Գլխավոր տեղեկություն
Номер
N 871-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2020
Дата вступления в силу
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 871-Ա

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող` 73,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 871-Ա

որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ» 

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի 2,000 քաղաքացիներին տրամադրել աջակցություն՝ սննդի, սան-հիգիենիկ ու անկողնային պարագաների և կենցաղային սարքերի տեսքով, ինչպես նաև ապահովել սոցիալ-հոգեբանական աջակցություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից՝ խնայված գումարներն ուղղելով ծրագրի շահառուների թվի ավելացմանը:

3.

Բարեգործը

«Եկեղեցիների համատեղ գործողություններ դաշինք» (ACT Alliance), Ռյու դե Ֆերնի 150, Ժնև, Շվեյցարիա։

4.

Ծրագիրը կատարողը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ):
ՀՀ 1101, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՎՀՀ`04717139

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում ապաստանած Արցախից ինքնաբուխ ժամանած 2,000 քաղաքացիները կստանան մարդասիրական օգնություն: Օգնություն ստացողների ցուցակները համաձայնեցվում են մարզպետարանների հետ:
Բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

73,500,000 դրամ (համարժեք 150,000 ԱՄՆ դոլարին)

7.

Բարեգործություն ստացողը

Արցախից ինքնաբուխ ժամանած 2,000 անձինք, ովքեր բնակվում են Հայաստանում՝ ժամանակավոր կացարաններում և հյուրընկալ ընտանիքներում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

20.01.2021 թ. – 20.04.2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի միջոցառումները հետևյալն են՝

Սննդի տրամադրում Արցախից ինքաբուխ ժամանած 2,000 անձանց:
Սննդի փաթեթները կազմվել են՝ հաշվի առնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրինակելի ձևը: Շահառուների ընտրության չափանիշները հետևյալն են՝ կանայք, երեխաներ, ծերեր, հիվանդներ, հաշմանդամներ:

Յուրաքանչյուր փաթեթի գինը 21,560 դրամ է:
Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 43,120,000 դրամ:
Իրականացման ժամկետը՝ 2021 թ. հունվարի 20-ից մինչև 2021 թ. մարտի 31-ը:

Սան-հիգիենիկ փաթեթների տրամադրում Արցախից ժամանած 2,000 անձանց:
Սան-հիգիենիկ փաթեթները կազմելու ենք՝ հաշվի առնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրինակելի ձևը: Շահառուների ընտրության չափանիշները հետևյալն են՝ կանայք, երեխաներ, ծերեր, հիվանդներ, հաշմանդամներ:

Յուրաքանչյուր փաթեթի գինը 4,900 դրամ է:
Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 9,800,000 դրամ:
Իրականացման ժամկետը՝ 2021 թ. հունվարի 20-ից մինչև 2021 թ. մարտի 31-ը:

Կենցաղային սարքեր և պարագաներ, կոմունալ վճարներ:
Ժամանակավոր կացարաններում բնակվող Արցախցիների կենսապայմանները հնարավորինս լավ կազմակերպելու նպատակով նախատեսվում է գնել և ժամանակավոր ապաստարաններին տրամադրել կենցաղային սարքեր, անկողնային պարագաներ և վճարել կոմունալ ծառայությունների վարձերը:
Տրամադրման վայրերն են՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավանի Հայորդաց տուն, Մայր Աթոռի Էջմիածնի կացարան, ՀԱԵ Կոտայքի թեմի Ծաղկաձորի և ՀԱԵ Վայոց Ձորի թեմի Հերմոնի ճամբարներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում:

Ֆինանսական միջոցները՝ 13,249,500 դրամ:
Իրականացման ժամկետը՝ 2021 թ. հունվարի 20-ից մինչև 2021 թ. մարտի 31-ը:

Սոցիալ-հոգեբանական աջակցություն
Նախատեսվում է կարիքները և խնդիրները վերհանելու և դրանց արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով կատարել տնայցեր պատերազմից տուժած ընտանիքներ:
Ծրագրի ամբողջ ժամանակաշրջանում սոցիալական աշխատողներն ու հոգևորականները շահառուներին կտրամադրեն սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ զրույցների և քննարկումների միջոցով:
Այս ծառայության համար վարձատրություն չի նախատեսվում:

Անձնակազմի ծախսեր
Ծրագրի իրականացման համար ներգրավված են լինելու մեկ պատասխանատու Կլոր սեղան հիմնադրամից և 20 մարդ մարզերից /կացարանների աշխատակիցներ, բանվորներ, օգնությունը բաշխողներ/:
Ֆինանսական միջոցները` 4,460,000 դրամ: (20անձ x 205,000 + 1անձ x 3ամիս x 120,000)
Վարչական ծախսեր
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակազմն իրականացնելու է ստուգայցեր ծրագրերի իրականացման վայրեր, ծրագրերի մշտադիտարկում, պատրաստելու է հաշվետվություններ ֆինանսավորող կազմակերպության համար, կազմակերպելու է ծրագրի աուդիտը:
Ֆինանսական միջոցները՝ 2,870,500 դրամ:
Իրականացման ժամկետը՝ 2021 թ. հունվարի 20-ից մինչև 2021 թ. ապրիլի 20-ը:

10.

Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Սննդային օգնություն
Ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամ ստանում է մեկ փաթեթ, իսկ 0-18 տարեկան անչափահաս անդամը՝ կես փաթեթ:
Մեկ փաթեթի պարունակությունը՝
ալյուր – 5կգ
մակարոնեղեն - 3կգ
ընդեղեն - 6 կգ
բրինձ - 1,5կգ
պահածո կանաչ ոլոռ - 3 տուփ /450գ-անոց/
ձեթ - 2լ
խտացրած կաթ - 3 տուփ /350գ-անոց/
շաքարավազ - 1,5կգ
տոմատի մածուկ - 1,5 կգ
մրգային ջեմ - 1,5 կգ
պահածոյացրած միս - 4 տուփ /550գ-անոց/:
Յուրաքանչյուր փաթեթի գինը 21,560 դրամ է:
Ընդամենը՝ 43,120,000 դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում):

Սան-հիգիենիկ փաթեթներ
Ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամ ստանում է մեկ փաթեթ, իսկ 0-18 տարեկան անչափահաս անդամ՝ կես փաթեթ:
Մեկ փաթեթի պարունակությունը՝ անձեռոցիկ, հեղուկ օճառ, զուգարանի թուղթ, հակաբակտերիալ գել, լվացքի փոշի, դիմակներ:
Յուրաքանչյուր փաթեթի գինը 4,900 դրամ է:
Ընդամենը՝ 9,800,000 դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)։

Կենցաղային սարքեր և պարագաներ, կոմունալ վճարներ
1 լվացքի մեքենա, 1 սառնարան, 1 սառցարան, տաքացուցիչներ և անկողնային պարագաների հավաքածուներ կտրամադրվեն ժամանակավոր կացարաններին և հյուրընկալ ընտանիքներին։
Ընդամենը՝ 13,249,500 դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Վարչական անձնակազմի աշխատավարձ ( 2 մարդ՝ 3 ամիս)՝ 774,000 ՀՀ դրամ,
(1 անձ x 3 ամիս x 120,000 + 1 անձ x 3 ամիս x 138,000)
Վարչական ծախսեր (կոմունալ ծախսեր, հեռահաղորդակցություն)` 206,500 ՀՀ դրամ
Վառելիք` 180,000 ՀՀ դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)
Հասարակայնության հետ կապեր՝ 731,000 ՀՀ դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)
Աուդիտորական ստուգում՝ 980,000 ՀՀ դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)
Ընդամենը` 2,690,500 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, ՀԱԵ թեմերի, տեղական կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում ՀԿՍ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի վայրերում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և ծրագրերի ղեկավարի կողմից, իսկ ամենօրյա վերահսկողությունը կատարում է ծրագրի պատասխանատուն, որը պարբերաբար այցեր է կատարում ծրագրի իրականացման վայրեր՝ մշտադիտարկման նպատակով՝ ներկայացնելով հաշվետվություններ:

Պարտավորվում ենք հաշվետվություն ներկայացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան