ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2023 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ 45 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2)՝
ա) 071 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«072 |
Օտարերկրյա ապրանքներ (սարքավորումներ՝ ներառյալ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրակազմող տարրերը և պահեստամասերը, գործիքներ, նյութեր և այլ արտադրատեսակներ), որոնք մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31–ը ներմուծվում (ներմուծվել) են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքային ծովի և ներքին ծովային ջրերի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, կառույցների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության (շահագործման, օգտագործման) ապահովման և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի փնտրման և գնահատման, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման ու մշակման ժամանակ համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար». |
բ) 178 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«179 |
Ալկոհոլային արտադրանք, որը ներմուծվում (ներմուծվել) է Ռուսաստանի Դաշնություն դաշնային հատուկ դրոշմանիշների զետեղման նպատակով (այդ թվում՝ ձևակերպվում է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով՝ դաշնային հատուկ դրոշմանիշների զետեղման համար, թողարկվում է հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ դաշնային հատուկ դրոշմանիշների զետեղումից հետո, արտահանվում է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց դաշնային հատուկ դրոշմանիշների զետեղման) (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (Հավելված 7)՝
ա) 1.1 ենթաբաժնում՝
ВС ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ծածկագրերով դասակարգվող քաղաքացիական ուղևորատար այն ինքնաթիռների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում դրանց օգտագործման նպատակով, ուր ներմուծվում է այդ ապրանքը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև փոխադրումների և (կամ) միջազգային փոխադրումների համար |
ВС». |
ЦД ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8418 69 000 8 ծածկագրով դասակարգվող՝ 20–ից մինչև 40 ֆուտ երկարությամբ սառնարանային բեռնարկղերի առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
РК» |
բ) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 և 8703 80 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ միայն էլեկտրական շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЭМ |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8504 40 550 0 և 8504 90 980 0 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ միայն էլեկտրական շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցներն էլեկտրականությամբ լիցքավորելու համար սարքավորումների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЭД |
Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հիման վրա էներգետիկ կայանքների շինարարության համար նախատեսված մասնագիտացված ապրանքների և սարքավորումների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЭУ |
Տրակտորների և ավտոտրանսպորտային միջոցների հավաքման համար նախատեսված լրակազմող մասերի առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
КЧ |
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից սահմանվող էներգա– և ռեսուրսաարդյունավետության պահանջները բավարարող սարքավորումների և դրանց լրակազմող տարրերի առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
РЭ |
Բուսական յուղի, թռչունների և ձկների համար նախատեսված կերերի արտադրության համար նախատեսված հումքի առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПЗ |
Հսկիչ դրամարկղային մեքենաների ռեեստրում ներառված հսկիչ դրամարկղային մեքենաների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
КК |
Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի կողմից ներմուծվող զտարկված ստանդարտ և չափման ձուլակտորների, ներդրումային մետաղադրամների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ИМ |
Իսլամական ֆինանսավորմանը համապատասխան՝ մուրաբախա և իջարա մունտահիա բիտամլիկ պայմանագրերով ձեռք բերված ապրանքների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ДИ |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրերով դասակարգվող՝ 15 տարուց ոչ ավելի թողարկման տարեթվով օդանավերի առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ВС |
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից հաստատվող ցանկի համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 300–րդ հոդվածով նախատեսված՝ օդանավերի շարժիչների և պահեստամասերի առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ДЗ |
ԱԱՀ–ի պայմանական հաշվեգրման ռեժիմի կիրառմամբ ներմուծվող ապրանքների առնչությամբ ԱԱՀ-ի վճարումից ազատում»։ |
ТУ»։ |
3. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝
ա) 1-ին բաժնում՝
01125 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«01126 |
Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված հատուկ տնտեսական միջոցների պահպանումը հավաստող փաստաթղթեր». |
01420 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«01421 |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության մասին հայտ». |
բ) 7-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«07052 |
Ուղիղ թորմամբ ստացված բենզինով գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական կամ բենզոլով, պարաքսիլոլով կամ օրթոքսիլոլով գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական, կամ միջին թորվածքների վերամշակման գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական, կամ նավթային հումքի վերամշակման գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական, կամ էթանի վերամշակման գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական, կամ հեղուկացված ածխաջրածնային գազերի վերամշակման գործողություններ իրականացնող անձի գրանցման վկայական (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
4. Այն հարկերի, գանձումների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9)՝
ա) 2.4 ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.4. Ակցիզներ | |
2.4.1. Սննդային հումքից էթիլային սպիրտի, գինու սպիրտի, խաղողի սպիրտի (բացառությամբ գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների) համար ակցիզ |
4010 |
2.4.2. Գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների համար ակցիզ |
4140 |
2.4.3. Ոչ սննդային հումքից էթիլային սպիրտի համար ակցիզ |
4150 |
2.4.4. Սպիրտ պարունակող արտադրանքի համար ակցիզ |
4020 |
2.4.5. 9 տոկոսից ավելի էթիլային սպիրտի ծավալային մասով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ (բացառությամբ գարեջրի, գինիների (բացի թնդեցված (լիկյորային) գինուց), լցվածքով գինիների, մրգային գինիների, պտղային ալկոհոլային արտադրանքի, խաղուն գինիների, ինչպես նաև բացառությամբ գինու խմիչքների, խաղող պարունակող խմիչքների, պտղային ալկոհոլային խմիչքների, որոնք պատրաստվում են առանց սննդային հումքից արտադրված կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման և (կամ) առանց սպիրտացված խաղողի կամ այլ պտղի քաղցուի ավելացման, և (կամ) առանց թորվածքների ավելացման, և (կամ) առանց թնդեցված (լիկյորային) գինու ավելացման) |
4120 |
2.4.6. Մինչև 9 տոկոսը ներառյալ էթիլային սպիրտի ծավալային մասով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ (բացառությամբ գարեջրի, գարեջրի հիմքով պատրաստվող խմիչքների, գինիների, գինենյութերի, մրգային գինիների, պտղային ալկոհոլային արտադրանքի, խաղուն գինիների, ինչպես նաև բացառությամբ գինու խմիչքների, պտղային ալկոհոլային խմիչքների, որոնք պատրաստվում են առանց սննդային հումքից արտադրված կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման և (կամ) առանց սպիրտացված խաղողի կամ այլ պտղի քաղցուի ավելացման, և (կամ) առանց թորվածքների ավելացման, և (կամ) առանց թնդեցված (լիկյորային) գինու ավելացման) |
4130 |
2.4.7. Գինիների համար ակցիզ |
|
Գինիների, մրգային գինիների, լցվածքով գինիների (բացառությամբ խաղուն գինիների, թնդեցված (լիկյորային) գինու), պտղային ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ |
4370 |
Խաղուն գինիների, ինչպես նաև գինու խմիչքների, խաղող պարունակող խմիչքների, պտղային ալկոհոլային խմիչքների համար ակցիզ, որոնք պատրաստվում են առանց սննդային հումքից արտադրված կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման և (կամ) առանց սպիրտացված խաղողի կամ այլ պտղի քաղցուի ավելացման, և (կամ) առանց թորվածքների ավելացման, և (կամ) առանց թունդ (լիկյորային) գինու ավելացման |
4380 |
2.4.8. Սիդրի, տանձի սիդրի, մեղրագինու համար ակցիզ |
4160 |
2.4.9. Խաղողի քաղցուի, պտղային քաղցուի, խմորման ենթարկված պտղային նյութերի համար ակցիզ |
4350 |
2.4.10. Գարեջրի համար ակցիզ |
|
Էթիլային սպիրտի՝ մինչև 0,5 տոկոսը ներառյալ ծավալային մասի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի համար ակցիզ |
4100 |
Էթիլային սպիրտի 0,5 տոկոսից ավելի և մինչև 8,6 տոկոսը ներառյալ ծավալային մասի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի, գարեջրի հիմքով պատրաստվող խմիչքների համար ակցիզ |
4210 |
Էթիլային սպիրտի 8,6 տոկոսից ավելի ծավալային մասի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի համար ակցիզ |
4220 |
2.4.11. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզ |
|
Ծխամորճի, ծխելու, ծամելու, ծծելու, ներշնչելու, նարգիլեի համար նախատեսված ծխախոտի (բացառությամբ ծխախոտային արտադրանքի արտադրության համար որպես հումք օգտագործվող ծխախոտի) համար ակցիզ |
4030 |
Սիգարների համար ակցիզ |
4230 |
Սիգարիլլաների (սիգարիտաների), բիդիների, կրետեկների համար ակցիզ |
4240 |
Սիգարետների, ծխագլանակների համար ակցիզ |
4250 |
2.4.12. Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզ |
4270 |
2.4.13. Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի հեղուկների համար ակցիզ |
4280 |
2.4.14. Տաքացման եղանակով սպառման համար նախատեսված ծխախոտ (ծխախոտային արտադրատեսակների) համար ակցիզ |
4290 |
2.4.15. Ծխախոտի տաքացման սարքերի համար ակցիզ |
4360 |
2.4.16. Մարդատար ավտոմեքենաների և մոտոցիկլների համար ակցիզ |
|
Շարժիչի հզորությունը՝ մինչև 67,5 կՎտ-ը (90 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4060 |
Շարժիչի հզորությունը՝ 67.5 կՎտ-ից (90 ձ.ու.) բարձր և մինչև 112.5 կՎտ-ը (150 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4180 |
Շարժիչի հզորությունը՝ 112.5 կՎտ-ից (150 ձ.ու.) բարձր և մինչև 150 կՎտ-ը (200 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4300 |
Շարժիչի հզորությունը՝ 150 կՎտ-ից (200 ձ.ու.) բարձր և մինչև 225 կՎտ-ը (300 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4310 |
Շարժիչի հզորությունը՝ 225 կՎտ-ից (300 ձ.ու.) բարձր և մինչև 300 կՎտ-ը (400 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4320 |
Շարժիչի հզորությունը՝ 300 կՎտ-ից (400 ձ.ու.) բարձր և մինչև 375 կՎտ-ը (500 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4330 |
Շարժիչի հզորությունը՝ 375 կՎտ–ից (500 ձ.ու.) բարձր մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ |
4340 |
Շարժիչի հզորությունը՝ 112.5 կՎտ–ից (150 ձ.ու.) բարձր մոտոցիկլների համար ակցիզ |
4190 |
2.4.17. Ավտոմոբիլային բենզինի համար ակցիզ |
4040 |
2.4.18. Ուղիղ թորմամբ ստացված բենզինի համար ակցիզ |
4050 |
2.4.19. Դիզելային վառելիքի համար ակցիզ |
4070 |
2.4.20. Դիզելային և (կամ) կարբյուրատորային (ինժեկտորային) շարժիչների յուղերի համար ակցիզ |
4080 |
2.4.21. Միջին թորվածքների համար ակցիզ |
4260 |
2.4.22. Շաքար պարունակող խմիչքների համար ակցիզ |
4400». |
բ) 6.3 ենթաբաժինը 4190 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Ծխամորճի, ծխելու, ծամելու, ծծելու, ներշնչելու, նարգիլեի համար նախատեսված ծխախոտի (բացառությամբ ծխախոտային արտադրանքի արտադրության համար որպես հումք օգտագործվող ծխախոտի) համար ակցիզ |
4200 |
Տաքացվող ծխախոտով արտադրատեսակների (տաքացվող ծխախոտային փայտիկ, տաքացվող պատիճ՝ ծխախոտով, և այլն) համար ակցիզ |
4210 |
Էլեկտրոնային սիգարետներում օգտագործելու համար նախատեսված՝ քարտրիջներում, տանկերում և այլ կոնտեյներներում նիկոտին պարունակող հեղուկի համար ակցիզ |
4220 |
Կապարի միացությունների հիմքով այլ հակաճայթիչների համար ակցիզ, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները |
4230 |
Բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ պարունակող՝ քսայուղերի համար նախատեսված հավելանյութերի համար ակցիզ |
4240 |
Այլ նավթամթերքների (կենսավառելիքի, էկոլոգիական վառելիքի, թեթև թորվածքների խառնուրդի) համար ակցիզ |
4250 |
Մեկ կորպուսում նիկոտինային հեղուկով նիկոտինի մեկանգամյա էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզ |
4260 |
Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզ |
4270»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: