ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2020 թվականի N 70-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի,համայնքի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 80160 ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով բաժին 1 խումբ 3 դաս 1 ընդհանուր բնույթի ծառայություններ ոլորտի աշխատողների աշխատավարձ և հավելավճարներ հոդվածին /հոդված 4111/ ՔԿԱԳ տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետին ավելի բարձր դասային աստիճան շնորհելու հետ կապված օրենքով սահմանված կարգով հավելավճար վճարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական