«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 հունիսի 2017 թ. ք. Երևան |
N 234-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը», «ժ», «իե» և «իէ» ենթակետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել, որ ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1069-Ն որոշման դրույթներին համապատասխան «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:
(1-ին կետը խմբ. 07.03.23 N 72-Ն)
1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևին համապատասխան Հանձնաժողով են ներկայացնում սույն որոշման նույն կետով սահմանված պահանջի վերաբերյալ հաշվետվություն, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հանձնաժողովը փոխօգնության կարգով տրամադրում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին:
(1.1-ին կետը լրաց. 07.03.23 N 72-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Հավելված |
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
______թվականի______կիսամյակ
________________________________________________________________________
(ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)
1) |
|
|||
|
|
1. «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:
____________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
_____________________________ /անուն, ազգանուն/ |
Կ.Տ.
(առկայության դեպքում)