Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.06/29(553) Հոդ.693
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Дата вступления в силу
16.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 591-Ն

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.04.21 N 478-Ն, 23.11.23 N 2037-Ն)

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

1.1. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը հիդրոֆտորածխածինների մասով բացառության կարգով 2023 թվականի համար սահմանել դեկտեմբերի 15-ը:

(1.1-ին կետը լրաց. 23.11.23 N 2037-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 591-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակը  սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն)

3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում՝ լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է՝ այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:

(3-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն, 08.04.21 N 478-Ն, փոփ. 23.11.23 N 2037-Ն)

4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,

2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

(4-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն, 23.11.23 N 2037-Ն)

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:

(5-րդ կետը փոփ. 08.04.21 N 478-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:

8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը:

(8-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

 

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ

 

9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

(9-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:

(10-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:

(10.1-ին կետը լրաց. 25.04.13 N 413-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.07.16 N 809-Ն)

 

IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2037-Ն)

2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակն սպառվել է:

(12-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն, փոփ. 23.11.23 N 2037-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

_____________________________________________________________________________________________

(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատեր

հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Սույնով խնդրում եմ տրամադրել 20___ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ.

 

NN

ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութ և (կամ)

հիդրոֆտորածխածին

Ներմուծման անհատական չափաքանակի՝ խնդրարկվող քանակություն

(օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝

կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝

մետրիկ տոննա CO2 համարժեքով)

անվանում

քիմիական բանաձև

միջազգային տեխնիկական անվանում

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

       

4.

       

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի

Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր արգելվում են:

 

___________________________

(հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի)

անուն, ազգանուն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն)

 

_______________

(ստորագրություն)

 

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարության նշումների համար

 

Հայտն ընդունված է 20 _____ թվա- կանի      -ին              Կ.Տ.

(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն, խմբ. 23.11.23 N 2037-Ն)

Ձև N 2

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___

 

Տրված է

_____________________________________________________________________________________________

_______________________

(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ անհատ ձեռնարկատեր

հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և բնակության վայր)

 

այն մասին, որ նրա կողմից 20_____ թվականի հունվարի 1-ից մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.

 

NN

ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը և (կամ)

հիդրոֆտորածխածին

Ներմուծման անհատական

չափաքանակ

 

(օզոնային շերտը քայքայող նյութի

դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2

համարժեքով)

անվանում

քիմիական բանաձև

միջազգային տեխնիկական անվանում

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

       

4.

       

5.

       

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:

 

Լիազոր պետական մարմնի

ղեկավար

_______________
(ստորագրություն)

_________________
(անուն, ազգանուն)


Տրված է

_______  _______________ 20___ թ.

 

Կ.Տ.

(ձևը լրաց. 08.04.21 N 478-Ն, խմբ. 23.11.23 N 2037-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 25.04.13 N 413-Ն, 29.07.16 N 809-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., փոփ. 08.04.21 N 478-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.11.23 N 2037-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան