ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված և չվճարված բնապահպանական վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:
Հոդված 3. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից և տուգանքներից:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական վճարների վճարման ժամկետը սկսվում է 2006 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|