ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2020 թվականի N 797-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 16-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 132-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 13-ի N 797-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 16-ի N 132-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Հայոցյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ) (համաձայնությամբ) |
Ս. Կարաբեկյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Ռ. Ստրաուխ |
- ԱՄՆ-ի «Ռոդա Գրուպ» վենչուրային կապիտալի խմբի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պապոյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Խ. Ներկարարյան |
- ԵՊՀ ԳԲՀ-ի ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ռ. Մկրտչյան |
- «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ) |
Հ. Մարուքյան |
- «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|