ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1082-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով՝
1) ստեղծել հանձնաժողով.
2) հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Հանձնաժողովի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
29.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1082-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ սոցիալական աջակցության ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- ՀՀ առողջապահության նախարարի՝ առողջապահական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների օպտիմալացման ծրագրերի ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ձեռներեցության ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովման ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի՝ սոցիալական ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |