ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
13 նոյեմբերի 2018 թ. |
Հ. 3398-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 05.11.2018թ. հ.18/79470 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 132-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկա-վարժական խորհրդի ներկայա-ցուցիչ |
Ծնողական |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
132 |
«Երևանի Ա.Սախարովի անվան հ.69 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Բաբերյան Սիրվարդ Մինասի Սարգսյան Իրինա Նիկոլայի |
Հարությունյան Գայանե Հմայակի Պողոսյան Լևոն Սամվելի |
Եգորյան Սուսաննա Վլադիկի Բադալյան Հեղինե Վասիլի Անտոնյան Գայանե Համլետի |
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Չի աշխատում Երևանի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն |
Չիբուխչյան Սուսաննա Սմեիլի |
Երևանի հ.18 գրադարանի տնօրեն |
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |