Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-486-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2003-22.01.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1380
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.12.2002
Дата вступления в силу
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի նպատակն է կեղտաջրեր ընդունող, մաքրող և հեռացնող «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեության վերականգնումն ու ֆինանսական առողջացումը, հետագայում դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը:

 

Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված և չվճարված բնապահպանական վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

 

Հոդված 3. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից և տուգանքներից:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական վճարների վճարման ժամկետը սկսվում է 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-486-Ն