ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 189.2-րդ հոդվածի «վեցապատիկից մինչև տասներկուապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասներկուապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրքսանապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 189.3-րդ հոդվածի «հնգապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի «հնգապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, «ութապատիկից մինչև տասնհինգապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 189.5-րդ հոդվածի «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 189.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 189.6. |
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՉՏԻՐԱՊԵՏԵԼԸ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՉՏԻՐԱՊԵՏԵԼԸ |
Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|