շառավղերը եզրաքարի եզրով 5 մ-ից ոչ պակաս, հրապարակներում` 8 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունները շենքերից և շինություններից ընդունել СНиП II-60-75** կետ 10.20-ի համաձայն:
Ավտոտնակների համար հատկացվող հողամասի նվազագույն մակերեսը 20 ք.մ., բաց ավտոկանգառատեղերի համար՝ 25 ք.մ.։ Կանգառատեղերի համար խորացումները մայթի հաշվին իրականացնել միայն սիզամարգերի և առանձին ծառախմբերի հաշվին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ, այլ հնարավորությունների բացակայության դեպքում մայթի մեջ գրպանաձև խորացմամբ ավտոկայանատեղերի կազմակերպման դեպքում ապահովել՝
|
Խաչմերուկ մտնող փողոցների բեռնվածության մակարդակը 0.4-0.8 հասնելու դպքում երթևեկությունը կարգավորել լուսակիրների միջոցով (տեղադրումը՝ գործող նորմերին համապատասխան)։
Փողոցների երկայնական թեքություններն ընդունվում են՝ կախված հաշվարկային արագություններից. |
Փողոցային լուսավորություն
-
Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով (բրա):
Տրանսպորտի միջոցների կանգառներ
-
Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը՝
- երկարությունը ՝ 3.6 մ
- լայնությունը ՝ 2.0 մ:
10. Աղբահեռացման կոնտեյներներ
Աղբարկղերը տեղադրելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները.
-
Համաքաղաքային նշանակության փողոցների, ինչպես նաև հասարակական առավելագույն ձգողության և կուտակման վայրերին հարակից տարածքներում տեղադրել ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա, հատուկ փակվող տիպի, բանուկ մասերին չխանգարող տարածքներում,
-
Շրջանային նշանակության փողոցների վրա՝ 100-200 մետրը մեկ,
-
Տեղական նշանակության փողոցների վրա հիմնական խաչմերուկների վրա, դրանց հեռավորությունը 200 մետրից պակաս լինելու դեպքում՝ 200 մետրը մեկ։
11. Հեռավորությունը շենքերի միջև
Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։ 2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 15 մ-ից ոչ պակաս, իսկ 4 հարկանի շենքերի միջև՝ 20 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար |
կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 15 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։
12. Շենքերի տեղադրությունները
Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս։ |
13. Աղմուկի թույլատրելի մակարդակ
Բոլոր գոտիներում, որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում, աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը): Աղմուկից և արտանետումներից բնակելի կառուցապատման պահպանման համար նախատեսել վերոնշյալ բացասական պարամետրերի գերազանցմամբ փողոցների ծառապատում։ |
14. Սանիտարական պահպանման գոտիների չափորոշում
Ճանապարհների, փողոցների, տրանասպորտային և ինժեներական ենթակառուցվածքների (օդանավակայաններ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, բարձր և միջին ճնշման գազատար և այլն) արդյունաբերական և կոմունալ օբյեկտների սանպահպանման գոտիները՝ համաձայն գործող նորմերի և ստանդարտների։
15. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում
Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:
Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում: |
16. Կառուցապատման թույլտվություններ
Օգտագործման ձևերի համար թույլտվություների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա:
III-9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում
Բազմաբնակարան տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում |
Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։ |
Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:
Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):
Հետիոտն մատչելիության շառավղեր՝ այն հեռավորությունը, որը կարող է անցնել մարդը՝ առանց ֆիզիկական լարվածության (0-30 րոպե ժամանակահատված)։ |
Կառուցապատման /հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրները հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի: |
Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։
Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։
Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։
Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։
Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։
Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։
Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։
Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:
Մայթի բանուկ մաս-փողոցի մայթերի՝ հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։
Հողամաս՝ որոշակի ամրագրված սահմաններ, տարածք, գտնվելու վայր, իրավական կարգավիճակ ունեցող հողի վերգետնյա և ստորգետնյա հողատարածք:
Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։
Հողամասի ճակատը՝ հողամասի կարմիր գծին հարող կողմը։
Ձեղնահարկ՝ լանջավոր տանիքի ներքին տարածությունը։
Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։
Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը։
Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր։
Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Քաղաքային տարածքի գոտևորման նախագծի հիմնադրույթների իրականացում:
- «Նազիկ» և «Նահապետ» պոչամբարների տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների իրականացում:
- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում, վերազինում` ջրամատակարարման գոտիների սահմանումով, պոմպակայանի կառուցումով:
- Կոյուղու ցանցի վերակառուցում, կոյուղու մաքրման կայանի կառուցում:
- Աղբավայրի կառուցում:
- Հակահեղեղային միջոցառումների իրականացում:
- Հաշվի առնելով տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների տարածքային ընդհանրությունը և ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը, առաջարկվում է ստեղծել Ախթալա, Նեղոց, Մեծ ու Փոքր Այրում համայնքների միջհամայնքային միավորում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Рекомендации по охране окружающей среды в районной планировке ЦНИИП градостроительства Госгражданстроя, Москва-1986 г.
2. Яргина З. Н. Градостроительный анализ, Москва, Стройиздат 1984 г.
3. Руководство по комплексной оценке и функциональному зонированию территории в районной планировке, Москва, 1979 г.
4. Руководство по формированию курортно-рекреационных систем, ЦНИИЭП курортно-туристских зданий и комплексов, Киев, НИИП градостроительства Госгражданстроя, Москва, 1986 г.
5. Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городских и сельских поселений СНИП 2.07.01.-89, Москва, 1989 г.
6. В. Ф. Бабков, О. В. Андреев "Проектирование автомобильных дорог", т. 2, Транспорт, М. 1987 г.
7. Методические рекомендации и мероприятия по защите шума жилой застройки с учетом сложного рельефа. Тбилиси, 1981, ТбилЗНИИЭП Госгражданстроя.
8. Руководство по учету в проектах планировки и застройки городов требований снижения уровня шума, Москва, 1984 г. ЦНИИП градостроительства Госгражданстроя.
9. Районная планировка, справочник проектировщика, Москва, Стройиздат, 1986 г.
10. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1971 թ.
11. Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր, ՀՀ բնապահպանության նախարարություն, Երևան 2002 թ.
12. Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր, ՀՀ բնապահպանության նախարարություն, Երևան 2003 թ.
13. Քաղաքաշինության բնակավայրերի հատակագծում և կառուցապատում` ՀՀՇՆ-3.9.02.98 (գտնվում է լրամշակման և հաստատման փուլում), ՀՀ քաղաքաշինության նախարարություն, Երևան, 1998 թ.
14. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքները, Երևան 2003 թ.
15. Գ. Գրիգորյան, Ս. Հախվերդյան «Սյունիքի պատմություն», Երևան 2001 թ.
16. Ն.Ծ. Պապուխյան «Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը», Երևան 1972 թ.
17. Ն. Պետրոսայան, «Սյունիքի մարզի բարձր լեռնային բնակավայրերում զբոսաշրջության համակարգի զարգացման և հատակագծային կազմակերպման հիմնահարցերը» ատենախոսություն, 2005 թ.
18. Строительные нормы Республики Армения, стоянки автомобилей, СНРА IV-11.03.03-02 (МСН 2.02-05-2000), Мин. град. Республики Армения, 2003 г.
19. Նորմատիվային փաստաթղթերի համակարգ շինարարությունում, Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր, Գազաբաշխիչ համակարգեր, ՀՀՇՆ IV-12.03.01-04, ՀՀ քաղաքաշիության նախարարություն, Երևան 2004 թ.
20. Водоснабжение, наружные сети и сооружения СНиП 2.04.02-84.
21. СНиП 2.04.01-85 Внутренний водопровод и канализация зданий.
22. Искуственное и естественное освещение СНРА II-8.03.96.
23. Электроснабжение населенных пунктов (пособие к СНиП 2.07.01-89).
24. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 02.12.1998 թ.
25. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 05.03.2002 թ.
26. ՀՀ կառավարության 13.12.1999 թ. «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշում
27. ՀՀ կառավարության 28.09.2000 թ. «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» թիվ 592 որոշում
28. ՀՀ կառավարության 25.10.2000 թ. «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշում
29. ՀՀ կառավորության 16.10.2003 թ. «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշում
30. СНиП II-II-77 Нормы проектирования Защитные сооружения гражданской обороны.
31. Руководство по составлению раздела инженерно-технических мероприятий гражданской обороны в проектах генеральных планов городов, проектах планировки и застройки городов и населенных пунктов, 1985 г.
32. ВСН ГО 38-82, ВСН ГО 38-83 Гражданстрой.
33. Проектирование среды жизнедеятельности с учетом потребностей инвалидов и маломобильных групп населения, ВСН 62-91*, Госкомархитектуры, Москва, 1994 г.
34. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 02.12.1998 թ.
35. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 05.03.2002 թ.
36. ՀՀ կառավարության 13.12.1999 թ. «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշում
37. ՀՀ կառավարության 28.09.2000 թ. «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» թիվ 592 որոշում
38. ՀՀ կառավարության 25.10.2000 թ. «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշում
39. ՀՀ կառավորության 16.10.2003 թ. «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշում
40. СНиП II-II-77 Нормы проектирования Защитные сооружения гражданской обороны.
41. Руководство по составлению раздела инженерно-технических мероприятий гражданской обороны в проектах генеральных планов городов, проектах планировки и застройки городов и населенных пунктов, 1985 г.
42. ВСН ГО 38-82, ВСН ГО 38-83 Гражданстрой.
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ