Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 3767-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.10.2019
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
11.10.2019
Дата вступления в силу
12.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 հոկտեմբերի 2019 թ.

Հ. 3767-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Կառլենի Հակոբյանի, «Երևանի Խ.Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ Ռոբերտ Հովհաննեսի Մարտիրոսյանի և Նարինե Պարույրի Միրզոյանի, «Երևանի Ա.Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նունե Նվերի Մանուկյանի, «Երևանի Ա.Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Ռաֆիկի Մանուկյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 07.10.2019թ. հ. 12/88599 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Կառլենի Հակոբյանի, «Երևանի Խ.Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ Ռոբերտ Հովհաննեսի Մարտիրոսյանի և Նարինե Պարույրի Միրզոյանի, «Երևանի Ա.Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նունե Նվերի Մանուկյանի, «Երևանի Ա.Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Ռաֆիկի Մանուկյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 49-րդ կետի 5-րդ սյունակում «Հակոբյան Նաիրա Կառլենի» բառերը փոխարինել «Բաբայան Հասմիկ Սամվելի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան հ.66 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.

2) 50-րդ կետի 5-րդ սյունակում «Մարտիրոսյան Ռոբերտ Հովհաննեսի» բառերը փոխարինել «Մկրտչյան Անահիտ Գագիկի» բառերով, «Միրզոյան Նարինե Պարույրի» բառերը՝ «Առուստամյան Սոնա Գագիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի փաստաբան» բառերով, «Երևանի հ.157 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.

3) 76-րդ կետի 5-րդ սյունակում «Մանուկյան Նունե Նվերի» բառերը փոխարինել «Սարգսյան Լիանա Վահագնի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ա.Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի երիտասարդական ծրագրերի ղեկավար» բառերով.

4) 77-րդ կետի 5-րդ սյունակում «Մանուկյան Նաիրա Ռաֆիկի» բառերը փոխարինել «Հարությունյան Հովակիմ Ռազմիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ստ. Լիսիցյանի անվան հ.34 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան