ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով.
բ) երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով.
բ) երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ | |||||||||
1. |
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի |
ՀԾԿՀ |
Բ |
Ա |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
2. |
ձայնային ծառայությունների մատուցում |
ՀԾԿՀ |
Պ |
Ա |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
3. |
շարժական կապի ծառայությունների մատուցում |
ՀԾԿՀ |
Պ |
Ա |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
4. |
հեռագրային կապի ծառայությունների մատուցում |
ՀԾԿՀ |
Պ |
Ա |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
5. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում |
ՀԾԿՀ |
Պ |
Ա |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
6. |
հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում |
ՀՌԱՀ |
Բ |
- |
- |
Մ |
- |
- |
Վ». |
գ) չորրորդ մասում «ԷՀ-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով.
դ) չորրորդ մասի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 16 |