01.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 80-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1685-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1685-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ» բառերը փոխարինել «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ» բառերով.
3) «Ն. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Ե. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
4) «Ս. Ղալթախչյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (համաձայնությամբ)» բառերով.
5) «Տ. Ավետիսյան - «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Սանթրոսյան -«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |