ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքի նպատակն է կարգավորել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ ջրամատակարար կազմակերպություններ) և այդ ծառայություններից օգտվող սպառողների միջև կուտակված պարտքերի հետ կապված ֆինանսական հարաբերությունները, ինչպես նաև նպաստել ջրամատակարար կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, համակարգում բարեփոխումների իրականացմանը և որպես արդյունք` մատուցվող ծառայությունների բարելավմանը:
Հոդված 2. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններից օգտվող բնակիչ-բաժանորդները, համատիրությունները, բազմաբնակարան շենքերի սպասարկում (կառավարում) իրականացնող իրավաբանական անձինք, քաղաքային և գյուղական համայնքները, բնակարանային տնտեսության կազմակերպությունները, բնակարանային շինարարական կոոպերատիվները (այսուհետ՝ խմելու ջուր օգտագործողներ) ազատվում են մինչև 2000 թվականի հունվարի 1-ը խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում:
(2-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 3. Խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում:
Հոդված 4. Աղքատության ընտանեկան նպաստ ստացող խմելու ջուր օգտագործողները սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի առնվազն 15 տոկոսի վճարման դեպքում:
Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ջրաչափական սարք տեղադրած խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքի, ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը, ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր:
(5-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 51. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի ինն ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած և պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:
(51-րդ հոդվածը լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 6. Խմելու ջուր օգտագործողները սույն օրենքի 3-րդ կամ 4-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից օգտվում են, եթե մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը՝
1) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր, պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը իրենց միջոցներով տեղադրել են ջրաչափական սարք և մինչև ջրաչափական սարքի տեղադրումը կատարել են պայմանագրային պարտավորությունները.
2) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր՝ նախատեսելով ջրամատակարար կազմակերպության կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը տեղադրել ջրաչափական սարք, վճարել ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքի կեսը ջրաչափական սարքի տեղադրման օրը, իսկ մնացած կեսը տեղադրումից հետո՝ վեցամսյա ժամկետում (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքը վճարում են համամասնորեն` ջրաչափական սարքի տեղադրումից հետո՝ 5 տարվա ընթացքում), ինչպես նաև մինչև ջրաչափական սարքի տեղադրելը կատարել են պայմանագրային պարտավորությունները.
3) բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդները ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր՝ նախատեսելով չտեղադրել ջրաչափական սարք և պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կատարել են պայմանագրային պարտավորությունները:
(6-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 61. Մինչև 2003 թվականի ապրիլի ինն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:
(61-րդ հոդվածը լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 7. Խմելու ջուր օգտագործողների, այդ թվում` 2003 թվականի ապրիլի իննից մինչև 2004 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում սույն օրենքի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հոդվածներով հաշվարկված գումարից ավելի վճարված գումարը համարվում է կանխավճար՝ հետագայում մատուցվելիք ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, ջրաչափական սարք չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց վարձավճարները հաշվարկվում և գանձվում են կառավարության սահմանած կարգով:
(8-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 9. 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածի համար (իսկ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդի համար՝ մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը) խմելու ջրի շուրջօրյա կամ ժամային ջրամատակարարման գրաֆիկը որոշվում է ջրամատակարար կազմակերպության կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքի հիման վրա։
Հոդված 10. Ոռոգման ջուր օգտագործողները՝ ջուր սպառողների կոոպերատիվները, ջրօգտագործողների ընկերությունները, քաղաքային և գյուղական համայնքներն ու անհատ ոռոգման ջուր օգտագործողները (այսուհետ՝ ոռոգման ջուր օգտագործողներ) ազատվում են մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման դիմաց պարտքի վճարման պարտականություններից` ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում՝ պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում։
Հոդված 11. Ոռոգման ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված դեպքի, սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջը կատարելու դեպքում ազատվում են`
1) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ հաշվարկային գումարի առնվազն 55 տոկոսի վճարման դեպքում.
2) 2002 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ հաշվարկային գումարի առնվազն 75 տոկոսի վճարման դեպքում:
Հոդված 12. Ոռոգման ջուր օգտագործող աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում:
Հոդված 13. Ոռոգման ջուր օգտագործողները սույն օրենքի 11-րդ կամ 12-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից օգտվում են, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր, ինչպես նաև պայմանագրի կնքման պահից եռամսյա ժամկետում կատարել են պայմանագրային պարտավորությունները:
Հոդված 14. Ոռոգման ջուր օգտագործողների՝ սույն օրենքի 11-րդ կամ 12-րդ հոդվածներով հաշվարկված գումարից ավելի վճարված գումարը համարվում է կանխավճար՝ հետագայում մատուցվելիք ջրամատակարարման ծառայությունների դիմաց:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, կառավարությունը որոշում է ընդունում սույն օրենքով սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին համապատասխան ակտիվների տրամադրման կամ պարտավորությունների մարման վերաբերյալ:
(15-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 16. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերը սույն օրենքով նախատեսված արտոնությունների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրվում ջրամատակարար կազմակերպությունների հաշվեկշիռներից՝ չվարելով արտահաշվեկշռային հետագա հաշվառում:
Հոդված 17. Ջրամատակարար կազմակերպությունները սույն օրենքով նախատեսված արտոնությունների տրամադրման մասով ազատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված և չվճարված ավելացված արժեքի հարկի ու շահութահարկի վճարման պարտավորություններից, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններից:
Հոդված 18. Խմելու և ոռոգման ջուր օգտագործողներն ազատվում են սույն օրենքով նախատեսված արտոնությունների տրամադրման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի գծով առաջացող պարտավորությունների վճարման պարտականություններից:
Հոդված 19. Սույն օրենքով նախատեսված վճարման ենթակա պարտքի հաշվարկման և վճարման գործընթացների կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 191. Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերով վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների և բնակիչ-բաժանորդների միջև կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների և վճարումների մասին ժամանակացույց:
(191-րդ հոդվածը լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն)
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարությունը որոշում է ընդունում սույն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների կատարման մասին:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|