Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 115
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.09.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.09.2021
Дата вступления в силу
16.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 48-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինների ցանկի IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ, որոնց լիազորված ներկայացուցիչներն ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում՝

«IV. Ղրղզստանի Հանրապետությունից՝

1. Ղրղզստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարություն:

2. Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարություն:

3. Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն:

4. Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն:

5. Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն:

6. Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայություն:

7. Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարության անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: