Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1131-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում՝
ա. «Տ. Ավինյան-ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան-ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով,
բ. «Ա. Մանուկյան-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Բատիկյան-ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար» բառերով.
2) 4-րդ կետում «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Տիգրան Ավինյանին՝» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Սուրեն Պապիկյանին՝» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |