Գլխավոր տեղեկություն
Номер
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (29.09.2022-28.01.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2022
Дата вступления в силу
29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1114-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-246-Ն, «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-247-Ն, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-249-Ն և «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-287-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1114-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ ոստիկանություն

2022 թվականի

դեկտեմբերի 31

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի
ՀՕ-172-Ն օրենքի

8-րդ և 9-րդ հոդվածներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1114-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի
N 707-Ն

որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ոստիկանություն

2022 թվականի

հոկտեմբերի 30

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Հայաստանի

Հանրապետության

քրեական օրենսգրքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2022 թվականի

հունիսի 9-ի
ՀՕ-240-Ն

օրենքի 53-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 1114-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-246-Ն, «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-247-Ն, «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-249-Ն ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՀՕ-287-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2023 թվականի

հունիսի 10

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 47-րդ

հոդվածի 3-րդ մաս

2.

«Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2023 թվականի

հունիսի 10

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մաս

3.

«Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 30

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մաս


ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մաս


ՀՀ

քրեակատարողական

օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մա4

4.

«Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 30

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 10-րդ մաս

5.

«Հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապա- հովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդա- մթերքի չափաբաժինները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն


ՀՀ

առողջապահության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 10

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդա- մթերքի օրական միջին և մեկը մյուսով փոխա- րինելու չափաբաժինները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

հոկտեմբերի 30

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 7-րդ մաս

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն


ՀՀ

առողջապահության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 7-րդ մաս


ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մաս

«Ձերբակալված և

կալանավորված անձանց պահելու

մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի
ՀՕ-249-Ն

օրենքի 15-րդ հոդված

8.

«Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն


ՀՀ

առողջապահության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մաս


«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի
ՀՕ-249-Ն

օրենքի 15-րդ հոդված

9.

«Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

դեկտեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր

10.

«Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից դատապարտյալի օգտվելու

կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

հոկտեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական

օրենսգրքի 133-րդ հոդվածի 15-րդ մաս

11.

«Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

քրեակատարողական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մաս

12.

«Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 30

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-287-Ն օրենքի

1-ին հոդված


«Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-247-Ն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ


ՀՀ

քրեակատարողական

օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մաս

13.

«Հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2022 թվականի

նոյեմբերի 1

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի
ՀՕ-247-Ն

օրենքի 7-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2023, N 88-Ա 28.01.2023, N 1114-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան