ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2022 թվականի N 18-Ն
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,83-րդ հոդվածով , «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով , 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեն`
1. Եկամուտների գծով 5566720.983 հազար դրամ, այդ թվում
1.1) Վարչական մաս
ա . սեփական եկամուտներ՝ 1598433.534 հազար դրամ
բ . պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա 1932990.8 հազար դրամ
գ. այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 5882.9 հազար դրամ
դ. պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ՝ 5561.4 հազար դրամ
1.2 ) Ֆոնդային մաս
ա. վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 240000.0 հազար դրամ
բ. ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ ՝ 834106.868 հազար դրամ
գ . հողի օտարումից մուտքեր ՝ 700000.0 հազար դրամ
դ. այլ գույքի օտարումից մուտքեր 44000.0 հազար դրամ
ե. պետական բյուջից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 205745.481 հազար դրամ
զ .վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե 635406.723 հազար դրամ
2. ծախսերի գծով ՝ 5566720.983 հազար դրամ
3. Հաստատել Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտներն, ըստ գործառնական դասակարգման համաձայն թիվ 1 հավելվածի
4. Հաստատել Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն թիվ 2 և թիվ 3 հավելվածների
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -17 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Կ. ՄԿՐՏՉՅԱՆ |
(հավելվածները փոփ. 11.05.22 N 97-Ն, 10.06.22 N 128-Ն, 11.07.22 N 181-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: