ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ԵԱՏՄ ՏՏ 045/2017) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 89 որոշմամբ ընդունված Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ նավթի խմբաքանակների՝ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձևակերպված անձնագրերը գործում են մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 23-ի թիվ 89 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) կատարվող
1. 4-րդ կետը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«անձնագիր», «նավթի անձնագիր»՝ փաստաթուղթ, որը պարունակում է շրջանառության մեջ բաց թողնվող ու շրջանառության մեջ գտնվող նավթի մասին տեղեկություններ և որով սահմանվում է նավթի փորձանմուշների (նմուշների) փորձարկման ժամանակ ստացված՝ նավթի ցուցանիշների փաստացի արժեքների՝ սույն տեխնիկական կանոնների պահանջներին համապատասխանությունը.»:
2. 6-րդ կետում՝
ա) «ա» ենթակետում «անձնագիրը ձևակերպած անձ» բառերից հետո լրացնել «կամ տրանսպորտային կազմակերպություն» բառերով.
բ) «գ» ենթակետում «պատրաստվել (արտադրվել) է» բառերից հետո լրացնել «և (կամ) տրանսպորտով փոխադրվում է» բառերով.
գ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
դ) նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները, որոնք սահմանվել են նավթի ցուցանիշներին ներկայացվող պահանջներում՝ թիվ 1 հավելվածի համաձայն, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների փաստացի արդյունքները՝ նշելով սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր) ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը: Թույլատրվում է նավթի անձնագրի մեջ նշել (ի լրումն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով նախատեսված պահանջների) այն փաստաթղթով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում)։».
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով՝
թ) անձնագիրն ստացած անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և ստորագրությունը (նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման ընդունելու և նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու դեպքում):».
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով՝
«61. Նավթի անձնագիրը կազմվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով և կանոններով:»:
4. 10-րդ կետում «հավելվածում նշված» բառերը փոխարինել «թիվ 1 հավելվածում նշված» բառերով:
5. 13-րդ կետում «փորձարկումների մեթոդները» բառերը փոխարինել «փորձարկումների մեթոդները և պարբերականությունը» բառերով:
6. 14-րդ կետում «Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվելուց առաջ նավթը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Միության շուկայում շրջանառության մեջ գտնվող նավթը» բառերով:
7. 15-րդ կետում «պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ» բառերից հետո լրացնել «կամ տրանսպորտային կազմակերպություն» բառերով:
8. բ) 16-րդ կետի «բ» ենթակետում՝
ա) «սեփական փորձարկման լաբորատորիայի» բառերից հետո լրացնել «(պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության)» բառերով.
բ) «Միասնական» բառը փոխարինել «միասնական» բառով:
9. 17-րդ կետում «Փորձարկումներն» բառը փոխարինել «Փորձարկումների կատարումը, ինչպես նաև դրանց պարբերականության որոշումը, » բառերով:
10. Նշված տեխնիկական կանոնակարգի հավելվածի համարակալված վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով:
11. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2 Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) |
Նավթի անձնագրի ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Անձնագրի ձևը | ||
Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը |
Նավթ պատրաստողի (արտադրողի) ապրանքային նշանը | |
Նավթի անձնագիր | ||
թիվ _______________ |
Տրման ամսաթիվը «___» ________ 20__ թ. | |
1. Նավթ պատրաստողի (արտադրողի) կամ վաճառողի (ներմուծողի) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձի կամ տրանսպորտային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ______________________________________________________________________________________________ | ||
Նավթի պատրաստման (նախապատրաստման) վայրը կամ նավթը մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման ընդունելու վայրը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու վայրը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով նավթը տրանսպորտի այլ տեսակների վրա փոխաբեռնելու (վերաբեռնելու) վայրը _____________________________________________________________ | ||
2. Այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան, նավթը պատրաստվել (նախապատրաստվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է, դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան ______________________________________________________________________________________________ | ||
3. Սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայականի գրանցման համարը (հավատարմագրված անձանց ռեեստրում գրառման համարը)______________________________________________________________________________________________ | ||
4. Խմբաքանակի համարը _____________, պատրաստման (նախապատրաստման) ամսաթիվը կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու ամսաթիվը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով նավթը տրանսպորտի այլ տեսակների վրա փոխաբեռնելու (վերաբեռնելու) ամսաթիվը ______________________________________________________________________________________________ | ||
5. Այն փաստաթղթի նշագիրն ու անվանումը, որին համապատասխան, վերցվել է նավթի փորձանմուշը ______________________________________________________________________________________________ | ||
6. Փորձանմուշներ վերցնելու վայրի (օբյեկտի) անվանումը ______________________________________________________________________________________________ | ||
7. Փորձանմուշներ վերցնելու ամսաթիվը ________________ (օօ.աա.տտ), ժամը ____________ (hh:mm) ______________________________________________________________________________________________ | ||
Համարը |
Ցուցանիշի անվանումը |
Փորձարկումների մեթոդը1 |
Ցուցանիշի արժեքը՝ ըստ ԵԱՏՄ ՏՀ 045/20172-ի |
Ցուցանիշի փաստացի արժեքները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ցուցանիշները՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ին համապատասխան | ||||
1 |
Ծծմբաջրածնի զանգվածային բաժինը, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
2 |
Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային բաժինը, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
3 |
Ջրի զանգվածային բաժինը, % |
ոչ ավելի |
||
4 |
Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիան, մգ/դմ3 |
ոչ ավելի |
||
5 |
Հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա (մմ ս. ս.)3 |
ոչ ավելի |
||
6 |
Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 204° С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող ֆրակցիայում, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
Փաստաթղթով սահմանված այլ ցուցանիշներ, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում)4 | ||||
7 |
||||
… |
Եզրակացություն. __________________________________________________________
Անձնագիրը ձևակերպեց՝
____________________________ պաշտոն, կազմակերպություն |
___________________________ ստորագրություն |
____________________ Ա.Ա.Հ. |
Անձնագիրն ստացել է՝
____________________________ պաշտոն, կազմակերպություն |
___________________________ ստորագրություն |
____________________ Ա.Ա.Հ. |
II. Անձնագրի լրացման կանոններ
Անձնագրի դիմերեսին զետեղվում է Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը և նավթի պատրաստման (արտադրման) ապրանքային նշանը (առկայության դեպքում):
1-ին կետում նշվում են այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որոնք նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ կամ անձնագիրը ձևակերպած տրանսպորտային կազմակերպություն են:
Նշվում է նավթի պատրաստման (նախապատրաստման) վայրը կամ նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման ընդունելու վայրը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու վայրը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով տրանսպորտի այլ տեսակների վրա նավթի փոխաբեռնման (վերաբեռնման) վայրը:
2-րդ կետում նշվում են այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) է և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը, ինչպես նաև դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան:
3-րդ կետում նշվում են սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը, որն անցկացրել է նավթի այն փորձարկումները, որոնց հիման վրա ձևակերպվել է անձնագիրը, և հավատարմագրված անձանց ռեեստրում գրառման համարը:
4-րդ կետում նշվում են խմբաքանակի համարը՝ երթուղային հանձնարարագրի համարին (կամ ընդունման հանձնման ակտին, կամ բեռնագրին, կամ կոնոսամենտին) համապատասխան և դրա պատրաստման (նախապատրաստման) ամսաթիվը, կամ նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման ընդունելու ամսաթիվը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու ամսաթիվը կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով տրանսպորտի այլ տեսակների վրա նավթի փոխաբեռնման (վերաբեռնման) ամսաթիվը:
5-րդ կետում նշվում են այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան, վերցվել է նավթի փորձանմուշը (փորձանմուշները):
6-րդ կետում նշվում է նավթի փորձանմուշ վերցնելու վայրի (ռեզերվուար, ՆՔՉՀ [նավթի քանակի և որակի ցուցանիշների չափման համակարգ]) կամ այն օբյեկտի անվանումը, որտեղ վերցվել է փորձանմուշը (ՀԸԿ [հանձնման-ընդունման կետ]):
7-րդ կետում նշվում է փորձանմուշ (փորձանմուշներ) վերցնելու ամսաթիվը՝ նավթի փորձանմուշ վերցնելու ակտին համապատասխան, կամ միավորված փորձանմուշի ձևավորման ժամանակահատվածը:
Աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ:
2-րդ սյունակում նշվում են Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏՏ 045/2017) սահմանված ցուցանիշները և այն փաստաթղթից ցուցանիշները, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (ստանդարտացման փաստաթղթեր, պայմանագրի պայմաններ և այլն) (առկայության դեպքում):
3-րդ սյունակում նշվում են այն փաստաթղթերի նշագիրը և կետերը, որոնց համապատասխան, անցկացվել են նավթի փորձարկումները, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների նշագիրը և կետերը:
4-րդ սյունակում արտացոլվում են ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ով սահմանված՝ նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները: Թույլատրվում է նշել այն փաստաթղթերով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը:
5-րդ սյունակում արտացոլվում են նավթի փորձարկումների՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի պահանջներին և այն փաստաթղթերի դրույթներին համապատասխանության՝ լաբորատոր պայմաններում նավթի փորձարկման ժամանակ ստացված արդյունքները, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) չափումների միասնականության ապահովման ոլորտում սահմանադրությամբ սահմանված պահանջներին և չափումների միասնականության ապահովման ոլորտում Միության իրավունքին (այդ թվում՝ ՆՔՉՀ ցուցմունքները) համապատասխանող չափման միջոցների, չափման գործառույթներով տեխնիկական համակարգերի և սարքվածքների կիրառմամբ ստացված չափումների արդյունքները, որի տարածքում դրանք կիրառվում են:
Նավթի անձնագիրն ստորագրում է դրա ձևակերպման համար պատասխանատու անձը՝ նշելով պաշտոնը և կազմակերպության անվանումը:
Նավթը մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման համար փոխանցելու դեպքում անձնագրի ստացումը հաստատվում է մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման համար նավթն ընդունող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ:
«Եզրակացություն» բաժնում նշվում է նավթի՝ ԵԱՏՄ ՏՀ 045/2017 պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին եզրակացությունը:
Անձնագրի (անձնագրի պատճենների) ձևակերպումը և պատրաստումն իրականացվում է հետևյալ եղանակով:
Անձնագիրը ձևակերպվում է А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210х297 մմ)։
Անձնագիրը կազմվում է ռուսերենով, էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և, անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է անձնագրի տրամադրումը։
Անձնագրում սույն բաժնով չնախատեսված տեղեկություններ ներառելը, ինչպես նաև բառերի կրճատումներ (ընդունված նշումներից և կրճատումներից բացի) և տեքստի ցանկացած ուղղում չեն թույլատրվում։
Տրված անձնագրերի պատճենները հայտատուի կողմից պատրաստվում են А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210х297 մմ), վավերացվում են հայտատուի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։»։
________________________________
1 Նշվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդի (մեթոդիկայի) մասին դրույթներ պարունակող փաստաթղթի նշագիրը և կետը:
2 Թույլատրվում է նշել այն փաստաթղթով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները (ի լրումն ցուցանիշների արժեքների՝ համաձայն ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի), որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում):
3 Չի որոշվում նավթի պնդեցման՝ 10 °С և ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
4 Փորձարկումների անցկացման պարբերականությունը որոշվում է այն փաստաթղթի հիման վրա, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: