ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի փետրվարի 20-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի վերջին մասում «նախագահի, տեղակալի և անդամների» բառերը փոխարինել «նախագահի և տեղակալի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր մասով.
«Ազգային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով և իրենց գործունեության հետ կապված ծախսերի համար ստանում են ամսական դրամական փոխհատուցում:»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասի «նախագահը, տեղակալն ու անդամները» բառերը փոխարինել «նախագահը և տեղակալը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասում «տրվում է» բառերը փոխարինել «չի տրվում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
