Գլխավոր տեղեկություն
Номер
N 1953-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.11.2023
Дата вступления в силу
11.11.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1953-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ղուկասյան փողոց 30 հասցեից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր Ա. Մյասնիկյան փողոց 43/5 հասցեում գտնվող 407,55 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.049456 հեկտար հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28122022-08-0016 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 53/0010 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի Ա. Մյասնիկյան փողոց 43/5 հասցեում գտնվող գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

10.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան