Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 186
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.1998-16.08.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.1998
Дата вступления в силу
17.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.08.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 1998 թվականի թիվ 186

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 371 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 371 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկություններին աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկությունների միության նախագահ

Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ

«Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան