Գլխավոր տեղեկություն
Номер
N 52-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Принят
Մայակովսկի համայնքի ավագանի
Дата принятия
23.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
23.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» դեկտեմբերի 2020 թվականի N 52-Ն

 

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է .

1. Համայնքի վարչական տարածքում աղբահանությունը կազմակերպելու համար 2021 թվականի համար սահմանել աղբահանության վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -6

 

ԱԶԱՏՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՎՈԼՈԴԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՀԱԿ ԳԵՂԱՄԻ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԼԵՏԻ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՎԱՆԻԿԻ

Դեմ-0

 

Ձեռնպահ-0

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 23

Գ. Մայակովսկի

 

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի

 համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 52-Ն որոշման

 

Մայակովսկի համայնքում աղբահանության վճարի 2021 թվականի տեսակներն ու դրույքաչափերը

 

Հ/Հ

Աղբահանության վճարի տեսակը

Օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափերը

2021թ. նախատեսված դրույքաչափերը ՀՀ դրամ

1.

բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար`

   

ա.

ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` կամ

ամսական հիսունից մինչև չորս հարյուր ՀՀ դրամ

ամսական

150

բ.

ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

հինգից մինչև քսանհինգ ՀՀ դրամ

5

2.

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում` ըստ շինության ընդհանուր մակերեսի`

   

ա.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ

50

բ.

հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

քսանից մինչև հիսուն ՀՀ դրամ

20

գ.

վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

տասնհինգից մինչև քսան ՀՀ դրամ

15

դ.

գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

երեքից մինչև տասնհինգՀՀ դրամ

3

ե.

արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

 հինգից մինչև տասնհինգ ՀՀ դրամ

5

2.1

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ

50

3.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

   

ա.

ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար` կամ

երեք հազար ՀՀ դրամ

3000

բ.

ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝

տասը հազար ՀՀ դրամ

10000

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան