ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասը «կոմիսարիատին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է անձի մահվան պետական գրանցման մասին դրա գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյի տեղյակ պահել մահվան պետական գրանցման մասին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-186-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|