Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 209
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.12.2019
Дата вступления в силу
05.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 209

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՑԻՆԿԱՊԱՏ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի ծագում ունեցող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7210 49 000 1, 7210 49 000 9, 7210 61 000 0, 7212 30 000 0, 7212 50 610 0 և 7225 92 000 0 ծածկագրերով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ սառնագլոցված հարթ գլանվածքի և շիկագլոցված գլանվածքի նկատմամբ, որը ցինկապատված է շիկացման եղանակով, գալվանական կամ այլ պատվածքով ալյումինացինկային համաձուլվածքներով՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի համար սահմանելով 5 տարվա գործողության ժամկետ:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքի մասով, որն արտադրվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկում նշված արտադրողների կողմից, ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների հայտարարատուի մոտ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ արտադրողի հավաստագրի առկայության դեպքում, որն ստորագրվել է համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և մաքսային մարմին ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս դրանում այդ հավաստագրի մասին տեղեկություններ հայտագրելու դեպքում:

3. Հավանություն տալ արտադրողների կողմից սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններ ուղարկել սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների տպվածքների նմուշները.

վերահսկողություն իրականացնել սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում մոնիթորինգ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքի գների նկատմամբ՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակներով:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի դեկտեմբերի 3-ի

թիվ 209 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի՝ ցինկապատ գլանվածքի նկատմամբ

 

Ծագման երկիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

 

Angang Steel Company Limited (Tiexi District, Anshan City, Liaoning Province, 114021, China)

17,00

Shandong Esdawn Metal Technology Development Co., Ltd. (Economic Development Zone, Boxing County, Shandong Province, China)

15,12

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Xinjiang Bayi Iron & Steel Co., Ltd. (Xingang Rd., Toutunhe District, Urumqi, Xinjiang, China)

14,39

DongE Yike Panel Co., Ltd. (South of Changjiang 1st Road, East of Xiangjiang Road, DongE Industrial Park DongE County, Liaocheng City, Shandong Province, China)

12,69

Shandong Sino Steel Co., Ltd. (5th Floor, Building 22, Shuiyue City, Chengyang District, Qingdao, China)

14,93

Gansu Jiu Steel Group Hongxing Iron And Steel Co., Ltd. (No. 12, Xiongguan East Road, Jiayuguan City, Gansu Province, China)

14,93

Dalian Posco Co., Ltd (Zhenpeng Industrial City 1-4-5, Dalian ETDZ, Liaoning Province, China)

14,93

այլ

17,00

Ուկրաինա

«Իլյիչի անվան Մարիուպոլի մետալուրգիական կոմբինատ» մասնավոր բաժնետիրական ընկերություն (87504, Ուկրաինա, Դոնեցկի մարզ, քաղաք Մարիուպոլ, Լևչենկոյի փողոց, տ. 1)

23,90

այլ

23,90

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի դեկտեմբերի 3-ի

թիվ 209 որոշման

 

ՑԱՆԿ

 

այն արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հաստատվել են

 

Արտադրողը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը

1. Angang Steel Company Limited (Tiexi District, Anshan City, Liaoning Province, 114021, China)

2019 թվականի նոյեմբերի 29-ի № ՆՇՊԴ-307կոնֆ/АD-26

2. Shandong Esdawn Metal Technology Development Co., Ltd. (Economic Development Zone, Boxing County, Shandong Province, China)

2019 թվականի նոյեմբերի 29-ի  № ՆՇՊԴ-308կոնֆ/AD-26

3. Xinjiang Bayi Iron & Steel Co., Ltd. (Xingang Rd., Toutunhe District, Urumqi, Xinjiang, China)

2019 թվականի նոյեմբերի 29-ի  № ՆՇՊԴ-306կոնֆ/AD-26

4. DongE Yike Panel Co., Ltd. (South of Changjiang 1st Road, East of Xiangjiang Road, DongE Industrial Park DongE County, Liaocheng City, Shandong Province, China)

2019 թվականի նոյեմբերի 29-ի  № ՆՇՊԴ-309կոնֆ/АD-26

5. Gansu Jiu Steel Group Hongxing Iron And Steel Co., Ltd. (No. 12, Xiongguan East Road, Jiayuguan City, Gansu Province, China)

2019 թվականի նոյեմբերի 29-ի  № ՆՇՊԴ-310կոնֆ/АО-26

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի դեկտեմբերի 3-ի

թիվ 209 որոշման

 

(ձև)

 

Արտադրողի հավաստագիրը

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն)

6. Հաշիվ-ապրանքագիրը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Ապրանքի մասին տեղեկությունները

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զուտ քաշը (տոննա)

Արժեքը (ԱՄՆ դոլար)

Արժեքը (ԱՄՆ դոլար)

         

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների վաճառքը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով, կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ճշգրիտ։

_________________
(ամսաթիվը)

________________________
(պաշտոնը)

______________
(ստորագրությունը)

___________________
(Ա.Ա.Հ.-ն)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ.

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով՝ տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետն այն տրամադրելու օրվանից կազմում է 90 օրացուցային օր:

3. Հավաստագրի 4–րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8–րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9–րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի տպվածքների նմուշներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան