ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 227-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. 2020 թվականից շրջանառության մեջ դնել 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 227-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
1/4 տրոյան ունցիա |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
20,18 +/- 0,07 մմ |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 2.000.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
1/2 տրոյան ունցիա |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
27,66 +/- 0,15 մմ |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 2.000.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
500 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
1 տրոյան ունցիա |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
38,60 +/- 0,3 մմ |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 8.000.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
5 տրոյան ունցիա |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
60,15 +/- 0,5 |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 500.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
5. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
10 տրոյան ունցիա |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
75,50 +/- 0,7 |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 500.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
6. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
1 կգ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
100,00 +/- 0,9 |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 500.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
7. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
20 000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
5 կգ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տրամագիծը |
149,62 +/- 1,2 |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
մինչև 50.000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2021 թվական: