Գլխավոր տեղեկություն
Номер
N 1766-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
03.06.2020
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
03.06.2020
Дата вступления в силу
04.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 հունիսի 2020 թ.

N 1766-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4–Ի N 1704–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝

1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի հ.2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի հ.4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի հ.3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1704-Ա որոշման N 26 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

2020 թվականի հունիսի 3-ի

N 1766-Ա որոշման

 

«Հավելված

Երևանի քաղաքապետի

2015 թվականի հունիսի 4-ի

N 1704-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (այսուհետ` բաժին) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Երևանի ավագանու որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Երևանի քաղաքապետը:

3. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

4. Բաժնի աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարավել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ Երևանի քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:

5. Բաժինը քաղաքապետի, նրա համապատասխան տեղակալի և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում, համագործակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական աջակցության տարածքային բաժինների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի հետ:

6. Բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ Երևանի բյուջեից՝ աշխատակազմի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին:

7. Բաժինը ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն ստանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) և այլ գերատեսչություններից:

8. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և դրոշմակնիք:

 

II. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Բաժնի խնդիրներն են`

1) ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովմանն աջակցելը,

2) Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը, նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը,

3) Երևան քաղաքում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,

4) Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը,

5) Երևան քաղաքում հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի աջակցության ապահովումը:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը Երևան քաղաքում,

2) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակմանը,

3) ուսումնասիրում է Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

5) ուսումնասիրում է Երևան քաղաքում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերը, նախարարության միջնորդությամբ համապատասխան մարմինների և կառույցների հետ իրականացնում է հայտնաբերված և նախնական նույնացված զոհի նախնական աջակցության ապահովումը,

6) Երևան քաղաքում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը,

7) նախարարության միջոցով իրականացնում է Երևան քաղաքում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,

8) իր լիազորությունների շրջանակներում աջակցում է ընտանիքում բռնության դեմ պայքարին և ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է շահագրգիռ գերատեսչություններին։

9) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,

10) իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների (նրանց ընտանիքների) կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, ապահովում երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակման աշխատանքներին, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, մասնակցում է խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին,

12) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգը` դրանում հաշվառելով.

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում նախարարություն,

բ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,

գ. որդեգրման ենթակա երեխաների մասին տվյալները և անձնական գործի պատճենները ներկայացնում է նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,

դ. խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին, գրանցում է տեղեկատվություն երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին եզրակացության, Խնամատարության պայմանագրի վերաբերյալ,

ե. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),

զ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,

է. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում գտնվող երեխաներին

13) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,

14) ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում, հաշվի առնելով երեխայի շահերը, համագործակցում է խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ առկա տարաձայնությունները լուծելու նպատակով,

15) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,

16) երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեթոդական աջակցություն է ցուցաբերում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին,

17) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում,

18) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում,

19) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության և ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,

20) համագործակցում է շահագրգիռ մարմինների հետ վկայագրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելուն աջակցելու նպատակով,

21) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, կատարում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային բաժնի տրամադրած նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն (երկու օրինակից)՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) մասին,

23) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

24) որդեգրել ցանկացող Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից տրված՝ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,

25) հաշվառված որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիներին տրամադրում է տեղեկություններ որդեգրման ենթակա երեխաների մասին և ապահովում է իրավական ակտերով սահմանված համապատասխան ընթացքը։

26) դատարան ներկայացնելու համար որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացուն տրամադրում է եզրակացություն որդեգրվող երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անձնական շփումների փաստի վերաբերյալ։

27) խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համատեղ որդեգրողի ընտանիքում իրականացնում է որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն՝ որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։

28) իրականացնում է վերահսկողություն խնամակալների և հոգաբարձուների ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ։

29) Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խմբին է փոխանցում տեղեկատվական համակարգում հաշվառված երեխաների տվյալները՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տվյալների համադրում իրականացնելու նպատակով։

30) Համադրման արդյունքում կազմում է ընտրված երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին եզրակացություն՝ մեկական օրինակները տրամադրելով խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին։

31) ապահովում է Երևանի քաղաքապետի և խնամատար ծնողի /որոշ դեպքերում՝ ծնողի /օրինական ներկայացուցչի// միջև Խնամատարության պայմանագրի կնքման գործընթացը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո։

32) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 18-23 տարեկան անձանց մասնագիտացված խնամատարության իրականացման գործընթացը։

33) Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խումբը Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում իրականացնում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի, ինչպես նաև խնամատարության հանձնված անձի խնամքի, կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

34) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

35) աջակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին ծնողական իրավունքները սամանափակելու կամ զրկելու վերաբերյալ դիմումները դատարան ներկայացնելու հարցերում,

36) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերման գործընթացին` դրանց բացակայության դեպքերում,

37) քաղաքապետին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

38) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

39) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Բաժինը պետք է բաղկացած լինի բաժնի պետից և աշխատողներից, որոնք իրավագիտության, մանկավարժության, հոգեբանության, սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժության, առողջապահության, տնտեսագիտության մասնագիտությունների գծով համայնքային ծառայողներ են:

12. Բաժնի պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Բաժնի պետը հաշվետու է քաղաքապետին, քաղաքապետի` բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

14. Բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

15. Բաժնի աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Բաժնի պետի և մյուս աշխատողների մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները սահմանված են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև նրանց պաշտոնների անձնագրերով:

17. Բաժնի աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը»:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան