ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 370-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը և 54-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 11–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 139-143-րդ ենթակետերով՝
«139) միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախապատրաստում.
140) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրերի և թույլտվությունների տրամադրում, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դադարեցում և կասեցում.
141) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրում.
142) կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող նշանակում.
143) միջազգային և ՀՀ օրենսդրության պահանջներին առևտրային օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հավաստագրերի համապատասխանության ուսումնասիրություն:»։
2) 33-րդ կետի 9-րդ ենթակետում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչությունը և այդ կապակցությամբ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչությունն անվանափոխել երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության.
3) այդ կապակցությամբ՝
ա. 33-րդ կետի 9-րդ ենթակետի «երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչությունը» բառերով,
բ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով՝
«16) օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչությունը։»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
04.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |