անդամ պետությունների տարածքներում հետևյալ բոլոր գործողությունների իրականացում (ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում)<6>՝
թափքի (խցիկի) եռակցում (400 բալ).
թափքի (խցիկի) ներկում (500 բալ).
թափքի (խցիկի) դետալների դրոշմում՝
դրոշմում (սև թափքի ընդհանուր զանգվածի տոկոս)՝ 30 տոկոսից ոչ պակաս (100 բալ՝ բացի ավտոբուսներից).
դրոշմում (սև թափքի ընդհանուր զանգվածի տոկոս)՝ 50 տոկոսից ոչ պակաս (200 բալ՝ բացի ավտոբուսներից).
դրոշմում (սև թափքի ընդհանուր զանգվածի տոկոս)՝ 70 տոկոսից ոչ պակաս (300 բալ՝ բացի ավտոբուսներից).
անդամ պետությունների արտադրության մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ առկայության դեպքում)՝ թափքի (խցիկի) ընդհանուր զանգվածի 70 տոկոսից ոչ պակաս (200 բալ).
ներքին այրման շարժիչ՝
հավաքում՝ ներառյալ ծնկավոր լիսեռի ու շարժաթևային-մխոցային խմբի տեղադրումը, ստուգիչ փորձարկումների անցկացում (25 բալ).
գլանների բլոկների մշակում և անդամ պետությունների արտադրության գլանների բլոկների նախապատրաստվածքների օգտագործում (95 բալ).
ծնկավոր լիսեռների մշակում և անդամ պետությունների արտադրության ծնկավոր լիսեռների նախապատրաստվածքների օգտագործում (95 բալ).
բաշխիչ լիսեռների մշակում և անդամ պետությունների արտադրության բաշխիչ լիսեռների նախապատրաստվածքների օգտագործում (95 բալ).
գլանների բլոկի գլխիկի մշակում և անդամ պետությունների արտադրության գլանների բլոկի գլխիկի նախապատրաստվածքների օգտագործում (95 բալ).
մխոցային խմբի մշակում (40 բալ).
անդամ պետությունների արտադրության մխոցների նախապատրաստվածքների օգտագործում (25 բալ).
անդամ պետությունների արտադրության օղակների նախապատրաստվածքների օգտագործում (20 բալ).
անդամ պետությունների արտադրության առանցքամատների նախապատրաստվածքների օգտագործում (10 բալ).
քարշային էլեկտրաշարժիչ, հիբրիդային շարժիչով էլեկտրամոբիլ
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (100 բալ).
կարտերային և կորպուսային դետալների մշակում (200 բալ).
ռոտորների և ստատորների պատրաստում (200 բալ).
փոխանցումների փոխարկման մեխանիկական տուփ և կցորդում՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (30 բալ). կորպուսի մեխանիկական մշակում և ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում (ձուլում) (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (120 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (70 բալ)). լիսեռների և ժանանիվների մեխանիկական մշակում ու ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության լիսեռների և ժանանիվների նախապատրաստվածքների օգտագործում (300 բալ).
կարտերի ու կցորդման սկավառակների մեխանիկական մշակում և ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության կարտերի և կցորդման սկավառակների նախապատրաստվածքների օգտագործում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (150 բալ),
էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (100 բալ)).
փոխանցումների փոխարկման ավտոմատ տուփ (փոխանցումների փոխարկման հիդրոմեխանիկական ավտոմատ տուփ, փոխանցումների փոխարկման ռոբոտացված ավտոմատ տուփ)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (30 բալ).
կորպուսի մեխանիկական մշակում և ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում (ձուլում) (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (120 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (70 բալ)).
լիսեռների և ժանանիվների մեխանիկական մշակում ու ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության լիսեռների և ժանանիվների նախապատրաստվածքների օգտագործում (300 բալ).
կցորդման սկավառակների մեխանիկական մշակում և ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության կցորդման սկավառակների նախապատրաստվածքների օգտագործում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (150 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (100 բալ)).
վարիատոր՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (30 բալ).
կորպուսի մեխանիկական մշակում և ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում (ձուլում) (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (120 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (70 բալ)).
լիսեռների և ժանանիվների մեխանիկական մշակում ու ջերմամշակում, անդամ պետությունների արտադրության լիսեռների և ժանանիվների նախապատրաստվածքների օգտագործում (300 բալ).
շփական սկավառակների պատրաստում, անդամ պետությունների արտադրության շփական սկավառակների նախապատրաստվածքների օգտագործում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (150 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (100 բալ)).
շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (75 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (75 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (75 բալ).
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագում ունեցող նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 80 տոկոսից ոչ ավելի (75 բալ).
ավտոմոբիլի դինամիկ կայունացման էլեկտրոնային համակարգի և հակաարգելափակման համակարգի կառավարման բլոկներ, հիդրոբլոկ (մոդուլարար)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (30 բալ).
կորպուսի մեխանիկական մշակում, հավաքում և հիդրոբլոկի (մոդուլարարի) ստուգիչ փորձարկումների անցկացում (60 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում) (20 բալ).
անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (30 բալ).
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագում ունեցող նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 80 տոկոսից ոչ ավելի (50 բալ).
փոխհաղորդակի կառավարման էլեկտրոնային բլոկ՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (50 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (50 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (50 բալ).
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագում ունեցող նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 80 տոկոսից ոչ ավելի (50 բալ).
թափքային էլեկտրոնիկայի կառավարման էլեկտրոնային բլոկ՝

սարքերի համակցության կառավարման բլոկ՝

տելեմատիկ համակարգերի և «միացված ավտոմոբիլ» ոլորտի համակարգերի բաղադրիչներ՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (50 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (50 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (50 բալ).
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագում ունեցող նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 80 տոկոսից ոչ ավելի (50 բալ).
արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգեր (սարքվածքներ)՝
արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի գործառույթով սարքվածքներ և արբանյակային նավիգացիայի ապարատուրա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքների մասով այն պահանջների կատարում, որոնք սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 018/2011), մասնավորապես՝ անդամ պետության իրավաբանական անձ հարկային ռեզիդենտի մոտ հետևյալի առկայությունը՝
այն ծավալով կոնստրուկտորական, տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքների կամ այլ օրինական հիմքերի, որով հաստատվում է համապատասխան ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման հնարավորությունը՝ 5 տարուց ոչ պակաս ժամկետով՝ պատրաստի արտադրատեսակի վերաբերյալ մասնագրին համապատասխան, որը պարունակում է պատրաստի արտադրատեսակի մասով տեխնիկական պայմանները, մասնագիրը՝ հավաքման միավորների ու դետալների նշմամբ, շահագործման ուղեցույցը (հրահանգը), արտադրատեսակի բաժանման սխեման, էլեկտրական գործառական սխեման, տեխնոլոգիական հրահանգը, Gerber նիշքերը (տպատախտակի հետագծում ու տարրերի տեղակայման սխեման), համալրողների ցանկը.
5 տարուց ոչ պակաս ժամկետով սխեմատեխնիկական լուծման համար ներկառուցված միկրոծրագրային ապահովումն օգտագործելու, վերամփոփելու, արդիականացնելու, փոփոխելու մասով սեփականության իրավունքների կամ այլ օրինական հիմքերի, այդ թվում՝ ծրագրային փաստաթղթերի լրակազմի, որը ներառում է ծրագրերի տեքստերի (ելակետային ծածկագրերի) ու երկուական միկրոկոդ նիշքերի լրակազմը, ներկառուցված միկրոծրագրային ապահովման բանաքաղության (կոմպիլյացիայի) ու հավաքման և ապրանքի կազմում դրա երկուական ձևի տեղադրման ուղեցույցը (25 բալ).
անդամ պետությունների տարածքներում հետևյալ տեխնոլոգիական գործողությունների անցկացման մասով պահանջների կատարում՝
էլեկտրոնային բաղադրիչային բազայի բոլոր տարրերի հավաքում և մոնտաժում տպատախտակի վրա (այն տպատախտակների համար, որոնք իրենց կազմում պարունակում են կենտրոնական պրոցեսորներ) (10 բալ).
սխեմատեխնիկական լուծման համար միկրոծրագրային ապահովման էներգաանկախ հիշողության մեջ գրանցում (10 բալ).
պատրաստի ապրանքի հավաքում և մոնտաժում (10 բալ).
պատրաստի արտադրատեսակին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության տեխնիկական հսկողության անցկացում (10 բալ).
պատրաստի արտադրատեսակի հատկությունների քանակական և որակական բնութագրերի հսկողության անցկացում (10 բալ).
անդամ պետություններից մեկի տարածքում սպասարկման կենտրոնի առկայություն և արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագում ունեցող համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանման մասով բոլոր պահանջների կատարում (25 բալ).
վարորդին օգնություն ցուցաբերելու համակարգեր՝
տեսախցիկ (կորպուսային արտադրատեսակների պատրաստում, հավաքում, ստուգիչ փորձարկումների անցկացում) (80 բալ).
ռադար (չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա, կորպուսային արտադրատեսակների պատրաստում, հավաքում, ստուգիչ փորձարկումների անցկացում, ստուգաճշտում) (80 բալ).
լիդարներ (չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա, կորպուսային արտադրատեսակների պատրաստում, հավաքում, ստուգիչ փորձարկումների անցկացում, ստուգաճշտում) (80 բալ).
կառավարման բլոկ (չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա, կորպուսային արտադրատեսակների պատրաստում, հավաքում, ստուգիչ փորձարկումների անցկացում, ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով) (90 բալ).
տվիչներ (առաջնային կերպափոխիչների պատրաստում, կորպուսային արտադրատեսակների պատրաստում, հավաքում, ստուգիչ փորձարկումների անցկացում, ստուգաճշտում) (90 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (80 բալ).
քարշային մարտկոց (բացի ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոցներից)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (150 բալ). հանդերձանքի պատրաստում, կորպուսի դետալների դրոշմում (ձուլում) (150 բալ).
բջիջների պատրաստում, հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (100 բալ).
կառուցվածքի մշակում, ծրագրային ապահովման մշակում և անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում (200 բալ).
գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ (անդամ պետությունների իրավաբանական անձանց կողմից անդամ պետությունների տարածքներում իրականացվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար ծախսերի ծավալը կազմում է 400 բալ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար ծախսերի՝ հասույթի ծավալից յուրաքանչյուր 1 տոկոսի համար) <7>.
շրջանակներ՝
եռակցման և հավաքման գործողությունների կատարում (15 բալ).
դրոշմում (շրջանակի ընդհանուր զանգվածի տոկոս)՝ 90 տոկոսից ոչ պակաս (30 բալ).
անդամ պետությունների մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ առկայության դեպքում)՝ շրջանակի ընդհանուր զանգվածի 60 տոկոսից ոչ պակաս (40 բալ).
ենթաշրջանակներ (ներառյալ թափքին ամրացվող առջևի և հետևի լայնադրակները, որոնց վրա մոնտաժվում են կախոցի բաղադրիչները) (բացի բեռնատար ավտոմոբիլներից)՝
եռակցման և հավաքման գործողությունների կատարում (15 բալ).
ենթաշրջանակի ընդհանուր զանգվածի 65 տոկոսից ոչ պակաս դրոշմում (30 բալ).
անդամ պետությունների մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ առկայության դեպքում)՝ ենթաշրջանակի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (40 բալ).
էքստերիեր (պոլիմերային և պոլիմերային կոմպոզիցիոն արտադրատեսակներ)՝
թափարգելի պատրաստում (հիմնական արտադրատեսակ՝ առանց քրոմապատված դետալների) (20 բալ).
սպոյլերների, արտաքին պանելների պատրաստում (ներառյալ թափքի կախովի տարրերը) (20 բալ).
անդամ պետությունների պոլիմերային հումքի օգտագործում (թափարգելի արտադրության ժամանակ)՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 50 տոկոսից ոչ պակաս (15 բալ).
անդամ պետությունների պոլիմերային հումքի օգտագործում (սպոյլերների, արտաքին պանելների արտադրության ժամանակ)՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 50 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
ղեկային համակարգ՝
առանց ուժեղարարի կամ ներկառուցված ուժեղարարով ղեկային մեխանիզմի հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (50 բալ).
ղեկային մեխանիզմի կորպուսային դետալների պատրաստում (60 բալ).
առանց ուժեղարարի կամ ներկառուցված ուժեղարարով ղեկասյունակի հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (25 բալ).
ղեկային կառավարման ուժեղարարի հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (չներկառուցված, առանձին)՝ ներառյալ պոմպը և հիդրոգլանները (25 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) և համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ղեկային համակարգի գնի 50 տոկոսից ոչ ավելի (ներառյալ դարձկեն լծակը, հոդակապերն ու ղեկային կառավարման ձգաձողերը, արորիկը, ղեկային կառավարման պոմպը, ղեկային մեխանիզմը, ղեկային սյունակը, ղեկային կառավարման ուժեղարարը, հիդրոգլանը) (40 բալ).
արգելակման համակարգ՝
առջևի սռնու արգելակման սկավառակների (թմբուկների) պատրաստում (ձուլում և մեխանիկական մշակում) (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (10 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (20 բալ)).
հետևի սռնու արգելակման սկավառակների (թմբուկների) պատրաստում (ձուլում և մեխանիկական մշակում) (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (10 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (20 բալ)).
արգելակման մեխանիզմների պատրաստում (ձուլում և մեխանիկական մշակում), հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (10 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (20 բալ)).
վակուումային կամ հիդրավլիկ ուժեղարարի (ներառյալ գլխավոր արգելակման գլանը), արգելակման խցիկների, արգելակման ծորանի հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց) (10 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (20 բալ)).
կախոց կամ պնևմակախոց՝
կախոցի լծակների պատրաստում (ձուլում, կռում, եռակցում) (ներառյալ հետևի հեծանը, մետաղաձողերը, ռեակտիվ ձգաձողերը) (20 բալ).
զսպանակների, զսպանների պատրաստում (20 բալ).
կայունարարների պատրաստում (ճկում, դրոշմում), հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (20 բալ).
պնևմատիկ առաձգական տարրերի պատրաստում, հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (20 բալ).
մեղմիչների պատրաստում, հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (20 բալ).
կամրջակներ և կամրջակների ռեդուկտորներ՝
կարտերային դետալների մշակում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (50 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (25 բալ)).
լիսեռների ու ժանանիվների մշակում (ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոց և հիբրիդային ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (50 բալ), էլեկտրական ուժային կայանքով ավտոտրանսպորտային միջոց (25 բալ)).
կարդանային փոխանցումներ (շարժաբեր լիսեռներ, անհավասար և հավասար անկյունային արագությունների հոդակապեր)՝
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (40 բալ).
փոխանցումների փոխարկման տուփի (վարիատորի) առանցքակալներ և կունդի առանցքակալներ՝
դետալների հավաքում, մեխանիկական մշակում և ջերմամշակում (50 բալ).
անդամ պետությունների մետաղի օգտագործում՝ բաղադրիչի ընդհանուր զանգվածի 50 տոկոսից ոչ պակաս (50 բալ).
անիվներ (անվասկավառակներ)՝
անդամ պետությունների մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ առկայության դեպքում)՝ բաղադրիչի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
դողեր՝
պատրաստում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների հումքի օգտագործում՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 60 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
բարձրավոլտ համակարգ (ինվերտորներ) (բացի ներքին այրման շարժիչով ավտոտրանսպորտային միջոցներից)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (100 բալ).
հանդերձանքի պատրաստում, կորպուսի դետալների դրոշմում (ձուլում) (100 բալ).
կառուցվածքի մշակում, ծրագրային ապահովման մշակում և անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում (100 բալ).
վառելիքի բաք (բացի էլեկտրամոբիլներներից)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
կորպուսի դետալների պատրաստում (դրոշմում, ձուլում, փչովի կաղապարում) (10 բալ).
անդամ պետությունների հումքի օգտագործում՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 30 տոկոսից ոչ պակաս (15 բալ).
բալոններ՝ սեղմված բնական գազի համար (բացի էլեկտրամոբիլներից)՝
պատրաստում (հավաքում) և ստուգիչ փորձարկումների անցկացում (15 բալ).
լեյների (կորպուսի) պատրաստում (35 բալ).
անդամ պետությունների հումքի օգտագործում՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (50 բալ).
կրիոգեն բաքեր՝ հեղուկացված բնական գազի համար (բացի էլեկտրամոբիլներից)՝
պատրաստում (հավաքում) և ստուգիչ փորձարկումների անցկացում (15 բալ).
ներքին գլանի, արտաքին կորպուսի, բաքի արմատուրի պատրաստում (35 բալ).
անդամ պետությունների հումքի օգտագործում՝ արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (50 բալ).
սարքավորումներ՝ շարժիչի սնուցման համար (բացի էլեկտրամոբիլներից)՝
ցածր ճնշման վառելիքային ապարատուրա՝ բենզինային շարժիչների համար (վառելիքի ներցայտում ներթող խողովակաշարի մեջ)՝
անդամ պետությունների արտադրության բոցամուղների և վառելիքային կուտակիչի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության վառելիքային կուտակիչի և բոցամուղի կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում, ճշգրիտ բաղադրիչների պատրաստում) (100 բալ).
բարձր ճնշման վառելիքային ապարատուրա՝ բենզինային շարժիչների համար (վառելիքի անմիջական ներցայտում գլանի մեջ)՝
անդամ պետությունների արտադրության բարձր ճնշման վառելիքային պոմպերի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության բարձր ճնշման վառելիքային պոմպերի կորպուսի և լիսեռի նախապատրաստվածքների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում, ճշգրիտ բաղադրիչների պատրաստում) (50 բալ).
անդամ պետությունների արտադրության բոցամուղների և վառելիքային կուտակիչի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության վառելիքային կուտակիչի և բոցամուղի կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում, ճշգրիտ բաղադրիչների պատրաստում) (50 բալ).
վառելիքային ապարատուրա՝ դիզելային շարժիչների համար՝
անդամ պետությունների արտադրության բարձր ճնշման վառելիքային պոմպերի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության բարձր ճնշման վառելիքային պոմպերի կորպուսի և լիսեռի նախապատրաստվածքների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում, ճշգրիտ բաղադրիչների պատրաստում) (50 բալ).
անդամ պետությունների արտադրության բոցամուղների կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության կորպուսի և փոշեցրի նախապատրաստվածքների օգտագործում, անդամ պետությունների արտադրության էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում, ճշգրիտ բաղադրիչների պատրաստում) (50 բալ).
անդամ պետությունների արտադրության բարձր ճնշման վառելիքամուղների և վառելիքային կուտակիչի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության նախապատրաստվածքների օգտագործում) (40 բալով).
վառելիքային ապարատուրա՝ գազային շարժիչների համար՝
անդամ պետությունների արտադրության բոցամուղների և ռեդուկտորի կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում, անդամ պետությունների արտադրության ռեդուկտորի բաղադրիչների և բոցամուղի կորպուսի նախապատրաստվածքների օգտագործում, մեխանիկական մշակում և ջերմամշակում) (300 բալ).
անդամ պետությունների արտադրության ցածր ճնշման վառելիք մատուցող (լրացուցիչ վառելիք ներմղող) մոդուլի (պոմպի) կիրառում (հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում) (30 բալ).
տուրբոճնշակ (բացի էլեկտրամոբիլներից)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (10 բալ).
հիմնական դետալների մշակում (կորպուս, աշխատանքային անիվներ, լիսեռներ) (30 բալ).
անդամ պետությունների արտադրության կորպուսի, աշխատանքային անիվների, լիսեռների նախապատրաստվածքների օգտագործում (20 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 30 տոկոսից ոչ ավելի (30 բալ).
բանած գազերի արտածման համակարգ, չեզոքացման համակարգեր (բացի էլեկտրամոբիլներից)՝
բանած գազերի արտածման համակարգի եռակցում և հավաքում (սառը մասը) (20 բալ).
բանած գազերի արտածման համակարգի եռակցում և հավաքում (տաք մասը (չեզոքացուցիչ)), որպես կատալիզատոր՝ խեցեգործական բլոկների մակերևույթի վրա պատվածքների զետեղում (80 բալ).
շարժիչի հովացման համակարգի և շարժիչի ներթողման համակարգի ջերմափոխանակիչ սարքեր (ռադիատորներ, ներմղվող օդի հովացուցիչներ), խողովակներ՝
ռադիատորների հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (մեխանիկական տիպ) (5 բալ).
ռադիատորների հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (զոդման տիպ) (10 բալ).
խողովակների կտրում, ճկում, ռադիատորների հովացման կողերի ճկում (մեխանիկական տիպ) (5 բալ).
թիթեղների ձևում, ռադիատորների հովացման կողերի ճկում (զոդման տիպ) (10 բալ).
անդամ պետությունների ծագում ունեցող մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ կառուցվածքում առկայության դեպքում)՝ ռադիատորի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (5 բալ).
ներմղվող օդի հովացուցիչների հավաքում, եռակցում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
ներմղվող օդի հովացուցիչների դետալների (հովացման կողերի, թիթեղների կամ խողովակների) պատրաստում (5 բալ).
անդամ պետությունների ծագում ունեցող մետաղի օգտագործում (ներառյալ ալյումինը՝ կառուցվածքում առկայության դեպքում)՝ ներմղվող օդի հովացուցչի ընդհանուր զանգվածի 80 տոկոսից ոչ պակաս (5 բալ).
հովացման համակարգի խողովակների (ալյումինե, պողպատե, պոլիմերային կամ պոլիմերային կոմպոզիցիոն նյութերից) պատրաստում (5 բալ).
շարժաբեր շղթաներ (գազաբաշխիչ մեխանիզմի փոկ) (բացի էլեկտրամոբիլներից)՝
երրորդ երկրների՝ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (20 բալ).
շարժիչի կախոց՝
երրորդ երկրների՝ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (20 բալ).
յուղի պոմպ և հովացնող հեղուկի պոմպ՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
հիմնական դետալների մշակում (կորպուս, աշխատանքային անիվներ, լիսեռներ) (15 բալ).
անդամ պետությունների արտադրության կորպուսի, աշխատանքային անիվների, լիսեռների նախապատրաստվածքների օգտագործում (10 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 30 տոկոսից ոչ ավելի (10 բալ).
տաքացուցիչներ (ավտոմատ կերպով գործող անկախ օդային և հեղուկային ջեռուցիչներ, այդ թվում՝ նախագործարկային տաքացուցիչներ)՝
երրորդ երկրների՝ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (20 բալ).
լուսավորման և լուսային ազդանշանման էլեկտրական սարքեր՝
գլխավոր լույսի ցոլալապտերների կորպուսի դետալների դրոշմում (ձուլում) (10 բալ).
լուսավորման և լուսային ազդանշանման սարքերի կորպուսի դետալների դրոշմում (ձուլում) (5 բալ).
հանդերձանքի պատրաստում (5 բալ).
նստատեղեր՝
ծածկոցների և փափուկ տարրերի (լցանյութերի) պատրաստում (10 բալ).
նստատեղերի հիմնակմախքների եռակցում և հավաքում (10 բալ).
նստատեղերի ծածկոցների ու պաստառապատման համար նյութերի (գործվածք և (կամ) կաշի) պատրաստում (5 բալ).
անդամ պետությունների ալյումինային համաձուլվածքի օգտագործում (կառուցվածքում առկայության դեպքում) (5 բալ).
անդամ պետությունների օդափոխության, ջեռուցման և օդորակման համակարգ՝
օդափոխության, ջեռուցման և օդորակման համակարգի մոդուլի ձուլակաղապարում և հավաքում (10 բալ).
երրորդ երկրների՝արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (10 բալ).
օդորակման համակարգի ճնշակներ՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (10 բալ).
երրորդ երկրների՝արտադրության ժամանակ օգտագործված՝ նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (70 բալ).
ղեկանիվ՝
հիմնակմախքի պատրաստում ու ղեկանիվի ձուլում (փրփրալցոնում) (10 բալ).
ղեկանիվի պաստառապատում (5 բալ).
ղեկանիվի պաստառապատման համար անդամ պետությունների նյութերի կիրառում (5 բալ).
պաստառապատման արտադրատեսակներ և գործիքային պանել՝
առաստաղի, դռների, կանգնակների և հատակի պաստառապատման համար պաստառապատման արտադրատեսակների պատրաստում (կաղապարում, ձուլում) (10 բալ).
գործիքային պանելի համար ձուլված պոլիմերային դետալների պատրաստում (20 բալ).
էլեկտրամեխանիկական և էլեկտրոնային փոխարկիչներ, մանիպուլյատորներ, սեղմակոճակային խմբեր՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
կորպուսի դետալների դրոշմում (ձուլում) (15 բալ).
օժանդակ ինտելեկտուալ շարժաբերներ՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (10 բալ).
կառուցվածքի մշակում, ծրագրային ապահովման մշակում և անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում (30 բալ).
անվտանգության ամրագոտիներ՝
անվտանգության ամրագոտիների համար ժապավենների գործում և վերջնամշակում (10 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 30 տոկոսից ոչ ավելի (10 բալ).
անվտանգության բարձիկներ (բացի բեռնատար ավտոմոբիլներից)՝
անվտանգության բարձիկների համար նյութերի (գործվածքներ, ոչ գործվածքային նյութեր) պատրաստում (100 բալ).
հրափամփուշտների հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (50 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 30 տոկոսից ոչ ավելի (100 բալ).
հայելիներ՝
հայելիների հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
երրորդ երկրների՝արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ հայելիների գնի 50 տոկոսից ոչ ավելի (10 բալ).
բռնակներ, դռան ծխնիներ, դռները և բեռնախցիկները բացելու արտաքին կոճակներ, թափքի կախովի հանգույցների փականքներ և սահմանափակիչներ՝
թափքի կախովի հանգույցների փականքների հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (5 բալ).
երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) ու համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ յուրաքանչյուր բաղադրիչի գնի 50 տոկոսից ոչ ավելի (10 բալ).
ղեկային համակարգի կառավարման սարքեր (ղեկային համակարգի կառավարման էլեկտրոնային բլոկ, տվիչներ)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
պասիվ անվտանգության համակարգի կառավարման սարքեր (տվիչներ, պասիվ անվտանգության համակարգի կառավարման բլոկ) (բացի բեռնատար ավտոմոբիլներից)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
Տեղեկատվական ժամանցային համակարգի սարքեր, մուլտիմեդիայի համակարգ՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (20 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (20 բալ).
ավտոմոբիլի կախոցի կառավարման սարքեր (կառավարման բլոկ, տվիչներ)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
Լուսավորության կառավարման սարքեր՝

էլեկտրասնուցման կառավարման սարքեր (էլեկտրասնուցման կառավարման բլոկ, ցանցի լարումը կայունացնելու համար նախատեսված կարգավորիչ)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
կլիմայի կառավարման սարքեր (կառավարման բլոկ և տվիչներ)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
կոմուտացման և բաշխման սարքեր (կոմուտացման, տվյալների հոսքերի բաշխման ու կառավարման ազդանշանների համար նախատեսված էլեկտրոնային բլոկներ, երթուղիչ, տվյալների ձևաչափերի փոխարկման բլոկներ, անալոգային ազդանշանները թվային ազդանշանների փոխակերպելու բլոկներ, բաշխման (էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրաէներգիայի կոմուտացման) բլոկներ, էլեկտրոնային կառավարմամբ ապահովիչների բլոկներ, էլեկտրոնային կառավարմամբ ռելեների և ուժային էլեկտրոնային բանալիների բլոկներ, էլեկտրաէներգիայի բաշխման կառավարման էլեկտրոնային բլոկներ և այլն)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
տեսադիտման և տեսագրանցման կառավարման սարքեր՝

հարմարավետության գործառույթների կառավարման սարքեր՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
առանց բանալու մուտքի, վառքի սարքեր և հակաառևանգման համակարգ՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկների, հակաարգելափակման և ավտոմոբիլի դինամիկ կայունացման էլեկտրոնային համակարգի կառավարման բլոկների, սարքերի համակցության կառավարման բլոկների, փոխհաղորդակի կառավարման բլոկների, թափքի էլեկտրոնիկայի կառավարման բլոկների, տելեմատիկ համակարգերի և «միացված ավտոմոբիլ» ոլորտի համակարգերի, արտակարգ կանչի համակարգերի բլոկների գործառույթների ընդլայնման սարքեր (բլոկներ)՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
ավտոմոբիլի համակարգերի կառավարման սարքեր՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
պտուտագրիչներ և վարորդի վիճակի մոնիթորինգի այլ սարքեր՝
չիփ բաղադրիչների մակերեսային մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ).
անդամ պետությունների տպատախտակների օգտագործում (10 բալ).
ծրագրային ապահովման մշակում (ստուգաճշտումների անցկացում և կազմաձևման նիշքերի նախապատրաստում), անդամ պետության իրավաբանական անձի՝ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ամրագրում՝ ստուգաճշտումների և կազմաձևման նիշքերի ծավալով (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (10 բալ).
դիսփլեյներ, մոնիտորներ, տեղեկատվական պանելներ՝

շարժիչի կառավարման համակարգի բաղադրիչներ (էլեկտրոնային կառավարմամբ դրոսելային սահափական, գազի էլեկտրոնային ոտնակ, ներթող ուղիների երկարության փոխարկման մեխանիզմ, գազաբաշխիչ մեխանիզմի ֆազերի փոփոխման սարքվածք) (բացի էլեկտրամոբիլներից)՝
հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (10 բալ).
անդամ պետությունների համալրող արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ բաղադրիչի գնի 20 տոկոսից ոչ պակաս (30 բալ).
լաքաներկային նյութեր՝
տրանսպորտային միջոցների արտադրության ժամանակ անդամ պետությունների՝ սույն հավելվածի VIII բաժնով սահմանված պահանջները բավարարող լաքաներկային նյութերի օգտագործում (բացի ջրալուծելի նյութերից)՝ թափքի (խցիկի), շրջանակների, ենթաշրջանակների, էքստերիերի և կամրջակների դետալների համար օգտագործվող լաքաներկային նյութերի (բացի ջրալուծելի նյութերից) ընդհանուր զանգվածի 30 տոկոսից ոչ պակաս ծավալով (40 բալ).
տրանսպորտային միջոցների արտադրության ժամանակ անդամ պետությունների՝ սույն հավելվածի VIII բաժնով սահմանված պահանջները բավարարող լաքաներկային նյութերի օգտագործում (բացի ջրալուծելի նյութերից)՝ թափքի (խցիկի), շրջանակների, ենթաշրջանակների, էքստերիերի և կամրջակների դետալների համար օգտագործվող լաքաներկային նյութերի (բացի ջրալուծելի նյութերից) ընդհանուր զանգվածի 60 տոկոսից ոչ պակաս ծավալով (80 բալ).
տրանսպորտային միջոցների արտադրության ժամանակ անդամ պետությունների՝ սույն հավելվածի VIII բաժնով սահմանված պահանջները բավարարող ջրալուծելի լաքաներկային նյութերի օգտագործում (կիրառման դեպքում)՝ թափքի (խցիկի), շրջանակների, ենթաշրջանակների, էքստերիերի և կամրջակների դետալների համար օգտագործվող ջրալուծելի լաքաներկային նյութերի ընդհանուր զանգվածի 30 տոկոսից ոչ պակաս ծավալով (50 բալ).
տրանսպորտային միջոցների արտադրության ժամանակ անդամ պետությունների՝ սույն հավելվածի VIII բաժնով սահմանված պահանջները բավարարող ջրալուծելի լաքաներկային նյութերի օգտագործում (կիրառման դեպքում)՝ թափքի (խցիկի), շրջանակների, ենթաշրջանակների, էքստերիերի և կամրջակների դետալների համար օգտագործվող ջրալուծելի լաքաներկային նյութերի ընդհանուր զանգվածի 60 տոկոսից ոչ պակաս ծավալով (100 բալ).
կուտակչային մարտկոց՝ ներքին այրման շարժիչի գործարկման համար՝
ակտիվ զանգվածների պատրաստում, էլեկտրոդների համար վանդակի (հոսանատարի) պատրաստում (ձուլում, կամ գլոցում, կամ դրոշմում), կորպուսի պատրաստում (ձուլում), հավաքում և ստուգիչ փորձարկումների անցկացում (15 բալ).
անդամ պետությունների ծագում ունեցող նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի գնի 80 տոկոսից ոչ պակաս (5 բալ).
պոլիէստերային ֆիբրի պատրաստում (5 բալ) |