«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 591-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)
Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.04.21 N 478-Ն, 23.11.23 N 2037-Ն)
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)
1.1. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը հիդրոֆտորածխածինների մասով բացառության կարգով 2023 թվականի համար սահմանել դեկտեմբերի 15-ը:
(1.1-ին կետը լրաց. 23.11.23 N 2037-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն)
3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում՝ լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է՝ այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:
(3-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն, 08.04.21 N 478-Ն, փոփ. 23.11.23 N 2037-Ն)
4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
(4-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն, 23.11.23 N 2037-Ն)
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:
(5-րդ կետը փոփ. 08.04.21 N 478-Ն)
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:
8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը:
(8-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)
III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:
(9-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)
10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:
(10-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)
10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:
(10.1-ին կետը լրաց. 25.04.13 N 413-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 29.07.16 N 809-Ն)
IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`
1) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2037-Ն)
2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակն սպառվել է:
(12-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն, փոփ. 23.11.23 N 2037-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_____________________________________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատերհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 20___ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ.
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութ և (կամ) հիդրոֆտորածխածին |
Ներմուծման անհատական չափաքանակի՝ խնդրարկվող քանակություն (օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2 համարժեքով) | ||
անվանում |
քիմիական բանաձև |
միջազգային տեխնիկական անվանում | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր արգելվում են:
___________________________ (հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի) անուն, ազգանուն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն)
_______________ (ստորագրություն) |
|
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն, խմբ. 23.11.23 N 2037-Ն)
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___
Տրված է
_____________________________________________________________________________________________
_______________________
(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ անհատ ձեռնարկատեր
հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և բնակության վայր)
այն մասին, որ նրա կողմից 20_____ թվականի հունվարի 1-ից մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութը և (կամ) հիդրոֆտորածխածին |
Ներմուծման անհատական չափաքանակ
(օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2 համարժեքով) | ||
անվանում |
քիմիական բանաձև |
միջազգային տեխնիկական անվանում | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
||||
5. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի ղեկավար |
_______________ |
_________________ |
Տրված է |
_______ _______________ 20___ թ. |
Կ.Տ.
(ձևը լրաց. 08.04.21 N 478-Ն, խմբ. 23.11.23 N 2037-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 25.04.13 N 413-Ն, 29.07.16 N 809-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., փոփ. 08.04.21 N 478-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.11.23 N 2037-Ն)