ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185) 7-րդ հոդվածում`
ա) «գ»-«ե» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.
դ) համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար.
ե) համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով`
«ժ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) 4-րդ մասի առաջին նախադասությունում «վաճառքի» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման» բառերով.
բ) 4-րդ մասի «ա» և «բ» կետերը «վաճառքի» բառից հետո լրացնել «(իրացման)» բառով.
գ) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000-200 000 դրամ:
6. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|