ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 217 |
քաղ. Մոսկվա |
ՀՈՒՄ ՌԵՏԻՆԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳԻԾԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հում ռետինային խառնուրդի պատրաստման տեխնոլոգիական գիծը՝ կազմված հետևյալ բաղադրամասերից (սարքերից, ագրեգատներից, մեխանիզմներից)՝
կաուչուկի և ռետինային խառնուրդի հեղուկ բաղադրիչների պահպանման, դոզավորման և մատուցման համար սարքավորում.
ռետինային խառնուրդի փոշու բաղադրիչների պահպանման, դոզավորման և մատուցման համար սարքավորում.
կաուչուկի, ռետինային խառնուրդի հեղուկ և փոշենման բաղադրիչների նախնական խառնման համար նախատեսված փակ ռոտորային ռետինախառնիչ.
ռետինային խառնուրդի բաղադրիչների հետագա խառնման, դրա տաքացման, պլաստիկացման և ժապավենի տեսքով ձև հաղորդելու համար նախատեսված հորիզոնական բաց երկռոտորային խառնիչներ (գլանաձև ռոտորներ).
ժապավենային փոխադրիչներ,
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8477 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: