ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 260-Ա
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 27,596,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 260-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով, դպրոցներում երկարօրյա ենթակառուցվածքների ստեղծում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բաղրամյան 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքներ՝ կրթության բնագավառ։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
27,596,700 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքների դպրոցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են (կահավորվելու են) 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար 27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ. ընկած ժամանակահատվածում, 15,178,185 դրամ գումարի չափով: 2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար՝ 27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ. ընկած ժամանակահատվածում, 12,418,515 դրամ գումարի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 10,825,020 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում)։ 2. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 7,216,680 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում)։ 3. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 5,300,000 դրամ (հարկային արտոնություններ ակնկալվում են)։ 4. Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 4,255,000 դրամի չափով (հարկային արտոնություններ ակնկալվում են)։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- |
Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս գյուղերի համայնքապետարանները: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |