ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2019 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԳՐԱՖԻՏԱՎՈՐՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրով դասակարգվող գրաֆիտավորված էլեկտրոդների առանձին տեսակների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով։
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրով դիրքը լրացնել «51Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 51Դ ծանոթագրությամբ՝
«51Դ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 29 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: