Գլխավոր տեղեկություն
Номер
N 531-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.07.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.07.2022
Дата вступления в силу
27.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 531-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 27,338,700 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ-ի ուսումնական գործընթացի արդիականացմանն աջակցություն - երկրորդ փուլ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 531-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 2022 թ․ օգոստոսին։ Ծրագրի երկրորդ փուլում, որը տևելու է մինչև տարեվերջ, նախատեսվում է լաբորատոր սարքավորումների ձեռքբերում և ներկրում, որոնք նվիրաբերվելու են ԵՊՀ-ին։

2․

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող.

Նյու Յորք, NY 10022-1112

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479)

5․

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն

6․

Ծրագրի բյուջեն

27 338 700 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928)

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

- Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում Հայաստանի տարածքում՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը՝ 16 436 000 դրամի չափով,

- Լաբորատոր սարքավորումների ներկրում՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից 2022 թ․ դեկտեմբերի 30-ը՝ 10 902 700 դրամի չափով

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում՝ 16 436 000 դրամ՝ առանց ԱԱՀ

- Լաբորատոր սարքավորումների ներկրում արտերկրից՝ 10 902 700 դրամի չափով՝ առանց ԱԱՀ

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

26.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ