Գլխավոր տեղեկություն
Номер
N 720-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2023
Дата вступления в силу
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 720-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածի 85-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) հաստատվում և վերաբաշխվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած ազգային փոքրամասնություններին պատկանող դիմորդների՝ անվճար մրցույթի արդյունքները՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հատկացրած տեղերի.

5) ըստ անհրաժեշտության և բուհերի առաջարկությունների հիման վրա՝ վերաբաշխվում են «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի տեղերը տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: