ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1998 թվականի թիվ 186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 371 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 371 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկություններին աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկությունների միության նախագահ
Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
«Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |