ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2020 թվականի N 1114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Պաշտոնը» սյունակի «Միջին խմբի պաշտոններ» բաժինը՝
ա. «, ավագ օպերլիազոր» բառերից հետո լրացնել «, ավագ պարեկ» բառերով,
բ. «, օպերլիազոր,» բառից հետո լրացնել «, պարեկ» բառով.
2) «Պաշտոնը» սյունակի «Կրտսեր խմբի պաշտոններ» բաժինը «Կրտսեր տեսուչ» բառերից հետո լրացնել «, կրտսեր պարեկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: