Գլխավոր տեղեկություն
Номер
N 98-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
Թումանյան համայնքի ավագանի
Дата принятия
27.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.12.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 98-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն՝

1) Եկամուտների գծով՝ 285243.1 հազար դրամ,

2) Ծախսային գծով՝ 285243.1 հազար դրամ,

2. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային մասը ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:

6. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)՝ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 5-ի:

7. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ-9

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ս. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Թումանյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 98-Ն որոշման

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան