ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 997-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 29,321,630 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 29,321,630 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 997-Ա որոշման |
«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Համապատասխան կահույքի տրամադրում ՀՀ մարզային համայնքներին, Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիներին՝ սոցիալական աջակցության նպատակով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի մարզ՝ Արծվաբերդ բնակավայր, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր, Արագածոտնի մարզ՝ Օհանավան բնակավայր, Արմավիր մարզ՝ Ջանֆիդա բնակավայր, Բամբակաշատ բնակավայր, Գեղարքունիքի մարզ՝ Սևան բնակավայր, Մեծ Մասրիկ բնակավայր, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայր, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
29,321,630 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Տավուշի մարզ՝ Արծվաբերդ համայնքի մանկապարտեզ, Ներքին Կարմիրաղբյուր համայնքում բնակվող արցախցիներ, Արագածոտնի մարզ՝ Օհանավան համայնքի մանկապարտեզ, Բամբակաշատի համայնքի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Սևանի Զարթոնք մանկապարտեզ, Մեծ Մասրիկ համայնքում բնակվող արցախցիներ, Լոռու մարզ՝ Վանաձորի թիվ 5, թիվ 10, թիվ 31 մանկապարտեզներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
22.11.2021 թ. – 30.12.2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ - 22.11.2021թ. -30.11.2021թ կահույքի պատվիրում և պատրաստում, 20,525,140 ՀՀ դրամ 2 փուլ - 01.12.2021թ. -30.12.2021թ. կահույքի տեղադրում, 8,796,490 ՀՀ դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 22.10.2021 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Վարդանյան» ՍՊԸ-ի միջև: Կահույքի մատակարարման արժեքը՝ 29.321.630 ՀՀ դրամ` 1. Մանկական երկհարկանի մահճակալ - 212 հատ-10,748,400 դրամ 2. Ներքնակ - 454 հատ-2,397,120 դրամ 3. Խաղային կենտրոն - 56 հատ-1,369,200 դրամ 4. Պահարան - 230 հատ-3,607,200 դրամ 5. Ճաշասեղան – 117 հատ-2,019,250 դրամ 6. Մանկական աթոռակ - 424 հատ-2,989,200 դրամ 7. Նստարան - 30 հատ-387,800 դրամ 8. Աշխատասեղան - 18 հատ-641,300 դրամ 9. Աթոռ – 43 հատ –946,000 դրամ 10. Գրատախտակ - 14 հատ-259,000 դրամ 11. Սպորտային աստիճան - 2 հատ-120,000 դրամ 14. Խոհանոց - 3 հատ-1,736,160 դրամ 15. Բազմոց - 2 հատ-428,000 դրամ 16. Կողապահարան - 4 հատ-60,000 դրամ 17. Մահճակալ մետաղական - 12 հատ-1,453,000 դրամ 18․ Բեռնափոխադրումը՝ 160,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազ- մակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
|
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|