ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբեր 2020 թվականի թիվ 74-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5– րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ է՝
1. Հաստատել Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների։
2. Սահմանել, որ համայնքի ղեկավարի կողմից բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի քսան տոկոսը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ -6 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ծաղկաձոր համայնքի ավագանու |
(հավելվածները խմբ. 14.01.21 թիվ 03-Ն, 14.04.21 թիվ 39-Ն, 14.06.21 թիվ 57-Ն, 20.08.21 թիվ 69-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2021, թիվ 90-Ն | 26.10.2021, թիվ 74-Ն | |
20.08.2021, թիվ 69-Ն | 01.09.2021, թիվ 74-Ն | |
14.06.2021, թիվ 57-Ն | 24.06.2021, թիվ 74-Ն | |
14.04.2021, թիվ 39-Ն | 23.04.2021, թիվ 74-Ն | |
14.01.2021, թիվ 03-Ն | 16.02.2021, թիվ 74-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|