Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 206
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.12.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
20.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 206

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 206 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ կետով՝

«47. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ (ձև թիվ 47) (կցվում է)։»:

2. Նշված որոշմամբ հաստատված` Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը լրացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատով (ձև թիվ 47)՝ հետևյալ բովանդակությամբ՝

 

«Ձև թիվ 47

 

1. Մատակարարման նկարագրությունը

1.8. Սերտիֆիկատ թիվ ________

1.1. Բեռն ուղարկողի անվանումըև հասցեն`

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ

1.2. Բեռն ստացողի անվանումըև հասցեն`
1.3. Բեռի խմբաքանակում սերմնահեղուկի չափաբաժինների քանակը՝
1.4. Տեղերի (բեռնարկղերի) քանակը՝

1.9. Ապրանքի ծագման երկիրը՝

1.5. Տրանսպորտային բեռնարկղի վրա զետեղված կապարակնիքի մականշվածքը՝

1.10. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.6. Տրանսպորտը՝

(Ինքնաթիռի չվերթի համարը, օդանավի անվանումը, վագոնի, ավտոմեքենայի համարը)

1.11. Արտահանող երկրի՝ սերտիֆիկատը տրամադրած հաստատությունը՝

 

1.7. Տարանցման երկիրը (երկրները)՝

1.12. Մաքսային սահմանով ապրանքների անցակետը՝

2. Սերմնահեղուկի ծագումը

 

2.1. Սերմնահեղուկի դոնոր-ճագարի (ների) պահման վայրի հասցեն՝

 

2.2. Վարչատարածքային միավորը՝

3. Տեղեկատվություն սերմնահեղուկի դոնոր-ճագարների մասին

Համարը՝ ը/կ

Մականունը

Նույնականացման համարը

Ծննդյան ամսաթիվը

Ցեղատեսակը

Սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը

Սերմնահեղուկով փորձանոթները

մականշվածքը

չափաբաժինների քանակը

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

Ավելի քան 5 կենդանիներից վերցված սերմնահեղուկի փոխադրման դեպքում կազմվում է ցուցակ, որն ստորագրվում է արտահանվող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է:

4. Առողջական վիճակի մասին տեղեկատվություն

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, սույնով հավաստում եմ հետևյալը՝

4.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկն ստացվել է առողջ կենդանիներից այնպիսի շինություններում, որտեղ կան պայմաններ՝ սերմնահեղուկը վերցնելու, այն հետազոտելու, մշակելու, կոնսերվացնելուև պահելու համար:

Սերմնահեղուկի դոնոր-ճագարներն ունեն պահման այնպիսի վայրերի ծագում, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝ ճագարների հեմոռագիկ հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում, ինչը հաստատվում է շճաբանական (սերոլոգիական) հետազոտության արդյունքներով՝

միկսոմատոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում:

4.2. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները պատվաստված չեն ճագարների հեմոռագիկ հիվանդության դեմ վերջին 12 ամսվա ընթացքում։

4.3. Սերմնահեղուկի դոնոր-ճագարներն ունեն պահման այնպիսի վայրերի ծագում, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն։

4.4. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ 30 օրվա ընթացքում հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում ճագարների հեմոռագիկ հիվանդության մասով բացասական արդյունքներով (նշել լաբորատորիայի անվանումը, հետազոտության ամսաթիվն ու մեթոդը)։

4.5. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 30 օր առաջ չեն օգտագործվել բնական սերմնավորման համարև գտնվել են դրա հնարավորությունը բացառող պայմաններում:

4.6. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ ենթարկվել են կլինիկական զննման՝ ջերմաչափմամբ։

4.7. Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։

4.8. Սերմնահեղուկը վերցվել, պահվել և փոխադրվում է ՄՀԲ-ի Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի ցուցումներին համապատասխան:

Վայրը___________

 

Ամսաթիվը___________

Կնիքը

Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը_________________________________

Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը___________________________________________________________________

 

Ծանոթագրություններ․

1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:
2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերենով, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերենով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: