ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 937-Ա
ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)` «Գնումներ, բարեվարքություն, կառավարում, թափանցիկություն» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի՝ Ալբանիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ալբանիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
16.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |